Սկիզբ

Ընդերքօգտագործման էկոնոմիկա

Սկիզբ > Ընդերքօգտագործման էկոնոմիկա

Հայաստանի օգտակար հանածոները

Հայաստանի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով, որոնք ուսումնասիրվել են տասնամյակների ընթացքում, եւ որի արդյունքում հայտնաբերվել են օգտակար հանածոների ավելի քան 480 հանքավայրեր: Ընդերքօգտագործման հիմնական ոլորտներն են.

  • ընդերքի երկրաբանական հետազոտություները,
  • օգտակար հանածոների արդյունահանումը,
  • հանքավայրերի ուսումնասիրության եւ շահագործման հետ չկապված ընդերքի օգտագործումը:

Հանքահումքային հենքի զարգացման եւ արդյունավետ օգտագործման հեռանկարի հիմքում ընկած են մի շարք գործոններ: Նախեւառաջ, համապատասխան գնահատում է պահանջում երկրաբանական եւ ընդերքի մասին այլ տեղեկությունների ամփոփումը եւ վերլուծությունը, որը հաշվի կառնի Հայաստանի առկա սոցիալ-տնտեսական վիճակը:

Զբաղեցնելով Հարավային Կովկասի ընդամենը 16%-ը, Հայաստանն իր հետաքրքիր եւ բարդ երկրաբանական կառուցվածքի շնորհիվ ունի օգտակար հանածոների բազմազան պաշարներ: ՀՀ-ն տարածքում հայտնաբերված են մետաղների ավելի քան 38 տեսակ եւ 70 տեսակ պինդ հանածոների, ինչպես նաեւ քաղցրահամ, հանքային եւ տաք ջրերի երեւակումներ եւ հանքավայրեր: Սակայն Պաշարների Պետական Հաշվեկշռում հաշվառված են հետազոտված եւ նախնական գնահատված միայն 18 տեսակ մետաղների եւ 47 տեսակ ոչ հանքային հանածոների, ինչպես նաեւ քաղցրահամ եւ հանքային ջրերի պաշարներ:

Հնէաբանական ուսումնասիրությունները եւ պահպանված ձեռագիր աղբյուրները (հայերեն, հունարեն, հին հռոմեերեն եւ արաբերեն) վկայում են, որ շատ հանքավայրեր մշակվել են դեռեւս հին ժամանակներում:

Հայաստանի օգտակար հանածոները շատ բազմազան են: Գործնական հետաքրքրություն են ներկայացնում հանքային ֆորմացիանների ստորեւ նշված հետեւյալ երկրաբանա - արդյունաբերական տիպերը.

  1. Մագնետիտ-օլիվինային ֆորմացիա - կտրուկ անկումով հզոր երակային մարմիներ՝ ձեւավորված սերպենտինազվացված օլիվինով եւ մագնետիտով: Հանքաքարը բնականորեն խառնված է: (Սյունիքի մարզ):
  2. Հանածոների ֆորմացիա - (B, Al, Se, I, Tr,) - արդյունաբերական հետաքրքրություն է ներկայացնում իրենց համախմբումը ալկալիական ինտրուզիաներում: Հանքածին նեֆելինը հանդիսանում է մետաղական ալյումինի ստացման համար: (Կոտայքի մարզ):
  3. Ռենիում-վոլֆրամային հանքաքարի ֆորմացիա - ցանավոր-երակային գոտիներ, երակներ, խոռոչներ, եւ ոսպնյակներ: Հանքային բաղադրությունը - մոլիբդենիտ, խալկոպիրիտ, ոսկի, պիրիտ, բորնիտ, հալենիտ, սֆալերիտ, շեելիտ, հազվադեպ տարրերից - ռենիում, կադմիում, բիսմութ, գալում, թալլիում, գերմանիում, ինդիում, սելան, թելուր: (Սյունիքի եւ Լոռվա մարզեր):
  4. Պղինձ-ծծումբ-պիրիտային ֆորմացիա - երակներ, խոռոչներ, ցանավոր-երակային գոտիներ: Հանքային բաղադրությունը - որձաքար (քվարց), պիրիտ, խալկոպիրիտ, հալենիտ, սֆալերիտ, խունացած հանքաքարեր, էնարգիթ եւ ոսկի: Անհրաժեշտ է նշել ոսկու հաճախակի առկայությունը խառուրդների տեսքով տնտեսապես գրավիչ պիրիտի բյուրեղներում: Հազվադեպ տարրերից են ռենիումը, քադմիումը, բիսմութը, գալումը, թալիումը, գերմանիումը, ինդիումը, սելենիումը, թելուրիումը, ոսկին, արծաթը, իթերբիումը, իթրիումը (Սյունիքի եւ Լոռվա մարզեր):
  5. Բազմամետաղային ֆորմացիա - իր ծավալով եւ արդյունաբերական կարեւորությամբ առաջատար տեղ է գրավում ՀՀ-ում: Այն ներկայացված է հանքաքարերի մի քանի տեսակներով՝ կապար-ցինկի, պիրիտ-բազմամետաղային եւ բուն բազմամետաղային՝ հալենիթի, սֆալերիթի, պիրիտի եւ խունացած հանքաքարերի հետ, հազվադեպ՝ մոլիբդենի, ոսկեւ եւ արծաթի հետ, ինչպես նաեւ ոսկի-արծաթ-ծծումբ-սնդիկ-բազմամետաղային տեսակով (Սյունիքի եւ Լոռվա, Կոտայքի եւ Վայոց Ձորի մարզեր):
  6. Ոսկի-արծաթ-բիսմուտ-թելլուրային ֆորմացիա - հանքային բաղադրություն - քվարց, խալցեդոն, կարբոնատ, պիրիտ, հալենիտ, ոսկի եւ էլեքթրում: Հանքամարմնի ձեւերը - երակներ եւ երակային մարմիներ, քվարց-կարբոնատային կազմության գոտիներ (Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Կոտայքի եւ Լոռվա մարզեր): Խորհրդային տարիներին անցկացված հետեւողական ուսումնասիորություների արդյունքում հնարավոր եղավ բացահայտել, հետախուզել եւ գնահատել օգտակար հանածոների բազմաթիվ հանքավայրեր: Մի շարք օգտակար հանածոների ուսումնասիրված եւ նախնական գնահատված պաշարներով Հայաստանը առաջատար տեղ է գրավում Անդերկովկասում: Համաձայն նախկին ԽՍՀՄ Օգտակար Հանածոների Պետական Հաշվեկշռի, 01.01.1991թ. դրությամբ Անդրկովկասի մոլիբդենի պաշարների 99.9%-ը, ոսկու 80%, պղնձի 85% եւ երկաթի ավելի քան 50%-ը հաշվառված են եղել Հայաստանի տարածքում: Բավականին զգալի են ոչմետաղային հանածոների պաշարները (երեսպատման քարերի 54.5%-ը (այդ թվում՝ մարմարի 34,5% եւ տուֆի 80%-ը) շինարարական քարերի 70%-ը, ցեմենտ հումքի, դիատոմիտի եւ բենտոնիտային կավի ավելի քան 40%-ը, ցեոլիթի եւ կիսաթանկարժեք քարերի ավելի քան 70%-ը, պերլիտ-ավելի քան 90% եւ փիրուզի, պեմզաի, պեմզային ավազների եւ օբսիդիանի 100%-ը:

Երկաթի հանքաքարի արդյունաբերական պաշարները հաշվվում են մոտ մի քանի հարյուր միլիոն տոննա, պղինձի, կապարի եւ ցինկի պաշարները՝ մի քանի միլիոն տոննա, մոլիբդենինը՝ մի քանի հարյուր հազար տոննա, ոսկին եւ արծաթը միասին - մի քանի հազար տոննա: Երկաթի հանքավայրերում հանքաքարում երկաթի միջին պարունակությունը կազմում է 30%, պղինձի միջին պարունակությունը պղինձ-պիրիտային հանքավայրերում՝ 3,5%, իսկ պղինձ-մոլիբդենային եւ ոսկի-բազմամետաղային կոմպլեքս հանքավայրերում 0,3%: Կապարի եւ ցինկի միջին պարունակությունը բազմամետաղային հանքավայրերում համապատասխանաբար կազմում է 1,1% եւ 2,8%: Ոսկու միջին պարունակությունը ոսկու հանքավայրերում կազմում է 7գ/տ, իսկ արծաթինը՝ 13,5գ/տ: Մետաղական հանքավայրերում կան նաեւ հազվադեպ հանածոների՝ ռենիումի, քադմիումի, բիսմուտի, գալիումի, թալիումի, գերմանիումի, ինդիումի, սելենիումի, թելլուրիումի եւ ծծմբի զգալի պաշարներ:

Երկաթի հանքավայրերը տեղակայված են Կոտայքի մարզում, եւ ներկայացված են հիմնականում Հրազդանի սկարնային եւ Աբովյանի հիստերո-մագնատիկ հանքավայրերով: Պղնձի պաշարների զգալի մասը կենտրոնացված է պղնձա-մոլիբդենային (Քաջարան, Ագարակ, Լիճք եւ Թեղուտ), ինչպես նաեւ պղինձ- պիրիտային (Կապան, Ալավերդի, Շամլուղ) եւ ոսկի-բազմամետաղային (Շահումյան, Արմանիս) հանքավայրերում: Հայաստանը հարուստ է նաեւ մոլիբդենով (Քաջարան, Թեղուտ): Ոսկու զգալի պաշարներ կան ոսկու (Սոթք, Մեղրաձոր, Լիճքվազ-Թեյ) եւ ոսկի-բազմամետաղային (Շահումյան, Արմանիս, Ազատեկ, Գլաձոր, Մարջան) հանքավայրերում: Հազվագյուտ մետազների նշանակալի պաշարներ կան ոսկի-բազմամետաղային, պղնձա-մոլիբդենային եւ պզինձ-պիրիտ հանքավայրերում: 01.01.2001դրությամբ ՀՀ օգտակար հանածոների Հաշվեկշռում հաշվառվել են 483 հանքավայրերի պաշարներ, այդ թվում՝ գունավոր, ազնիվ եւ սեւ մետաղների 24 հանքավայրեր, պինդ ոչմետաղական օգտակար հանածոների 385 եւ ստորերկրյա ջրերի 74 հանքավայրեր: Այժմ (հաշվի առնելով նախագծման փուլում գտնվողները) շահագործվում են կամ պատրաստվում են շգահագործման մետաղային 11 եւ պինդ ոչմետաղական օգտակար հանածոների շուրջ 100 հանքավայրեր: Մյուսները համալրում են պահուստային պաշարները: Անհրաժեշտ է նշել, որ առաջին հերթին շահագործվում են հարուստ եւ լավագույն լեռնա-երկրաբանական տվյալներ ունեցող հանքավայրերը:

