Տնտեսական քաղաքականություն Արդյունաբերական քաղաքականություն Ներդրումային քաղաքականություն Բաց երկնքի քաղաքականություն Գործարար միջավայր Միջազգային տնտեսական համագործակցություն Հայաստան - Եվրամիություն Հայաստան-Մաքսային միություն Հայաստան - ԱՀԿ Զբոսաշրջություն Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ինովացիա Փոքր և միջին ձեռնարկատիրություն Առևտրի և շուկայի կարգավորում Որակի ենթակառուցվածք Ներքին աուդիտ Տեսչական բարեփոխումներ Լիցենզավորում, թույլտվություններ Շուկայի վերահսկողություն Մտավոր սեփականություն Հավատարմագրում Երկակի նշանակության ապրանքների արտահանման հսկողություն

/13.11.2014/ ՀՀ էկոնոմիկայի նախարարի ելույթը ՀՀ Ազգային ժողովում

Տեսանյութեր Ձայնադարան
Քաղաքացիների ընդունելություն Դիմեք մեզ Թափուր աշխատատեղեր Մրցույթների արդյունքներ Հայտարարություններ Ռազմավարություններ/ Հայեցակարգեր Ծրագրեր/ Հաշվետվություններ Ցանկեր ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Քիմիական արդյունաբերություն

Ճյուղը հիմնականում ներկայացված է քիմիական նյութերի, ներկերի և լաքերի, դեղագործական, ռետինե ու պլաստմասսայե լվացող ու մաքրող նյութերի արտադրություններով, որոնց մասնաբաժինները ընդհանուր ճյուղի կառուցվածքում կազմում են համապատասխանաբար` 37,4%, 18,3%, 29,4% և 4%: 


2010թ. քիմիական արդյունաբերության արտադրանքի մասնաբաժինը հանրապետության ամբողջ արդյունաբերության կառուցվածքում կազմել է 1,6%: 
Հանրապետության «Մեծ» քիմիայի ներկայացուցիչներն են ոլորտի լոկոմոտիվային ձեռնարկությունները` «Նաիրիտ գործարան» (http://www.nairit.am/) և «Վանաձոր Քիմպրոմ» (http://www.vkp.am/) ընկերությունները: 


Ոլորտում գործում են մի շարք ընկերություններ, որոնք արտադրում են բարձր որակի շինանյութեր, այդ թվում` ներկեր, լաքեր, էմուլսիաներ, լուծիչներ, լվացող միջոցներ և այլն: Նշված ձեռնարկություններից են` «Շեն կոնցեռն» http://www.shenconcern.com/, «Քրաուն Քեմիքալ» http://www.crownchemical.am/, «Կենցաղքիմ», «Լաքերի ու ներկերի գործարան» և այլ ընկերություններ: 


Դեղագործական բնագավառը պատկանում է տնտեսական գործունեության յուրահատուկ բնագավառների թվին, որն իր մեջ է ներառում դեղամիջոցների և բժշկական սարքավորումների արտադրությունը, դրանց մասնագիտացված պահպանման ու բաշխման մեխանիզմները: Զարգացած երկրներում դեղագործական բնագավառը դասվում է ամենաշահութաբեր և դինամիկ զարգացող բնագավառների թվին, սակայն միևնույն ժամանակ հանդիսանում է որպես շուկայի հատուկ բաղադրիչ, որը կարգավորվում է պետական մարմինների կողմից և վերահսկվում` ապահավագրական բժշկության կողմից: Վերջին տարիներին նկատվում են դեղագործության` բժշկական ծառայությունների բնագավառին ինտեգրվելու միտումներ: 


Դեղագործական բնագավառը կարևոր տեղ է զբաղեցնում նաև մեր հանրապետության տնտեսությունում, քանի որ, հանդիսանալով տնտեսության բաղկացուցիչ մաս, նպաստում է երկրի ազգային և պաշտպանական անվտանգությանը: 


Հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը` բնագավառի առավելություններից է հանդիսանում նրա գիտատարությունը և նվազ էներգատարությունն ու նյութատարությունը, ինչպես նաև կոոպերացիայի զարգացման լայն հնարավորությունները: 


Դեղագործության ոլորտը Հայաստանի ամենաարագ զարգացող արտահանող ոլորտներից է: Արտահանումը կազմում է ոլորտի թողարկման 57%-ը, իսկ արտահանման տարեկան միջին աճը կազմել է 24% (սկսած 2003 թ.-ից): 2009թ. ճգնաժամային տարում դեղագործական ոլորտը արձանագրել է 8% աճ: 
Ոլորտի գլխավոր խնդիրներից է ՊԱԳ (GMP) հավաստագրման բացակայությունը: 

 


Բնագավառի հետագա զարգացումն ապահովելու, բնագավառում ներդրումային դաշտը գրավիչ դարձնելու, ընկերությունների մրցունակությունն ու համակարգում մրցակցությունը բարձրացնելու նպատակով` 
• կատարելագործվում է բնագավառին առնչվող օրենսդրական դաշտը, 
• ներդվում են որակի կառավարման համակարգեր, որն արդի պայմաններում, հատկապես դեղագործական բնագավառի համար պետք է գործի «Որակի վերահսկումից` դեպի որակի ստեղծում» սկզբունքով, 

 

Պետական աջակցության շրջանակներն այս ոլորտում ներառելու են որակի սերտիֆիկացման համակարգերի ներդրման գործում աջակցությունը, որակի վերահսկողությունը, ֆինանսական միջոցների մատչելիության ապահովումը, անդրազգային ընկերությունների ներգրավումը և այլ գործիքներ:

 


ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

© 2007 - 2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե` 375010 ք.Երևան, Մ.Մկրտչյան 5

Հեռախոս` (37410) 581-122, (37410) 597-205, Ֆաքս` (37410) 526-577