Տեղեկատվական տեխնոլոգիաներ
ՏՏ ոլորտը Հայաստանում
Վերջին տասնամյակում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը դարձել է Հայաստանի տնտեսության արագ զարգացող ճյուղերից մեկը: Հայաստանում, մինչև 1990թ., կենտրոնացված էր ԽՍՀՄ Տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության մի զգալի մաս՝ մասնագետների մեծ ներուժով: Խորհրդային Միության փլուզման արդյունքում ոլորտի բարձրակարգ մասնագետների մեծ մասը վերաորակավորվեց կամ կորցրեց որակավորումը:
Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիաներով, հատկապես Տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունները իրենց գործունեությունը սկսեցին ակտիվացնել 1996թ-ից: Հատկապես զգալի տեղաշարժեր գրանցվեցին 2000թ.-ին:
Գործող ընկերությունները ներկայացնում են Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատանքների գրեթե ամբողջ սպեկտրը: Ընդ որում, տեղական ընկերությունների արտադրանքի տեխնիկական մակարդակը համապատասխանում է համանման արտասահմանյան ընկերությունների արտադրանքի մակարդակին:
2000թ. դեկտեմբերի 28-ին
Տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերությունը ՀՀ կառավարության կողմից հայտարարվեց ՀՀ տնտեսության գերակա ճյուղերից մեկը, որին հաջորդեց
ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման հայեցակարգի ընդունումը:
ՏՏ ոլորտի հիմնական ցուցանիշները
- ոլորտում ակտիվ աշխատում են շուրջ 165 ձեռնարկություններ,
- ոլորտում զբաղվածների ընդհանուր թիվը կազմում է մոտ 5000 մարդ,
- ծրագրավորողների տարեկան միջին աշխատավարձը կազմում է 3600-7200 ԱՄՆ դոլար,
- արտադրության տարեկան ծավալը գնահատվում է շուրջ 80 մլն ԱՄՆ դոլար, որից մոտ 85% արտահանվում է,
- ՀՆԱ-ում ՏՏ ոլորտի բաժինը կազմում է 2%,
- օտարերկրյա ներդրումների ծավալը գնահատվում է առնվազն 10 մլն ԱՄՆ դոլար;
- արտադրության ծավալը տարեկան աճում է շուրջ 30%-ով:
Էլեկտրոնային թվային ստորագրության հավատարմագրված հավաստագրման կենտրոնների մատյան /ռեգիստր/






