Տնտեսական քաղաքականություն Արդյունաբերական քաղաքականություն Ներդրումային քաղաքականություն Գործարար միջավայր Միջազգային տնտեսական համագործակցություն Հայաստան - Եվրամիություն Հայաստան - ԱՀԿ Զբոսաշրջություն Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ինովացիա Փոքր և միջին ձեռնարկատիրություն Առևտրի և շուկայի կարգավորում Որակի ենթակառուցվածք Լիցենզավորում, թույլտվություններ Հավատարմագրում Շուկայի վերահսկողություն Մտավոր սեփականություն Երկակի նշանակության ապրանքների արտահանման հսկողություն

Տեսանյութ

Բանաձև, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյան

Տեսանյութեր
Ձայնադարան
Քաղաքացիների ընդունելություն Թափուր աշխատատեղեր Հայտարարություններ Հաշվետվություններ/ Զեկույցներ Ռազմավարություններ/ Հայեցակարգեր

«Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակության հաշվարկի վերաբերյալ եզրակացության տրամադրման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 49-րդ հոդվածի համաձայն, ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից հետո գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 27-ի N239 որոշման համաձայն, Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարատուի ներկայացրած հաշվարկի հիման վրա, 3-օրյա ժամկետում տալիս է եզրակացություն: «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակության հաշվարկի վերաբերյալ եզրակացություն ստանալու համար հայտարարատուն Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

 

  • դիմում,
  • պայմանագրի պատճենը,
  • «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակության հաշվարկը:

 

«Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակությունը հաշվարկվում է հետևյալ եղանակներից որևէ մեկով.

 

  1. Արտադրողի և պատվիրատուի միջև կնքված պայմանագրով որոշված վերամշակման արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակությամբ:
  2. Արտադրողի կողմից հաստատված վերամշակման արդյունքի, ինչպես նաև վերամշակումից հետո գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակությամբ:
  3. Պատվիրատուի կողմից հաստատված վերամշակման արդյունքի, ինչպես նաև վերամշակումից հետո գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակությամբ:

 

2010-2011թ.թ. ընթացքում շուրջ 96 հայտարարատուների կողմից ներկայացված դիմումների հիման վրա տրամադրվել է «ժամանակավոր ներմուծում (արտահանում)` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված (արտահանված) ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակության վերաբերյալ 1390 եզրակացություն:

 

Ոլորտը կարգավորող օրենսդրությունը տես Փաստաթղթեր բաժնում:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

© 2007 - 2012, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե` 375010 ք.Երևան, Մ.Մկրտչյան 5

Հեռախոս` (37410) 566-185, Ֆաքս` (37410) 526-577