Քաղաքացիների ընդունելություն
Դիմեք մեզ
Թափուր աշխատատեղեր
Հայտարարություններ
Հաշվետվություններ/ Զեկույցներ
Ռազմավարություններ/ Հայեցակարգեր
Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման վերաբերյալ
- Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները.
- հյուրանոցային ծառայությունների մատուցման որակը պետք է համապատասխանի նորմատիվ իրավական ակտերի և պայմանագրի պահանջներին,
- հյուրանոցային տնտեսության օբյեկտները կամավորության սկզբունքով կարող են ստանալ որակավորման կարգ,
- հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգը շնորհվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 946-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան` հինգ տարի ժամկետով,
- որակավորման կարգ ունեցող հյուրանոցային տնտեսության օբյեկտների նյութատեխնիկական ապահովումը և մատուցվող ծառայությունների ցանկը պետք է համապատասխանեն շնորհված որակավորման կարգի պահանջներին,
- որակավորման կարգերի պահանջների փոփոխության դեպքում որակավորման կարգ ունեցող հյուրանոցային տնտեսության օբյեկտների նյութատեխնիկական ապահովումը և ծառայությունները ենթակա են համապատասխանեցման որակավորման կարգի պահանջներին` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից 90 օրվա ընթացքում:
2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գործում է 31 որակավորված հյուրանոցային տնտեսության օբյեկտ:
- Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը.
- հյուրանոցային տնտեսության օբյեկտի որակավորման կարգ ստանալու նպատակով ֆիզիկական անձը (զբոսաշրջային տների մասով), անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը (այսուհետ` հայտատու) որակավորող մարմին են ներկայացնում հայտ (թղթային կամ էլեկտրոնային եղանակով), որտեղ նշվում են հյուրանոցային տնտեսության օբյեկտի տեսակն ու ակնկալվող որակավորման կարգը:
- հայտին կից ներկայացվում են`
ա) հայտը ներկայացնելու պահից ոչ ավելի, քան 10 տարի առաջ ուժի մեջ մտած հյուրանոցային տնտեսության օբյեկտի շահագործման փաստագրման ակտը` «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, տեխնիկական անձնագիրը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 1998 թվականի նոյեմբերի 25-ի N 168 հրամանին համապատասխան, կամ շահագործման ենթակա լինելը հավաստող այլ իրավական ակտ,
բ) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված հրդեհային անվտանգության պահանջներին հյուրանոցային տնտեսության օբյեկտի համապատասխանության մասին հրդեհային անվտանգության բնագավառում լիազոր մարմնի եզրակացություն` տրված ոչ շուտ, քան հայտը ներկայացնելու պահից 10 օր առաջ,
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի եզրակացությունը սանիտարահամաճարակային անվտանգության ապահովվածության մասին` տրված ոչ շուտ, քան հայտը ներկայացնելու պահից 10 օր առաջ.
դ) հյուրանոցային տնտեսության օբյեկտ հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ հայտատուի սեփականության կամ օգտագործման վկայականի պատճենը, ե) տեղեկատվություն պետական գրանցման կամ հաշվառման համարի վերաբերյալ:
- Զբոսաշրջության բնագավառում հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման համար գանձվող պետական տուրքի դրույքաչափերը և վճարման հաշվեհամարները
Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման հայտին կից որակավորող մարմին է ներկայացվում վճարված պետական տուրքի անդորրագիրը (բնօրինակը), ընդ որում` հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման (սահմանված չափանիշներին համապատասխան) համար`
| մինչև երեք աստղ հյուրանոցի, մոթելի յուրաքանչյուր աստղի համար` տարեկան |
բազային տուրքի 150 -ապատիկի չափով |
900005167524 |
| չորս աստղ հյուրանոցի, մոթելի յուրաքանչյուր աստղի համար` տարեկան |
բազային տուրքի 200-ապատիկի չափով |
900005167532 |
| հինգ աստղ հյուրանոցի, մոթելի յուրաքանչյուր աստղի համար` տարեկան |
բազային տուրքի 250-ապատիկի չափով |
900005167540 |
| հյուրանոցատիպ հանգրվանի, առողջարանի յուրաքանչյուր աստղի համար` տարեկան |
բազային տուրքի 100-ապատիկի չափո |
900005167557 |
|
հանգստյան և մասնագիտացված ճամբարի կամ տան, պանսիոնի, զբոսաշրջային, մանկապատանեկան, ճամբարային բնակատեղի (համալիրի)`
I կարգի համար` տարեկան |
բազային տուրքի 150-ապատիկի չափով |
900005167565 |
|
II կարգի համար` տարեկան |
բազային տուրքի 100-ապատիկի չափով
|
900005167565 |
| III կարգի համար` տարեկան |
բազային տուրքի 50-ապատիկի չափով |
900005167565 |
|
զբոսաշրջային տան`
I կարգի համար` տարեկան
|
բազային տուրքի 15-ապատիկի չափով |
900005167573 |
| II կարգի համար` տարեկան | բազային տուրքի
10-ապատիկի չափով |
900005167573 |
| III կարգի համար` տարեկան |
բազային տուրքի 5-ապատիկի չափով |
900005167573 |
Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայություններ մատուցելու դեպքում ֆիզիկական անձինք պետական բյուջե վճարվող պարտադիր վճարների կամ գանձույթների մասով համարվում են արտոնագրային վճար վճարողներ:
Ոլորտը կարգավորող օրենսդրությունը տես Փաստաթղթեր բաժնում:





