Հավատարմագրման գործակալություն
Հավատարմագրման գործակալությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N2042-Ն որոշմամբ «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:
Հավատարմագրման գործակալությունը ՀՀ 2004 թվականի հունիսի 19-ի «Համապատասխանության գնահատման մասին» ՀՕ-82-Ն, ՀՀ «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՕ-83-Ն օրենքների և ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի N508-Ն որոշմամբ հաստատված հավատարմագրման գործակալության կանոնադրության համաձայն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին մատուցում է ծառայություններ հավատարմագրման բնագավառում:
Հավատարմագրման գործակալությունը համաձայն ՀՀ 2005 թվականի նոյեմբերի 19-ի «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՕ-204-Ն օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի «Տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող անձանց հավատարմագրման և հաշվառման կարգը հաստատելու մասին» N302-Ն որոշման, մասնակցում է տեխնիկական անվտանգության ոլորտում տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի հավատարմագրման գործընթացին:






