Հանրային քննարկման
ներկայացվող նախագծեր
Ձեր կարծիքը մեզ համար կարևոր է:
““Ավանգարդ Մոթորս” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից “Ժամանակավոր ներմուծում” մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված “Ժամանակավոր ներմուծում” մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մերժելու մասին” ՀՀ կառավարության որոշում
Առաջարկությունների և դիտողությունների համար կարող եք դիմել Իրավաբանական վարչություն, հեռ. 566927, էլ. հասցե ameliksetyan@mineconomy.am
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ N - Ա
“ԱՎԱՆԳԱՐԴ ՄՈԹՈՐՍ” ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ “ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ” ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ “ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ” ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Մերժել “Ավանգարդ Մոթորս” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2009 թվականի հունվարի 9-ի C 96 և C 99 մաքսային հայտարարագրերով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված “Ժամանակավոր ներմուծում” մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը:






