Ստանդարտացում, չափագիտություն, համապատասխանության գնահատում
Սկիզբ > Ստանդարտացում, չափագիտություն, համապատասխանության գնահատում
Ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման և համապատասխանության գնահատման ոլորտների պետական կանոնակարգումը նպատակաուղղված է սույն ոլորտների իրավական դաշտի ձևավորմանը, որը կոչված է ապահովելու.
- մարդու կյանքի և առողջության, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքի, կենդանիների և բույսերի կյանքի, առողջության, շրջակա միջավայրի անվտանգությունը,
- տեխնիկական և տեղեկատվական համատեղելիությունը, արտադրանքի համափոխարինելիությունը,
- արտադրանքի, աշխատանքի, ծառայության որակի բարձրացումը,
- չափումների միասնականությունը,
- ռեսուրսախնայողությունը,
- պետության պաշտպանության և մոբիլիզացիոն պատրաստականության անհրաժեշտ պայմանները,
- արտադրանքի կամ ծառայությունների նկատմամբ սպառողների վստահությունը, թյուրիմացության մեջ նրանց գցող գործոնների կանխումը,
- հայրենական արտադրանքի մրցունակության բարձրացումը,
- ներքին և արտաքին շուկաներում արտադրանքի տեխնիկական խոչընդոտների վերացումը, ինչպես նաև միջազգային տնտեսական, գիտատեխնիկական համագործակցության և միջազգային առևտրում մասնակցելու համար բարենպաստ պայմանների ստեղծումը,
- տնտեսության մեջ չափումների հավաստիությունը:
ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 19-ի N 2042-Ն որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունը վերակազմավորվեց` միանալով ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը, որի արդյունքում ստեղծվեցին
- Ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության հավաստման վարչությունը` նախարարության կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով,
- ՀՀ որակի տեսչությունը` նախարարության առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով,
- ՀՀ հավատարմագրման գործակալությունը` նախարարության առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով,
- Չափագիտության ազգային ինստիտուտը և Ստանդարտների ազգային ինստիտուտը:






