Տնտեսական քաղաքականություն Արդյունաբերական քաղաքականություն Ներդրումային քաղաքականություն Գործարար միջավայր Միջազգային տնտեսական համագործակցություն Հայաստան - Եվրամիություն Հայաստան - ԱՀԿ Զբոսաշրջություն Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ինովացիա Փոքր և միջին ձեռնարկատիրություն Առևտրի և շուկայի կարգավորում Որակի ենթակառուցվածք Լիցենզավորում, թույլտվություններ Հավատարմագրում Շուկայի, սպառողների շահերի պաշտպանություն Մտավոր սեփականություն Երկակի նշանակության ապրանքների արտահանման հսկողություն

Տեսանյութ

Հայացքով դեպի ապագան

Տեսանյութեր
Ձայնադարան
Քաղաքացիների ընդունելություն Թափուր աշխատատեղեր Հայտարարություններ Հաշվետվություններ/ Զեկույցներ Ռազմավարություններ/ Հայեցակարգեր

Նախարարության մասին

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն իրավահաջորդն է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեի, որը ձևավորվել է 1990 թվականին` Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Պետական պլանային կոմիտեի վերակազմավորման արդյունքում:

 

1997 թվականին, ՀՀ նախագահի` «ՀՀ կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» հունիսի 10-ի ՆՄ-747 հրամանագրով, ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջության, ՀՀ արդյունաբերության և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների միաձուլման արդյունքում կազմավորվեց ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությունը:

 

2002 թվականին, ՀՀ Նախագահի մարտի 16-ի NN 1063 և 1064 հրամանագրերով, ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությունը վերակազմավորվեց և վերանվանվեց ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության:

 

2008 թվականի ապրիլի 21-ին, ՀՀ Նախագահի հրամանագրով, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը վերանվանվեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության: Այսպիսով` նախարարությունը վերականգնեց իր նախկին անվանումը:

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կառուցվածքում ընդգրկված են 19 կառուցվածքային և 4 առանձնացված ստորաբաժանումներ:Նախարարության համակարգում գործում է 4 պետական կազմակերպություն և ընկերություն:

 


Մեր նախարարները`

 

Տիգրան ԴԱՎԹՅԱՆ

 

պաշտոնավարում է 2010թ. դեկտեմբերի 17-ից

Ներսես ԵՐԻՑՅԱՆ

 

2007-2008թթ.` Առևտրի և տնտեսական զարգացման նախարար

2008-2010թթ.` Էկոնոմիկայի նախարար

Կարեն ՃՇՄԱՐԻՏՅԱՆ

 

1999-2002թթ.` Արդյունաբերության և առևտրի նախարար

2002-2007թթ.` Առևտրի և տնտեսական զարգացման նախարար

 

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

1998-1999թթ.` Արդյունաբերության և առևտրի նախարար

 

Գառնիկ ՆԱՆԱԳՈՒԼՅԱՆ  

 

1997-1998թթ.` Արդյունաբերության և առևտրի նախարար




 ՀՀ Էկոնոմիկայի նախարարները`

 

Արմեն ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

1999-2000թթ.

 

Վահրամ ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

1996-1997թթ.

 

Անդրանիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

1995-1996թթ.

 

Արմեն ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

1993-1995թթ.

 

Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ  

 

1991-1993թթ.



 

 

 

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

© 2007 - 2012, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե` 375010 ք.Երևան, Մ.Մկրտչյան 5

Հեռախոս` (37410) 566-185, Ֆաքս` (37410) 526-577