Սկիզբ

Առեւտուր եւ ծառայություններ

Սկիզբ > Առեւտուր եւ ծառայություններ

Սպառողական շուկա

Հայաստանի Հանրապետությունում առևտրի եւ ծառայությունների ոլորտի պետական կանոնակարգումը նպատակաուղղված է իրավապայմանագրային դաշտի կանոնակարգմանը, ոլորտում առաջացած խնդիրների վերհանման, դրանց վերացման ուղղությամբ առաջարկությունների մշակմանը, գործարարների համար հավասար մրցակցային դաշտի ապահովմանը, պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, տնտեսվարող սուբյեկտների եւ հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության ապահովմանը:

 Առևտրի և բնակչությանը մատուցվող ծառայությունների ոլորտը հանդիսանում է առավել զարգացող ճյուղերից մեկը։ Հանրապետությունում գրանցված տնտեսվարող սուբյեկտների ընդհանուր քանակի 29% բաժին է ընկնում առեւտրի եւ ծառայությունների ոլորտին։ Մանրածախ առևտրի բաժնեմասը ՀՆԱ-ում 2005թ. կազմել է 9.4 %։

2003-2006թթ. ժամանակահատվածում ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է մանրածախ առևտրի շրջանառության ծավալի աճ, միջինը` 12.3%, այդ թվում 2006թ.առևտրի շրջանառության ծավալները աճել են 13.6% /զարգացած երկրները միջին թվով տարեկան ապահովում են առեւտրի եւ ծառայությունների 14 % աճ/։  

                  • Օրենսդրություն     
                  • Վիճակագրություն

Արտաքին առևտուր

Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի քաղաքականությունը վերջին տարիներին ուղղված է եղել ՀՀ կառավարության կողմից որդեգրած արտաքին առևտրի ազատական քաղաքականության սկզբունքի պահպանմանը, ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների պահմանմանը, արտաքին առեւտրում ներգրավված տնտեսվարող սուբյեկտների համար առավել բարենպաստ դաշտի ձեւավորմանը, ինչպես նաեւ հայրենական ապրանքների արտահանման խթանմանը։

ՀՀ արտաքին առևտուրը կարգավորվում է նորմատիվային և օրենսդրական ակտերով սահմանված ռեժիմներով, երկկողմ և բազմակողմ միջպետական և միջկառավարական համաձայնագրերով, ինչպես նաև ԱՀԿ-ի հանդեպ ստանձնած պարտականություններով։

2003 - 2006թթ. ժամանակահատվածում արտաքին ապրանքաշրջանառության ծավալի միջին տարեկան աճը կազմել է 21.2%, այդ թվում արտահանման ծավալների միջին աճը` 18.5%։

Ներկա փուլում Հայաստանի Հանրապետության առևտրի ապրանքաշրջանառության զգալի աճը՝ հատկապես Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ, Եվրամիության երկրների հետ, անհրաժեշտություն է առաջացնում ստեղծել օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցչություններ։ Արդեն իսկ կազմավորված են Ռուսաստանի Դաշնությունում և Եվրամիության երկրներում Հայաստանի Հանրապետության առեւտրային ներկայացուցչություններ, որոնց առաջնահերթ խնդիրն` խթանել աջակցել արտաքին շուկաներում հայրենական ապրանքների արտահանման գործընթացը։ 

                      • ՀՀ արտաքին առևտրի համառոտ ակնարկ
                      • Օրենսդրություն
                      • Վիճակագրություն