Նախարարության մասին
Նախապատմություն
Համաձայն ՀՍՍՀ Գերագույն Խորհրդի 15.09.1965թ. որոշման` կազմավորվեց Նյութատեխնիկական մատակարարման գլխավոր վարչությունը:
Համաձայն ՀՍՍՀ Գերագույն Խորհրդի 09.10.1978թ. որոշման` Նյութատեխնիկական մատակարարման գլխավոր վարչությունը վերանվանվեց Նյութատեխնիկական մատակարարման պետական կոմիտեի:
Համաձայն ՀՀ կառավարության 24.03.1992թ. N174 որոշման` Նյութատեխնիկական մատակարարման պետական կոմիտեն վերանվանվեց ՀՀ նյութական ռեսուրսների նախարարության:
Համաձայն ՀՀ Նախագահի 25.07.1995թ. «ՀՀ կառավարության կառուցվածքի եւ գործունեության կարգը հաստատելու մասին» N ՆՀ-456 հրամանագրի 3-րդ բաժնի «ա» ենթակետի եւ ՀՀ կառավարության 04.08.1995 N1 որոշման` միաձուլվեցին.
- ՀՀ նյութական ռեսուրսների նախարարությունը,
- ՀՀ կառավարությանն առընթեր «Հայկենցաղսպասարկում» ՀԱՄ-ը,
- ՀՀ առեւտրի նախարարությունը,
- ՀՀ արտասահմանյան տուրիզմի գլխավոր վարչությունը,
արդյունքում կազմավորվեց ՀՀ առեւտրի, սպասարկումների եւ զբոսաշրջության նախարարությունը:
Համաձայն ՀՀ նախագահի 10.06.1997թ. «ՀՀ կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» ՆՄ-747 հրամանագրի` միաձուլվեցին.
- ՀՀ առեւտրի, սպասարկումների եւ զբոսաշրջության նախարարությունը,
- ՀՀ արդյունաբերության նախարարությունը,
- ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը,
արդյունքում կազմավորվեց ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը:
Համաձայն ՀՀ Նախագահի 16.03.2002թ. NN 1063 եւ 1064 հրամանագրերի` ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը վերակազմավորվեց եւ վերանվանվեց ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության:
Համաձայն Հայաստանի Հանրապետության նախագահի 2008թ. ապրիլի 21-ի հրամանագրի` Հայաստանի Հանրապետության նախագահի 2002թ-ի մարտի 16-ի Ն-Հ 1063 հրամանագրում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը վերանվանվեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության:






