Քաղաքացիների ընդունելություն
Դիմեք մեզ
Թափուր աշխատատեղեր
Հայտարարություններ
Հաշվետվություններ/ Զեկույցներ
Ռազմավարություններ/ Հայեցակարգեր
Ներդրումային ծրագրեր
Ներդրումային ծրագրի անձնագիր
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից USAID «EDMC» ծրագրի աջակցությամբ մշակվել է ներդրումային ծրագրի անձնագրի (investment project teaser) օրինակելի ձև, որը հնարավորություն կտա.
1. Մասնավոր հատվածի ներկայացուցիչներին` հակիրճ և պրոֆեսիոնալ ձևով պոտենցիալ ներդրողին, ռազմավարական գործընկերոջը ներկայացնել հիմնական գործարար գաղափարը, որը պահանջում է որոշակի աջակցություն:
2. Պետությանը` հավաքագրել ՀՀ-ում առկա բոլոր ներդրումային ծրագրերը մեկ ընդհանուր ձևանմուշով` հետագայում օտարերկրյա ներդրողներին ներկայացնելու, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում տեղադրելու նպատակով:
Ընդհանուր առմամբ, ներդրումային ծրագրի անձնագիրը փաստաթուղթ է պարզ լրացնելու տեսանկյունից, բայց այնուամենայնիվ շատ կարևոր, քանի որ հանդիսանում է յուրօրինակ “ֆիլտր” օտարերկրյա ներդրողի համար: Ներդրումային ծրագրի անձնագիրը առաջին փաստաթուղթն է, որին ծանոթանալով ներդրողի մոտ պետք է հետաքրքրվածություն առաջանա ներդրումային ծարգիրն ամբողջությամբ ուսումնասիրելու և հետագայում այդ ծրագրին ինչ-որ չափավ աջակցելու/մասնակցելու համար:
Ներդրողը պետք է ստանա ընդհանուր տեղեկատվություն ներդրումային ծրագրի և ծրագրի հեղինակի մասին, ստանա արտադրանքի/ծառայության առանձնահատկությունների, մրցակցային առավելությունների վերաբերյալ տեղեկատվություն, ծանոթանա ծրագրի ֆինանսատնտեսական ցուցանիշներին և հասկանա ծրագրին մասնակցելու իր օգուտը:
Այս պարագայում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանդիսանում է կապող օղակ հետաքրքիր ու մրցունակ ծրագրեր ունեցող, սակայն որևէ ձևով օտարերկրյա ներդրողի աջակցություն պահանջող հայկական գործարար համայնքի և օտարերկրյա ներդրողների միջև: Մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել ներդրումային ծրագրի անձնագիրն լրացնելու, անհրաժեշտության դեպքում անգլերեն թարգմանությունն ապահովելու և այն տարբեր կապուղիներով օտարերկրյա ներդրողին փոխանցելու փուլերում: Ի դեպ ներդրումային ծրագրի անձնագրի օրինակելի ձևը և լրացված անձնագրերը տեղադրված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայք-էջում` «Ներդրումային քաղաքականություն» բաժնում: Տեղեկատվությունն անընդհատ թարմացվում է և հասանելի է նաև անգլերեն լեզվով:
Հյուրանոցային համալիրի կառուցման ներդրումային ծրագրի անձնագիր
«Մագնեզիումի արտադրության նոր տեխնոլոգիաներ» ներդրումային ծրագրի անձնագիր
"Armtopinambour" ներդրումային ծրագրի անձնագիր
Եղեգնաձորի պահածոների գործարանի ներդրումային ծրագրի անձնագիր
Հացահատիկային մշակաբույսերի ներդրումային ծրագրի անձնագիր
Մրգերի և բանջարեղենի չորացման կոոպերատիվ հիմնելու ներդրումային ծրագրի անձնագիր





