Տնտեսական քաղաքականություն Արդյունաբերական քաղաքականություն Ներդրումային քաղաքականություն Գործարար միջավայր Միջազգային տնտեսական համագործակցություն Հայաստան - Եվրամիություն Հայաստան - ԱՀԿ Զբոսաշրջություն Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ինովացիա Փոքր և միջին ձեռնարկատիրություն Առևտրի և շուկայի կարգավորում Որակի ենթակառուցվածք Լիցենզավորում, թույլտվություններ Հավատարմագրում Շուկայի վերահսկողություն Մտավոր սեփականություն Երկակի նշանակության ապրանքների արտահանման հսկողություն

Տեսանյութ

Բանաձև, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյան

Տեսանյութեր
Ձայնադարան
Քաղաքացիների ընդունելություն Թափուր աշխատատեղեր Հայտարարություններ Հաշվետվություններ/ Զեկույցներ Ռազմավարություններ/ Հայեցակարգեր

Նորություններ


Տեղի ունեցավ ազատ տնտեսական գոտիների գործունեությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

27 Հունվար, 2012

Հունվարի 27-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցավ մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար ներկայացված հայտը գնահատող և ազատ տնտեսական գոտում շահագործողներին թույլտվություն տրամադրող, մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

 

Նիստը վարեց հանձնաժողովի նախագահ, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները քննարկեցին մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու և դրա կազմակերպիչ ճանաչվելու համար «Սիտրոնիքս Արմենիա» ՓԲԸ կողմից ներկայացված հայտը:

 

Ամփոփելով հայտի վերաբերյալ հանձնաժողովի անդամների գնահատականները` հանձնաժողովը հավանություն տվեց «Սիտրոնիքս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության` «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում ազատ տնտեսական գոտի ստեղծելու առաջարկին:

 

«Սիտրոնիքս Արմենիա» ՓԲԸ առաջարկի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

© 2007 - 2012, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե` 375010 ք.Երևան, Մ.Մկրտչյան 5

Հեռախոս` (37410) 566-185, Ֆաքս` (37410) 526-577