Տնտեսական քաղաքականություն Արդյունաբերական քաղաքականություն Ներդրումային քաղաքականություն Գործարար միջավայր Միջազգային տնտեսական համագործակցություն Հայաստան - Եվրամիություն Հայաստան - ԱՀԿ Զբոսաշրջություն Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ինովացիա Փոքր և միջին ձեռնարկատիրություն Առևտրի և շուկայի կարգավորում Որակի ենթակառուցվածք Լիցենզավորում, թույլտվություններ Հավատարմագրում Շուկայի վերահսկողություն Մտավոր սեփականություն Երկակի նշանակության ապրանքների արտահանման հսկողություն

Տեսանյութ

Բանաձև, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյան

Տեսանյութեր
Ձայնադարան
Քաղաքացիների ընդունելություն Թափուր աշխատատեղեր Հայտարարություններ Հաշվետվություններ/ Զեկույցներ Ռազմավարություններ/ Հայեցակարգեր

Առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիաների տրամադրման վերաբերյալ

Առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզավորումը իրականացվում է «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված պահանջների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 5-ի N 287-Ն և 2009 թվականի մարտի 5-ի N 254-Ն որոշումներով հաստատված կարգերի համաձայն: Առևտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզիան տրամադրվում է բարդ ընթացակարգով`անժամկետ: Առևտրի իրականացման յուրաքանչյուր վայրի կազմակերպման համար տրվում է առանձին լիցենզիա: Այն տրվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և վերոնշյալ որոշմամաբ նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո 30 օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի մայիսի 15-ի N 307-Ա հրամանով ստեղծված լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

 

Առևտրի իրականացման վայրի կազմակերպիչ հանդիսացող հայտատուները լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին են ներկայացնում հայտ` կցելով ներքոհիշյալ փաստաթղթերը, ընդ որում` փաստաթղթերը կարող են լիցենզավորող մամնին հանձնվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով (www.e-gov.am/licenses):

 

Համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 18-րդ մասի 14-րդ կետի 1, 2 և 3-րդ ենթակետերի լիցենզիայի տրամադրման համար գանձվում է տարեկան պետական տուրք: Պետական տուրքի փոխանցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության աշխատանքի գործառնական վարչությունում բացված հետևյալ հաշվեհամարներին.

 

Պետական տուրքի չափերը Հաշվի համարները     
ք.Երևան 1.000.000 մլն դրամ 900005167326
Մարզկենտրոններում 500.000 դրամ 900005167334
Երևան քաղաքից և մարզկենտրոններից դուրս 300.000 դրամ   
900005167342

 

Պետական տարեկան տուրքի վճարումը յուրաքանչյուր առաջիկա տարվա համար կատարվում է մինչև առաջիկա տարին սկսելը` լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում լիցենզիաների վրա նշված տրման ամսաթվից ոչ ուշ («Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք, հոդված 34): «Պետական տուրքի մասին մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված է, որ օրենքով սահմանված տարեկան պետական տուրքերի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը չկատարելու դեպքում բյուջե չվճարված պետական տուրքի գումարները ենթակա են վճարողից բռնագանձման պետական բյուջե` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.5 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին:

 

Առևտրի իրականացման վայրի լիցենզիա ունեցող կազմակերպիչը յուրաքանչյուր եռամսյակի համար մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 5-ի N 287-Ն որոշմամբ սահմանված կարգով լիցենզավորող մարմնին է ներկայացնում հաշվետվություն` տվյալ եռամսյակի ընթացքում առևտրի իրականացման վայրի տրամադրված վաճառատեղերի և վաճառողների վերաբերյալ («Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 3.1.մաս 5):

 

Ոլորտը կարգավորող օրենսդրությունը տես Փաստաթղթեր բաժնում:

 

2009-2011թվականների ընթացքում լիցենզավորվել են 109 կազմակերպություն և անհատ ձեռնարկատեր, որից 9-ը լիցենզիայի գործողությունը դադարեցվել է:

 

2009-2011թթ. ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից լիցենզավորված կազմակերպությունների և անհատ ձեռներեցների ցանկ

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

© 2007 - 2012, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե` 375010 ք.Երևան, Մ.Մկրտչյան 5

Հեռախոս` (37410) 566-185, Ֆաքս` (37410) 526-577