Սկիզբ

Զբոսաշրջություն

Սկիզբ > Զբոսաշրջություն

 Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականությունը մշակում և իրականացում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը` զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության միջոցով:
Զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության նպատակները սահմնաված են “Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքով և 2008 թվականի փետրվարի 13-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած Զբոսաշրջության զարգացման հայեցակարգով:
Զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության նպատակն է մեծացնել զբոսաշրջության ներդրումը ազգային եկամտի ավելացման, համաչափ տարածքային զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման և աղքատության նվազեցման գործընթացում` պայմանավորված.
1) զբոսաշրջային այցելությունների քանակի աճով,
2) զբոսաշրջությունից ստացված եկամտի ավելացմամբ,
3) աշխատատեղերի ստեղծմամբ:
Հայաստանում զբոսաշրջությունը իր զարգացման տեմպերով և արդյունքներով հանրապետության առավել դինամիկ զարգացող ճյուղերից է, ինչը փաստվում է ոլորտում վերջին տարիներին արձանագրված վիճակագրական ցուցանիշներով: Վերջին տարիներին միջազգային զբոսաշրջային այցելությունների դինամիկան հետևյալն է.
Հայաստան կատարած ներգնա զբոսաշրջային այցելությունների քանակի աճի դինամիկան 2001-2009 թթ. կարող եք տեսնել այստեղ:


ՄԱՐՔԵՏԻՆԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Զբոսաշրջության ոլորտում մարքետինգային քաղաքականության իրականացման Հայաստանի` որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի ձևավորման ու միջազգային շուկայում ներկայացման նպատակով պետական-մասնավոր հատվածի համագործակցությամբ ծավալուն աշխատանք է իրականացվել հայկական զբոսաշրջային գրավչությունների ներկայացման գործում.
մշակվել և տպագրվել են ոլորտին առնչվող բազմաթիվ նյութեր, բուկլետներ տեղաբաշխման միջոցների մասին, պրակներ և տեղեկատուներ, զբոսաշրջային քարտեզներ,
Հայաստանի զբոսաշրջային արդյունքը շարունակաբար ներկայացվել է միջազգային ցուցահանդեսներում, ինչը խիստ կարևոր է երկրի զբոսաշրջային ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար:
2009թ. Հայաստանը մասնակցություն է ունեցել հետևյալ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին.
“Vakantiebeurs 2009”-Ուտրեխտ, “BIT2009” Միլան, “ITB 2009” Բեռլին, “MAP 2009” Փարիզ
“JATA 2009” Տոկիո:
Հայաստանի` որպես զբոսաշրջային երկրի նկարագրի ձևավորման և համաշխարհային և նպատակային շուկաներում նկարագրի պատշաճ ներկայացման ու խթանման ուղղությամբ 2006թ. սկսած Հայաստանը ներկայացնող հոլովակները հեռարձակվել են CNN և EuroNews հեռուստաալիքներով: Հոլովակների թարմացումը և միջազգային հեռուստաալիքներով դրանց հեռարձակումը կրելու է շարունակական բնույթ: Բացի այդ Բազզ բիզնեսի կազմակերպության կողմից արդեն ավարտվել են 1 ժամ տևողությամբ Հայաստանը ներկայացնող ֆիլմի նկարահանումները:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Անդամակցելով ՄԱԿ Համաշխարհային Զբոսաշրջության Կազմակերպությանը` Հայաստանը ակտիվ համագործակցում է ՄԱԿ ԶՀԿ անդամ երկրների հետ և ներգրավված է ոլորտում իրականացվող խոշոր տարաբնույթ ծրագրերում։
Հայաստանը սկսած 2006 թվականից մասնակցում է Եվրամիության կողմից ղեկավարվող «Կիևյան նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում «Մշակութային զբոսաշրջություն և գինու ճանապարհ» ծրագրի աշխատանքներին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը անդամակցել է Ասիայի և Խաղաղօվկիանոսյան Տարածաշրջանում Զբոսաշրջության Ոլորտում Կրթական և Վերապատրաստման Հաստատությունների Միությանը (APETIT)։

ՈԼՈՐՏԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Զբոսաշրջության ոլորտի կրթության բնագավառում մշտական աջակցություն է ցուցաբերվում ոլորտի կրթական հաստատություններին՝ ուսանողական պրակտիկաների անցկացման, ավարտական աշխատանքների կատարման, անհրաժեշտ տեղեկատվության և մասնագիտական նյութերի տրամադրման ուղղությամբ։
Մասնագիտական որակավորման բարձրացման ուղղությամբ տարբեր երկների հետ համագործակցության շրջանակներում ոլորտի պետական և մասնավոր հատվածի մասնագետներ վերապատրաստվել են Հունաստանում, Եգիպտոսում, Կիպրոսում, Ճապոնիայում։
Հայաստանի զբոսաշրջային կազմակերպությունների հետ պարբերաբար անց են կացվում ոլորտին առնչվող հարցերի քննարկումներ, կազմակերպվում են կլոր սեղաններ։
Հայաստանում ոլորտի մասնագետներ են պատրաստում հետևյալ կրթական հիմնարկությունները /մենեջերներ և միջին օղակի մասնագետներ/.
• Հայկական տուրիզմի ինստիտուտը, Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի մասնաճյուղ,
• Ռուս-հայկական /սլավոնական/ պետական համալսարանը,
• Մոսկվայի սերվիսի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղը,
• Երևանի մենեջմենթի համալսարանը,
• Հայաստանում ֆրանսիական համալսարանը,
• Հայաստանում գերմանական համալսարանը,
• Երևանի պետական հումանիտար քոլեջը,
• Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջը։

Զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականության շրջանակներում իրականացվում են.

Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումն իրականացվում է կամավորության սկզբունքով` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից, Հայաստանի Հանրապետության կառավարության 10.06.2004թ. N 946-Ն որոշմամբ  հաստատված որակավորման կարգերին և ընթացակարգին համապատասխան։       Որակավորում ստացած հյուրանոցային տնտեսության օբյեկտին տրվում է համապատասխան  որակավորման վկայական։ 

Զբոսաշրջության բնագավառը կարգավորող օրենսդրության գործնական կիրառման և վերլուծության արդյունքում 2007 թվականի արդյունքում միջոցառումներ են նախատեսված դրա կատարելագործման ուղղությամբ։

Շահագրգիռ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ իրականացվում է «Ծաղկաձորը միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջության կենտրոն» նպատակային խնդիրների լուծման ծրագիրը։

 Հայեցակարգեր

Զբոսաշրջության զարգացման հայեցակարգ (ՀՀ կառավարության կողմից ընդունվել է 2008թ. փետրվարի 13-ն)

Զբոսաշրջության բնագավառի իրավական կարգավորումը

  - «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ընդունված  2003 թ-ի դեկտեմբերի 17-ին,
- Հայաստանի Հանրապետության կառավարության «Զբոսավարի և ուղեկցորդի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» 2004 թվականի հունիսի 10-ի N 945-Ն  որոշումը,
- Հայաստանի Հանրապետության կառավարության «Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին» 2004 թվականի հունիսի 10-ի N 946-Ն  որոշումը,
- Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի «Հայասատանի Հանրապետությունում զբոսավարի և ուղեկցորդի մասնագիտական որակավորման ստուգման թեստային հարցաշարերում ներառվող հարցերի ցանկը (ընդհանուր հարցաշարը) հաստատելու մասին» 2004 թվականի հուլիսի 16-ի N 130-Ն հրամանը,
- Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի «Հայասատանի Հանրապետությունում զբոսավարի և ուղեկցորդի կողմից անվանաքարտ կրելու կարգը հաստատելու մասին» 2005 թվականի հոկտեմբերի 17-ի N 212-Ն հրամանը։

Զբոսաշրջության բնագավառի պետական ծրագրերը

Ներկայումս իրականացվում են.

Ոլորտի հասարակական հատվածը

Զբոսաշրջության ոլորտում գործում են հասարակական հատվածի  հետևյալ կազմակերպությունները.

  • «Հայաստանի ներգնա տուրօպերատորների միություն» իրավաբանական անձանց միությունը,
  • « Հայ զբոսավարների գիլդիա» հասարակական կազմակերպությունը,
  • «Զբոսաշրջության հայկական ընկերակցություն» հասարակական կազմակերպությունը,
  • «Ամերիկյան ճամփորդական գործակալների միության հայաստանյան ներկայացուցչությունը» (ASTA),
  • «Հայկական Էկոտուրիզմի ընկերակցություն» հասարակական կազմակերպությունը,
  • «Հայաստանի հյուրանոցների միություն» իրավաբանական անձանց միություն։