Տնտեսական քաղաքականություն Արդյունաբերական քաղաքականություն Ներդրումային քաղաքականություն Գործարար միջավայր Միջազգային տնտեսական համագործակցություն Հայաստան - Եվրամիություն Հայաստան - ԱՀԿ Զբոսաշրջություն Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ինովացիա Փոքր և միջին ձեռնարկատիրություն Առևտրի և շուկայի կարգավորում Որակի ենթակառուցվածք Լիցենզավորում, թույլտվություններ Հավատարմագրում Շուկայի, սպառողների շահերի պաշտպանություն Մտավոր սեփականություն Երկակի նշանակության ապրանքների արտահանման հսկողություն

Տեսանյութ

Հայացքով դեպի ապագան

Տեսանյութեր
Ձայնադարան
Քաղաքացիների ընդունելություն Թափուր աշխատատեղեր Հայտարարություններ Հաշվետվություններ/ Զեկույցներ Ռազմավարություններ/ Հայեցակարգեր

Ներդրումային քաղաքականություն

Ներդրումային քաղաքականություն


Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականությունը, ներդրումներին աջակցությունը ՀՀ Կառավարության տնտեսական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկն է և ամրագրված է ՀՀ կառավարության ներդրումային քաղաքականության գործունեության ծրագրում:

 

Վերջինս նպատակաուղղված է ներդրումային և գործարար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, կարգավորող միջավայրի թափանցիկության բարձրացմանը, երկրի մրցակցային առավելությունների բացահայտմանը, Հայաստանում իրականացվող ներդրումների ծավալների մեծացմանը, շուկայական ենթակառուցվածքի զարգացմանը, և այդ բոլորի հիման վրա` տնտեսական զարգացման խնդրի ապահովմանը:

 

Ներդրումային նպատակաուղղված քաղաքականության մշակմամբ և նրա արդյունավետ իրականացմամբ է մեծապես պայմանավորված երկրի արդյունաբերական և գիտատեխնիկական զարգացման հետագա ընթացքը: Հայաստանում իրականացվող ներդրումների աճի ապահովումը կլուծի մի շարք կարևորագույն խնդիրներ, ինչպիսիք են` աշխատատեղերի ստեղծումը, շուկայական տնտեսությանը հատուկ նոու-հաուների ներգրավումը (ընդհանուր և ֆինանսական կառավարում, շուկայավարում, նոր տեխնոլոգիաներ, հմտություններ և այլն), նոր շուկաների բացահայտումը, նրանց հասանելիությունը, այդ շուկաներ մուտք գործելու հնարավորությունները և այլն:

 

 

Պետք է նշել, որ ներդրումային քաղաքականությունը ՀՀ-ում արդեն ձևավորված է և դրված է ազատական սկզբունքների վրա, որի նպատակն է ինտեգրվել համաշխարհային տնտեսությանը: Նպատակ ունենալով ներդրումային քաղաքականության արդյունավետ իրականացման` ՀՀ-ն հայտարարել և իրականացնում է «բաց դռների» քաղաքականություն: Նման կարծիք ունեն նաև միջազգային կազմակերպությունները, որոնք Հայաստանի ներդրումային քաղաքականությունը գնահատում են ԱՊՀ երկրներում ամենաբացը: Այդ են փաստում նաև 1994 թվականին ընդունված «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքը, 2005 թվականին հաստատված «ՀՀ ներդրումային քաղաքականության» Հայեցակարգը և տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի ներդրումներին վերաբերող այլ դրույթները:

 

Օտարերկրյա ներդրումները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության փոփոխության դեպքում ներդրման պահից սկսած 5 տարվա ընթացքում, օտարերկրյա ներդրողի ցանկությամբ, կիրառվում է ներդրումների իրականացման պահին գործող օրենսդրությունը: Ներկայումս ևս նախատաեսվում են օրենսդրական փոփոխություններ, որոնք նպատակ ունեն նպաստել ներդրումների և գործարար միջավայրի հավասար, կայուն և կանխատեսելի զարգացմանը, ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրումների համար:

 

Արդյունավետ ներդրումային միջավայրի ձևավորման և զարգացման համար պատասխանատու են հետևյալ պետական հաստատությունները. 


1. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն` պատասխանատու է ներդրումային քաղաքականության մշակման և ներդրումային միջավայրի բարելավման համար, ինչպես նաև աջակցում է ներդրումային քաղաքականության իրականացմանը: 
2. Զարգացման հայկական գործակալություն` պատասխանատու է ներդրումային քաղաքականության իրականացման համար, ինչպես նաև ներդրողներին ծառայություններ է մատուցում «մեկ պատուհանի» սկզբունքով` www.ada.am

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

© 2007 - 2012, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե` 375010 ք.Երևան, Մ.Մկրտչյան 5

Հեռախոս` (37410) 566-185, Ֆաքս` (37410) 526-577