Սկիզբ

Քաղաքացիների ընդունելության կարգ

Սկիզբ > Քաղաքացիների ընդունելության կարգ

Հավելված N 1
ՀՀ էկոնոմիկայի նախարարի 
N 111-Ա  հրամանի
23.07.2008թ.

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում (այսուհետ` նախարարություն) քաղաքացիների ընդունելության կազմակերպման հետ կապված հարաբերությունները։
2. Քաղաքացիների մուտքը ՀՀ էկոնոմիկայի նախարարության շենք (հասցե` ք. Երևան, Մ. Մկրտչյան 5) իրականացվում է անցագրային ռեժիմին համապատասխան։
3. Նախարարությունում քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվում է նրանց գրավոր առաջարկության հիման վրա։
4. Քաղաքացու գրավոր առաջարկությունը պետք է ստորագրված լինի` ներառելով առաջարկությունը ներկայացնողի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության կամ աշխատանքի հասցեն։
Սույն կետում նշված տվյալների և գրավոր առաջարկության համառոտ բովանդակության վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ընդհանուր բաժնի կողմից կատարվում են գրառումներ` քաղաքացիների ընդունելության համապատասխան մատյանում։
5. Առանց սույն կարգի 4-րդ կետում նշված տեղեկությունների առաջարկությունը համարվում է անստորագիր, չի քննարկվում և ենթակա է ոչնչացման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Առաջարկությունը չի քննարկվում նաև այն դեպքում, եթե պարզվում է, որ դրա հեղինակի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են։
6. Սույն կարգի 4-րդ կետի պահանջներին բավարարող առաջարկությունն օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում գրանցվելուց հետո հասցեագրվում է տվյալ հարցի կարգավորման համար պատասխանատու ստորաբաժանմանը, որը քննության առնելով առաջարկությունը, ոչ ուշ, քան այն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկությունում նշված խնդրի կարգավորման նպատակով կազմակերպում է քաղաքացու ընդունելություն` ընդունելության օրվա և ժամի վերաբերյալ նախապես տեղեկացնելով հասցեատիրոջը։
7. Առաջարկությունում նշված հարցի կարգավորման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կողմից քաղաքացու ընդունելության ընթացքում քաղաքացու համար իր առաջարկությունում նշված խնդրի կարգավորման վերաբերյալ սպառիչ պատասխան չստանալու դեպքում քաղաքացու պահանջով և տվյալ ստորաբաժանման ղեկավարի զեկուցագրի հիման վրա յուրաքանչյուր ամսվա ուրբաթ օրերին ժամը 10։00-ին կազմակերպվում է ընդունելություն ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարի, ՀՀ էկոնոմիկայի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալի մոտ, իսկ անհրաժեշտության դեպքում, քաղաքացու պահանջով, յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը ժամը 10։00-ին կազմակերպվում է ընդունելություն ՀՀ էկոնոմիկայի նախարարի մոտ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի հանձնարարությամբ, կարող են մասնակցել նախարարի տեղակալները, ինչպես նաև նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները։
8. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով կազմակերպվող ընդունելության օրվա և ժամի վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ընդհանուր բաժինը նախապես տեղեկացվում է հասցեատիրոջը։
9. Քաղաքացիների ընդունելությունները ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ընդհանուր բաժնի կողմից արձանագրվում են սույն կարգի 4-րդ կետում նշված մատյանում` կատարելով համապատասխան նշագրում` քաղաքացու առաջարկությանը տրված «բանավոր» կամ «գրավոր» պատասխանների վերաբերյալ։
10. Սույն կարգով սահմանված քաղաքացիների ընդունելության համապատասխան մատյանում գրանցված տեղեկատվության հիման վրա յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ իրականացվում է կատարված աշխատանքի արդյունքների ամփոփում և դրա վերաբերյալ տեղեկատվությունը, նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից, տեղադրվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայք էջում։
11. Սույն կարգը, ինչպես նաև նախարարի, նախարարի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի կողմից քաղաքացիների ընդունելության օրերի և ժամերի վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրվում է նախարարության կայք էջում և փակցվում են նախարարության շենքի տարածքում` քաղաքացիների համար մատչելի տեղում։

 Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն   2008

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն  2009, հունվար-մարտ

 Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն 2009, ապրիլ-հունիս

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն 2009, հուլիս-սեպտեմբեր

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2009, հոկտեմբեր-դեկտեմբեր