Տնտեսական քաղաքականություն Արդյունաբերական քաղաքականություն Ներդրումային քաղաքականություն Գործարար միջավայր Միջազգային տնտեսական համագործակցություն Հայաստան - Եվրամիություն Հայաստան - ԱՀԿ Զբոսաշրջություն Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ինովացիա Փոքր և միջին ձեռնարկատիրություն Առևտրի և շուկայի կարգավորում Որակի ենթակառուցվածք Լիցենզավորում, թույլտվություններ Հավատարմագրում Շուկայի վերահսկողություն Մտավոր սեփականություն Երկակի նշանակության ապրանքների արտահանման հսկողություն

Տեսանյութ

Բանաձև, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյան

Տեսանյութեր
Ձայնադարան
Քաղաքացիների ընդունելություն Թափուր աշխատատեղեր Հայտարարություններ Հաշվետվություններ/ Զեկույցներ Ռազմավարություններ/ Հայեցակարգեր

Քիմբերլի գործընթացի հավաստագրման միջոցառումների իրականացման վերաբերյալ

  • Հայաստանի Հանրապետություն ալմաստների ներմուծումը կամ Հայաստանի Հանրապետությունից ալմաստների արտահանումը

Հանդիսանալով Քիմբերլի Գործընթացի մասնակից երկիր` Հայաստանի Հանրապետությունում 2003 թվականի հունվարի 1-ից ալմաստի հումքի առուվաճառքն իրականացվում է միայն Քիմբերլի գործընթացի անդամ երկրների հետ և ալմաստի հումքի ցանկացած բեռ, անկախ նրանից այն ներմուծվում է, թե արտահանվում, պետք է ուղեկցվի արտահանող երկրի կողմից տրամադրված Քիմբերլի հավաստագրով:

 

  • Քիմբերլի գործընթացի հավաստագրի գործողության ոլորտը 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի N 505-Ն որոշման` Քիմբերլի գործընթացի հավաստագրման ծրագրի պահանջների պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացմամբ կարգավորվում է բնական` չմշակված, չտեսակավորված (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 7102 10 000), արդյունաբերական` չմշակված կամ կոպիտ մշակման ենթարկված (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 7102 21 000), ոչ արդյունաբերական` չմշակված կամ պարզապես սղոցված, ճեղքված կամ կոպիտ մշակման ենթարկված (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 7102 31 000) ալմաստների` Հայաստանի Հանրապետություն ներմուծումը և Հայաստանի Հանրապետությունից արտահանումը:

 

  • Հայաստանի Հանրապետությունից ալմաստներ արտահանելու նպատակով հավաստագիր ստանալու համար հայտարարատուն լիազորված մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
  1. դիմում,
  2. արտահանվող ալմաստների ծագման աղբյուրը հիմնավորող փաստաթղթեր (ներմուծման պայմանագրի և հավաստագրի պատճենները, որոնց հիման վրա ներկրվել է հումքի արտահանվող քանակը),
  3. տեղեկանք` արտահանվող հումքի մասին (արտահանվող երկիրը, կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը), արտահանվող ալմաստների արժեքը (ԱՄՆ-ի դոլար), ԱՏԳ ԱԱ ծածկագիրը,
  4. առաջին անգամ հավաստագիր ստանալու համար դիմում ներկայացնելու դեպքում հայտարարատուն պետք է ներկայացնի նաև տեղեկանք տվյալ օրվա դրությամբ իր մոտ առկա անմշակ ալմաստի մնացորդի մասին:

 

  • Քիմբերլի հավաստագրի տրամադրման ընթացակարգը

Հավաստագիրը տրվում է լիազոր մարմնի կողմից 3-օրյա ժամկետում: Հայտարարատուի դիմումը կարող է մերժվել, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի N 505-Ն որոշմամբ հաստատված Քիմբերլի Գործընթացի հավաստագրման ծրագրի պահանջներին համապատասխան միջոցառումների իրականացման կարգի 3-րդ կետի պահանջներին: Դիմումի մերժման մասին երկօրյա ժամկետում տեղյակ է պահվում դիմողին` նշելով մերժման հիմնավորումը:

 

  • Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ներմուծված ալմաստների բացթողումը

Ներմուծված ալմաստների մաքսային սահմանով բացթողումն իրականացվում է միայն լիազորված մարմնի կողմից հավաստագրի կտրոնի հեռացման և հավաստագրի վրա «Ներմուծումը հաշվառված է» դրոշմակնիքը դրված լինելու դեպքում։ Ներմուծման և արտահանման դիմումների հաշվառման համար վարվում են առանձին հաշվառման գրանցամատյաններ` համաձայն Քիմբերլի գործընթացի հավաստագրման ծրագրով սահմանված պահանջների:

 

Ոլորտը կարգավորող օրենսդրությունը տես Փաստաթղթեր բաժնում:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

© 2007 - 2012, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե` 375010 ք.Երևան, Մ.Մկրտչյան 5

Հեռախոս` (37410) 566-185, Ֆաքս` (37410) 526-577