Տնտեսական քաղաքականություն Արդյունաբերական քաղաքականություն Ներդրումային քաղաքականություն Գործարար միջավայր Միջազգային տնտեսական համագործակցություն Հայաստան - Եվրամիություն Հայաստան - ԱՀԿ Զբոսաշրջություն Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ինովացիա Փոքր և միջին ձեռնարկատիրություն Առևտրի և շուկայի կարգավորում Որակի ենթակառուցվածք Լիցենզավորում, թույլտվություններ Հավատարմագրում Շուկայի վերահսկողություն Մտավոր սեփականություն Երկակի նշանակության ապրանքների արտահանման հսկողություն

Տեսանյութ

Բանաձև, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյան

Տեսանյութեր
Ձայնադարան
Քաղաքացիների ընդունելություն Թափուր աշխատատեղեր Հայտարարություններ Հաշվետվություններ/ Զեկույցներ Ռազմավարություններ/ Հայեցակարգեր

Նորություններ


Հայտարարություն

02 Փետրվար, 2012

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է ՀՀ և ԼՂՀ տարածքում զբոսաշրջային փաթեթներ և ծառայություններ ձևավորող ու մատուցող զբոսաշրջային օպերատորների կամավոր հաշվառում

ՀՀ կառավարության սահմանած կարգով սոցիալական փաթեթի շրջանակներում ՀՀ պետական մարմինների և կրթության, մշակույթի և սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպությունների աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների հանգստի կազմակերպման ծառայություններ մատուցող զբոսաշրջային օպերատորների ցանկի ձևավորման և ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակման նպատակով հայտարարվում է ՀՀ և ԼՂՀ տարածքում զբոսաշրջային փաթեթներ և ծառայություններ (անհատական և խմբային) ձևավորող ու մատուցող զբոսաշրջային օպերատորների կամավոր հաշվառում:

 

Հաշվառվել կարող են “Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին” ՀՀ օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված զբոսաշրջային օպերատորները, որոնք բավարարում են զբոսաշրջային գործունեության սուբյեկտների նկատմամբ Օրենքով սահմանված պահանջներին և վերջին 3 տարվա ընթացքում մասնակցել են առնվազն միջազգային 2 կամ տեղական և միջազգային մեկական զբոսաշրջային ցուցահանդեսի:

 

Հաշվառման համար շահագրգիռ զբոսաշրջային օպերատորը պետք է մինչև 2011թ. դեկտեմբերի 23-ը, ժամը 15:00 ՀՀ էկոնոմիկայի նախարարություն (ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչություն, հասցե` ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 610 սենյակ, հեռ. (010) 597-157) ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`
1. Հայտ (հայտի ձևը կարելի է  ներբեռնել PDF կամ MS Word տարբերակով):

2. Գրասենյակ(ներ)ի տարածքների սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը:

3. Տարբեր տևողության 15 օրինակելի զբոսաշրջային փաթեթ, որոնցից առնվազն 5-ը պետք է ներառեն զբոսաշրջային ծառայություններ և/կամ օբյեկտներ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ կառավարության հայտարարած զբոսաշրջային կենտրոններում, 2-ը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

4. Սույն հայտարարության 4-րդ կետով նախատեսված փաթեթներում ընդգրկված առնվազն հյուրանոցային և տրանսպորտային ծառայություններ մատուցող անձանց հետ գործող պայմանագրերի պատճենները:

5. Սպառողի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը` հաստատված զբոսաշրջային օպերատորի իրավասու մարմնի կողմից (Օրենքի 16-րդ հոդվածով ներկայացվող պահանջներին համապատասխան):

6. Միջազգային և/կամ տեղական զբոսաշրջային ցուցահանդեսներին մասնակցությունը հավաստող նյութեր/փաստաթղթերի պատճեններ:

Անհրաժեշտության դեպքում հայտ ներկայացրած զբոսաշրջային օպերատորի համապատասխանությունը զբոսաշրջային գործունեության սուբյեկտների նկատմամբ Օրենքով սահմանված պահանջներին կարող է գնահատվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` զբոսաշրջային օպերատորի գրասենյակում:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 59 71 57:


ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

© 2007 - 2012, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե` 375010 ք.Երևան, Մ.Մկրտչյան 5

Հեռախոս` (37410) 566-185, Ֆաքս` (37410) 526-577