Նախարարության վերանվանման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« 15 » մայիսի 2008 թվականի N 550 -Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 582-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով "Պետական կառավարչական հիմնարկների մաuին" Հայաuտանի Հանրապետության oրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագրով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերանվանել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ։
2.Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 197 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1229-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում, 1-ին և 2-րդ կետերում, N 3 հավելվածի վերնագրում, 1-ին և 2-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության» բառերով.
2) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված Հայաuտանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն N 1 հավելվածի.
3) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված Հայաuտանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի կառուցվածքը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության մտավոր սեփականության գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1231-Ն որոշման վերնագրում, «ա» և «բ» կետերում, N1 հավելվածի վերնագրում, 1-ին կետում և N2 հավելվածի վերնագրում «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության» բառերով, իսկ N1 հավելվածի 2-րդ կետի «Հայսատանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի» բառերով, իսկ 9-րդ կետում «Հաաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման» բառերը հանել։
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի «Որակի տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 524-Ն որոշման 2-րդ կետում, N1 հավելվածի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության» բառերով, որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին» բառերով, իսկ N 1 հավելվածի 8-րդ կետի «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարացման նախարարը» բառերը փոխարինել «Հայաստանի Հարապետության էկոնոմիկայի նախարարը» բառերով։ Նույն որոշման մեջ և N1 և N2 հավելվածներում «Որակի տեսչություն» բառերը փոխարինել համապատասխան հոլովաձևերով «Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչություն» բառերով։
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի «Հավատարմագրման գործակալության կանոնադրությունը հաստատելու մասին» N 508-Ն որոշման հավելվածի «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության» բառերով, իսկ նույն հավելվածի 8-րդ կետում «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը» բառերով։
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության առևտրի համաշխարհային կազմակերպության ծանուցման գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 197 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1230-Ն որոշման վերնագրում, 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում, N 1 հավելվածի վերնագրում, 1-ին կետում, N 2 հավելվածի վերնագրում «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանարպետության էկոնոմիկայի նախարարության» բառերով, իսկ N1 հավելվածի 2-րդ կետի «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանարպետության էկոնոմիկայի նախարարի» բառերով, իսկ 9-րդ կետում «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը» բառերով։
7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի «Ակնագործության և ոսկեգործության զարգացման գործակալության կանոնադրությունը հաստատելու մասին» N 582-Ն որոշումը։
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանց։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ.ՍԱՐԳՍՅԱՆ






