Քաղաքացիների ընդունելություն
Թափուր աշխատատեղեր
Հայտարարություններ
Հաշվետվություններ/ Զեկույցներ
Ռազմավարություններ/ Հայեցակարգեր
Տեսչական գործառույթների բարելավում
2012թ. ստուգումների տարեկան ամփոփ ծրագիր
Տեսչական բարեփոխումներ ՀՀ Կառավարությունը նախաձեռնել է Հայաստանի տեսչական համակարգի բարեփոխման գործընթաց: 2009թ. սեպտեմբերի 17-ին ՀՀ Կառավարությունը թիվ 1135-Ն որոշմամբ հաստատել է Հայաստանում տեսչական բարեփոխումների հայեցակարգը, ձևավորվել է Տեսչական բարեփոխումների համակարգման խորհուրդ և Քարտուղարություն` ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեսչական բարեփոխումների խումբը: Բարեփոխման նպատակն է առավել արդյունավետ տեսչական համակարգի ձևավորումը բոլոր շահառուների տեսանկյունից`
- Սպառողների համար` անվտանգության ապահովում
- Գործարարների համար` կանխատեսելի գործարար միջավայրի ապահովում` զերծ ավելորդ բյուրոկրատիայից և անհարկի ճնշումներից, տեսուչ-գործարար հարաբերությունների նոր մակարդակ
- Պետության համար` ռեսուրսների առավել օպտիմալ օգտագործում` անվտանգության ապահովման առավելագույն մակարդակի պայմաններում :
Տեսչական բարեփոխումների հիմնական ուղղություններն են`
- Տեսչություններում ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի ներդրում
- Տեսչություններում ստուգաթերթերի ներդրում
- Տեսուչ - գործարար արդյունավետ համագործակցության ձևավորում
- Տեսչական համակարգի արդիականացում:
Տեսչական բարեփոխումների շրջանակներում մշակվել և ՀՀ ազգային ժողովի կողմից 23.06.2011 թվականին հաստատվել է «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի հիման վրա.
- Ստուգում իրականացնող բոլոր մարմինները պետք է ներդնեն ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգեր և պլանավորեն ստուգումները, ելնելով տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնությունից.
- Բարձր ռիսկայնությամբ տնտեսավարողների մոտ` տարին մեկ անգամ:
- Միջին ռիսկայնությամբ տնտեսավարողների մոտ` 3 տարին մեկ անգամ:
- Ցածր ռիսկայնությամբ տնտեսավարողների մոտ` 5 տարին մեկ անգամ հաճախականությամբ, ընդ որում` բարձր ռիսկայնությամբ տնտեսավարողների խմբում կարող են ընդգրկվել ստուգման ենթակա տնտեսավարողների առավելագույնը մինչև 20%-ը:
- Ստուգման տարեկան ծրագրերը մինչև նախորդող տարվա դեկտեմբերի 1-ը պարտադիր հաստատվում և հրապարակվում են ստուգում իրականացնող մարմինների կողմից:
- Ստուգում իրականացնող բոլոր մարմինները պարտադիր հրապարակում են փաստացի իրականացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվություն մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 20-ը:
- Ստուգում իրականացնող մարմինները, բացառությամբ հարկային և մաքսային մարմինների, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի, պետք է մշակեն և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնեն իրենց ոլորտի ստուգաթերթերը և ստուգումներ իրականացնեն բացառապես ստուգաթերթերի հիման վրա:
Օգտակար նյութեր
- Ռիսկի վրա հիմնված մեթոդաբանության կազմման մեթոդական ուղեցույց
- Ստուգաթերթերի կազմման մեթոդական ուղեցույց
Հաստատված փաստաթղթեր
- Ստուգող մարմինների կողմից հրապարակման ենթակա տարեկան հաշվետվության օրինակելի ձևը (ՀՀ ԿՈ 1905-Ն, 29.12.2011թ.);
- Այն կազմակերպությունների ցանկը, որոնցում բացառության կարգով ստուգումների կարող են իրականացվել 6 ամիսը մեկ անգամ (ՀՀ ԿՈ 1925-Ն, 29.12.2011թ.);
- Հարկային մարմնի գործունեության շրջանակներում ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը (ՀՀ ԿՈ 1636-Ն, 10.11.2011թ.);
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչության կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը (ՀՀ ԿՈ 1636-Ն, 10.11.2011թ.);
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչության կողմից իրականացվող վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման պայմանների ու պահանջների կատարման ստուգաթերթերը (ՀՀ ԿՈ 18-Ն, 12.01.2012թ.);
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը (ՀՀ ԿՈ 207-Ն, 23.02.2012թ.);
- ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը (ՀՀ ԿՈ 337-Ն, 22.03.2012թ.);
Տեսչական բարեփոխումների ուղղությամբ աշխատանքներն իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներքո գործող տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի քարտուղարությունը, հեռ` 59-71-26, էլ. հասցե` inspectionreform@mineconomy.am:






