Տնտեսական քաղաքականություն Արդյունաբերական քաղաքականություն Ներդրումային քաղաքականություն Գործարար միջավայր Միջազգային տնտեսական համագործակցություն Հայաստան - Եվրամիություն Հայաստան - ԱՀԿ Զբոսաշրջություն Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ինովացիա Փոքր և միջին ձեռնարկատիրություն Առևտրի և շուկայի կարգավորում Որակի ենթակառուցվածք Լիցենզավորում, թույլտվություններ Հավատարմագրում Շուկայի վերահսկողություն Մտավոր սեփականություն Երկակի նշանակության ապրանքների արտահանման հսկողություն

Տեսանյութ

Բանաձև, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյան

Տեսանյութեր
Ձայնադարան
Քաղաքացիների ընդունելություն Թափուր աշխատատեղեր Հայտարարություններ Հաշվետվություններ/ Զեկույցներ Ռազմավարություններ/ Հայեցակարգեր

Նորություններ


Տիգրան Դավթյանը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության 2012թ. գերակա խնդիրները

24 Հունվար, 2012

Հունվարի 24-ին տեղի ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում Էկոնոմիկայի նախարարը լրագրողներին ներկայացրեց 2012 թվականի ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործունեության հիմնական ուղղություններն ու ծրագրերը:

 

Ըստ Տիգրան Դավթյանի 2012թ-ը լինելու է տրամաբանական շարունակությունը այն ծրագրերի և խնդիրների, որոնք իրականացվել են 2011թ-ին: Նախարարի խոսքով այս տարվա ընթացքում աշխատանքներ կտարվեն Էկոնոմիկայի նախարարության համակարգման բոլոր ոլորտային ուղղություններով, ինչպես նաև ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարության 2012թ. գերակա խնդիրները: Դրանք են. արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության իրականացումը, Համաշխարհային բան¬կի խմբի «գործարարությամբ զբաղվելը» (doing business) վարկանիշային դասակարգման սանդղակում Հայաստանի դիրքի բարձրացման ապահովումը և ՀՀ-ԵՄ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկը և հետագա բանակցային ուղղությունների ամրագրումը:

 

Արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության իրականացումը

Ելնելով տնտեսության մրցունակության բարձրացման և շարունակական տնտեսական աճի ապահովման հրամայականներից` ՀՀ կառավարությունը նախաձեռնել է ակտիվ արդյունաբերական քաղաքականության իրականացում: ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականությունն արտահանման զարգացման ներուժ ունեցող ոլորտների միջազգային մրցունակության բարձրացմանն ուղղված հավասարակշռված և փուլային միջոցառումների համախումբ է, որի նպատակն է ապահովել արտահանման աճը և դիվերսիֆիկացիան:

 

Արդյունաբերական քաղաքականության թիրախը վերամշակող արդյունաբերության ճյուղերի և համալիրների զարգացումն է: Ռազմավարությամբ նախանշված արտահանման տեսանկյունից հեռանկարային 11 ոլորտներից` մեկնարկային փուլում ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության և կոնյակագործության համար արդեն իսկ մշակվել են ոլորտային ռազմավարություններ: Աշխատանքներ են տարվում մյուս 8 ոլորտների ռազմավարությունների և դրանց իրականացումն ապահովող միջոցառումների մշակման ուղղությամբ:

 

Արդյունաբերական քաղաքականության իրականացումն ապահովելու և այս ուղղությամբ ՀՀ պետական այլ կառույցների գործունեությունը համակարգելու նպատակով կստեղծվի ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհուրդ: Այն կհանդիսանա ռազմավարության իրականացման աշխատանքները համակարգող բարձրագույն մարմին: Միաժամանակ, մեկնարկային փուլի ոլորտային ռազմավարությունների իրականացման նպատակով կստեղծվեն ոլորտային խորհուրդներ, որոնք հարթակ կհանդիսանան պետության և մասնավոր հատվածի միջև երկխոսության համար: Խորհուրդներում կներգրավվեն գործարար միությունների, ոլորտային և մասնագիտական ասոցիացիաների, կրթական և հետազոտական կազմակերպությունների, ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներ:

 

Համաշխարհային բանկի խմբի «գործարարությամբ զբաղվելը» (doing business) վարկանիշային դասակարգման սանդղակում Հայաստանի դիրքի բարձրացման ապահովում

Գործարարության զարգացումը երկրում տնտեսության զարգացման կարևորագույն նախապայմաններից մեկն է: Հայաստանը տարածաշրջանում բիզնեսի վարման տեսանկյունից առավել բարենպաստ երկիր դարձնելու նպատակով պետք է առանձնահատուկ շեշտ դնել գործարար միջավայրի լայնամասշտաբ բարեփոխումները շարունակելու վրա:

Այս համատեքստում ՀՀ էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ 2012թ.աշխատանքներ կտարվեն “Գործարարությամբ զբաղվելը” դասակարգման համար հիմք հանդիսացող բոլոր 10 բաղադրիչների բարելավման ուղղությամբ, մասնավորապես` հարկային և մաքսային գործընթացների պարզեցում և թափանցիկության բարձրացում, քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման մեխանիզմների կատարելագործում, ձեռնարկությունների փակում և այլն:

 

ՀՀ-ԵՄ խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկը և հետագա բանակցային ուղղությունների ամրագրումը

2009թ. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության կողմից նախաձեռնվել են Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծման շուրջ բանակցություններին ուղղված աշխատանքներ: 2009թ. հունիսին Եվրոպական հանձնաժողովը` փաստահավաք առաքելության արդյունքների հիման վրա հրապարակել է Գնահատման զեկույց, որտեղ նախանշվել են ԽՀԱԱԳ բանակցային գործընթացի գլխավոր առաջնային ոլորտները (Ընդհանուր համակարգում, Առևտրի տեխնիկակական խոչընդոտներ, Սանիտարական և բուսասանիտարական միջոցներ և Մտավոր սեփականության իրավունքներ), որտեղ Հայաստանը պետք է էական առաջընթաց ապահովի ԽՀԱԱԳ բանակցությունների մեկնարկի համար: Գլխավոր առաջնայնությունները և ԽՀԱԱԳ բանակցությունների մեկնարկը ապահովելու նպատակով` ՀՀ վարչապետի 2011թ. օգոստոսի 10-ի թիվ 763–Ա որոշմամբ հաստատվել է ժամանակացույց, որում ներառվել են իրականացվելիք միջոցառումները, ժամկետները և պատասխանատու մարմինները: Իրականացված լայնածավալ աշխատանքների արդյունքում ապահովվել է ժամանակացույցում ներառված միջոցառումների կատարումը և ԽՀԱԱԳ բանակցությունների մեկնարկը ակնկալվում է 2012թ. սկզբին:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

© 2007 - 2012, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե` 375010 ք.Երևան, Մ.Մկրտչյան 5

Հեռախոս` (37410) 566-185, Ֆաքս` (37410) 526-577