Քաղաքացիների ընդունելություն
Դիմեք մեզ
Թափուր աշխատատեղեր
Հայտարարություններ
Հաշվետվություններ/ Զեկույցներ
Ռազմավարություններ/ Հայեցակարգեր
Համաժողովներ
IFTTA 6-րդ համաժողովը Երևանում
2013թ. ապրիլի 19-ին Երևանում տեղի կունենա «Ներդաշնակեցում և ճամփորդության ու զբոսաշրջության վերաբերյալ եվրոպական օրենսդրության առանցքային հայեցակետեր. դասեր Հայաստանի համար» խորագրով միջազգային համաժողովը, որը կազմակերպել են ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը (EDMC), ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ) և Ճամփորդության և զբոսաշրջության հարցերով իրավաբանների միջազգային ֆորումը (IFTTA): Երևանյան համաժողովի շրջանակում կանցկացվի նաև IFTTA-ի եվրոպական տարածաշրջանի գարնանային հանդիպումը, որին կմասնակցեն զբոսաշրջության ոլորտի 28 առաջատար իրավաբաններ Եվրոպայի տարբեր երկրներից:
2013 Global Russia Business Meeting Conference
2013 թվականի ապրիլի 14-15-ը Լիմասոլում (Կիպրոսի Հանրապետություն) տեղի կունենա “2013 Global Russia Business Meeting Conference” խորագրով համաժողով: Համաժողովի նպատակն է փոխանակվել փոխադարձ շահավետ գործնական նախաձեռնություններով, խթանել ներդրումները, ձևավորել գեոտնտեսական ռազմավարություններ համաշխարհային բիզնեսի համար:
Միջազգային զբոսաշրջային համաժողով Հայաստանում
ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) համագործակցության շրջանակներում 2012 թվականի հոկտեմբերի 18-19-ը Երևանում կկայանա «Համամարդկային արժեքները և մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. զբոսաշրջության դերը» խորագիրը կրող միջազգային համաժողովը





