Նորություններ
Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամը հայտարարում է Գյումրու տեխնոպարկի ճարտարապետական էսքիզի մշակման համար կազմակերպությունների ընտրության մրցույթ
Մրցույթին կարող են մասնակցել միայն լիցենզավորված իրավաբանական անձիք: Մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացնող կազմակերպությունը պետք է ներկայացնի.
• կազմակերպության գործունեության նկարագրություն,
• տվյալ միջոցառումն իրականացնող թիմի անդամների աշխատանքային բնութագրեր,
• Գյումրու տեխնոպարկի էսքիզի ճարտարապետական լուծումների տարբերակ (ներ) 50 հա տարածքի համար (տարածքի գլխավոր հատակագիծը տրվում է մրցույթի կազմակերպիչների կողմից),
• Աշխատանքային ծրագրի ժամանակացույց և ծախսերի նախահաշիվ:
Մրցույթի մասնակիցները որակավորվում և գնահատվում են ելնելով հետևյալ չափանիշների.
• Ներկայացված էսքիզի ճարտարապետական լուծումներ:
• Ծրագրի իրականացման համար ներգրավվող անձնակազմի հմտություններ և համապատասխան աշխատանքային փորձ:
• Աշխատանքային ծրագրի ժամանակացույց և արժեք:
Մրցույթի արդյունքում մրցութային հանձնաժողովի կողմից ընտրվում են այն կազմակերպությունները, որոնք կներկայացնեն լավագույն առաջարկ ելնելով վերը նշված չափանիշներից: Հաղթող ճանաչված ընկերության հետ կկնքվի պայմանագիր` այդ ընկերության կողմից Աշխատանքային ծրագրի հետևյալ պարտադիր կատարման աշխատանքները իրականացնելու համար.
• Առաջարկված ճարտարապետական լուծումների քննարկում, ճշգրտում և վերջնական տարբերակի մշակում,
• Հաստատված ճարտարապետական լուծումների հիման վրա էսքիզի երկու տարբերակների առաջարկում,
• Էսքիզի երկու տարբերակների մասնագիտական և հանրային քննարկումների կազմակերպում,
• Էսքիզի վերջնական տարբերակի ընտրություն, դետալացում և ներկայացում,
• Գյումրի քաղաքի և տեխնոպարկի էսքիզի նկարագրությամբ հինգ րոպեանոց տեսահոլովակի պատրաստում,
• Գյումրու Տեխնոպարկի էսքիզի համակարգչային (անիմացիոն) տարբերակի մշակում,
• Գյումրու Տեխնոպարկի էսքիզի մակետի ստեղծում:
Մրցույթի ձևը և անցկացնելու կարգը, հաղթողին որոշելու կարգը կարգավորվում է “Հրապարակային սակարկությունների մասին” ՀՀ օրենքով: Մրցույթի համար սահմանված չէ մրցույթի մասնակցելու նախավճար, չի կիրառվելու ծածկագրեր:
Հայտը ներկայացվում է հայերեն լեզվով, 3 օրինակից` սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով: Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից և թվով երկու կրկնօրինակներից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են ՙբնօրինակ՚ և ՙկրկնօրինակ՚ բառերը:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 01.03.10 թ. ժամը 1800: Ուշ ներկայացված հայտերը չեն ընդունվելու: Մրցույթի հայտերը բացվելու են 02.03.10թ. ժամը 1200-ին: Մրցույթի հայտերն ամփոփվելու են 10.03.10թ.-ին:
Հասցե: ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5,
Հեռախոս: 56 68 61
Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյան






