Տնտեսական քաղաքականություն Արդյունաբերական քաղաքականություն Ներդրումային քաղաքականություն Գործարար միջավայր Միջազգային տնտեսական համագործակցություն Հայաստան - Եվրամիություն Հայաստան - ԱՀԿ Զբոսաշրջություն Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ինովացիա Փոքր և միջին ձեռնարկատիրություն Առևտրի և շուկայի կարգավորում Որակի ենթակառուցվածք Լիցենզավորում, թույլտվություններ Հավատարմագրում Շուկայի, սպառողների շահերի պաշտպանություն Մտավոր սեփականություն Երկակի նշանակության ապրանքների արտահանման հսկողություն

Տեսանյութ

Հայացքով դեպի ապագան

Տեսանյութեր
Ձայնադարան
Քաղաքացիների ընդունելություն Թափուր աշխատատեղեր Հայտարարություններ Հաշվետվություններ/ Զեկույցներ Ռազմավարություններ/ Հայեցակարգեր

Միջազգային համագործակցություն

Միջազգային տնտեսական համագործակցություն 

 

Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական համագործակցությունն իրականացվում է ազատական (լիբերալ) սկզբունքների հիման վրա:
Միջազգային տնտեսական համագործակցության գլխավոր ուղղություններն են` համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի Հանրապետության արդյունավետ ինտեգրումը, հայրենական ապրանքների արտահանման ծավալների ավելացումը, միջազգային տնտեսական համագործակցության համար համապատասխան իրավա-պայմանագրային դաշտի և բարենպաստ միջավայրի ստեղծումը, ներդրումների ներգրավումը, արտաքին առևտրատնտեսական գործունեության արդյունավետությունը բարձրացնող ենթակառուցվածքների զարգացումը և այլն:
Միջազգային տնտեսական համագործակցության ոլորտում հավասարակշռված քաղաքականության իրականացումը պայմանավորված է ընտրված գերակայությունների շրջանակներում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության խորացմամբ և Հայաստանի համար առավել նպաստավոր նոր հարաբերությունների հաստատմամբ:
Նշված ուղղություններով կատարվում է նպատակաուղղված և հետևողական աշխատանք, որը մասնավորապես ընդգրկում է.


  • Հայաստանի Հանրապետության կողմից առևտրատնտեսական ոլորտի երկկողմ և բազմակողմ միջազգային համաձայնագրերի կնքումը,
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից համակարգվող օտարերկրյա պետությունների հետ առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների աշխատանքների կազմակերպումը և համատեղ նիստերի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարումը,

Հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողով

. Հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողով

Հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողով

Հայ-չինական միջկառավարական հանձնաժողով

Հայ-լեհական միջկառավարական հանձնաժողով

Հայ-մոլդովական միջկառավարական հանձնաժողով

 

  • Միջազգային կազմակերպությունների հետ տնտեսական համագործակցության համակարգումը,
  • Հանրապետական և միջազգային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսներին և գործարար համաժողովներին հայաստանյան արտադրանքը ներկայացնող մասնակիցներին խորհրդատվական, կազմակերպական և այլ օգնության ցուցաբերումը և այլն:




Միջազգային տնտեսական համագործակցության ուղղությամբ աշխատանքներն իրականացնում է  ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի  միջազգային տնտեսական համագործակցության վարչությունը , հեռ` 59-71-70:




ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

© 2007 - 2012, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե` 375010 ք.Երևան, Մ.Մկրտչյան 5

Հեռախոս` (37410) 566-185, Ֆաքս` (37410) 526-577