Հայաստանի համարյա բոլոր հետախուզված հանքավայրերի երկրաբանա- տնտեսական գնահատումը եւ հաշվառումը իրականացվել են ավելի քան 10 տարի առաջ՝ խորհրդային տնտեսական համակարգի պայմաններում: Նախկինում Պետական հաշվեկշռում նշված ոչ բոլոր հանքավայրերը կարող են ներկայումս շահագործվել բավական տնտեսական արդյունավետությամբ: Այս առումով փորձագետները առանձնացնում են Պետական հաշվեկշռում գտնվող հանքավայրերի 3 խմբեր՝

  • Հանքավայրեր նորմալ տնտեսական պաշարներով, որոնց շահագործումը նպատակահարմար է մրցակցային շուկայի պայմաններում:
  • Հանքավայրեր սահմանափակված տնտեսական պաշարներով, որոնք կարող են շահագործվել հատուկ աջակցության պայմաններում (հարկային արտոնություններ), ինչպես նաեւ հատուկ տեղնոլոգիաների կիրառման դեպքում:
  • Հանքավայրեր սահմանափակված տնտեսական պաշարներ, որոնց շահագործումը ներկա պայմաններում տնտեսապես աննպատակահարմար է:

Ապագայում դրանք կարող են շահագործվել միայն շուկայի կոնյունկտուրայի, համակարգի, տեխնիկական, բնապահպանման եւ այլ պայմանների որոշակի ձեւափոխման արդյունքում:

Հանքավայրերի տեսակներ Ընդ. քանակ Տոկոսներով  
  Ընդհամ. Մետաղ.
հանքավ.
Ոչ մետաղ.
հանքավ.
Ընդհամ. Մետաղ.
հանքավ.
Ոչ մետաղ.
հանքավ.
Հանքավ. արդյունաբ. նշանակութ. կամ բավական արդյունաբեր. պաշարներով 84 3 79 29.8 33.3 29.6 Շահագործումը տնտեսապես ցանկալի է եւ մրցունակ
Հանքավ. սահմանափակ արդյունաբ. պաշարներով 143 5 138 50.7 33.3 51.7 Շահագործումը հնարավոր է հավելյալ ներդրումների դեպքում եւ սուբսիդիանների պայմաններում
Հանքավայր. շահութաբերության սահմանի մոտ 55 5 50 19.5 33.4 18.7 Շահագործումը  հնարավոր է տնտեսական, տեխնիկական եւ ֆինանսակա ներդրումների ապահովման դեպքում

Վերլուծությունը ցույց է տալիս, որ պահեստային հանքավայրերի միայն մի մասն է պատկանում առաջին խմբին: Դա նախեւառաջ վերաբերում է ոչմետաղական հանքավայրերին, որոնք հետազոտվել են տասնյակ տարիներ առաջ: Այսպես, նորմալ տնտեսական օբյեկտների թվին կարելի է դասել միայն երեսապտման քարերի 50%-ը, շինարարական քարերի 35%-ը եւ ցեմենտի հումքի 20%-ը: Սահմանափակ եւ տնտեսական շահութաբերության սահմանի մոտ հանքավայրերին կարելի է դասել նաեւ պահուստային որոշ մետաղական հանքավայրերը՝ Թեժսարի (նեֆելինային սիենիթներ), Աբովյանի (երկաթ), Ազատեկի (ոսկի-բազմամետաղային):

Սակայն Հայաստանի հանքահումքային պաշարների ընդարձակման եւ որակական բարելավման հնարավորությունները մինչեւ վերջ սպառված չեն: Հայաստանի տարածքում հայտնաբերված են գունավոր, ազնիվ, ռադիոակտիվ եւ սեւ մետաղների մոտ 300 երեւակումներ: Դրանցից տասնյակները համարվում են հեռանկարային: Ներկայումս առանձնահատուկ նշանակություն են ձեռք բերում հանքաքարի բարձր որակով եւ տնտեսա - աշխարհագրական, ինչպես նաեւ լեռնա-երկրաբանական բարենպաստ պայմաններով աչքի ընկնող փոքր հանքավայրերը: Շուրջ 150 այդպիսի հանքավայրերի առկայություն է ենթադրվում սեւ եւ գունավոր մետաղների բազմաթիվ երեւակումներում: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում նաեւ երեսապատման եւ դեկորատիվ քարերի, ինչպես նաեւ ստորերկրյա թերմալ ջրերի երեւակումները: