Տնտեսական քաղաքականություն Արդյունաբերական քաղաքականություն Ներդրումային քաղաքականություն Գործարար միջավայր Միջազգային տնտեսական համագործակցություն Հայաստան - Եվրամիություն Հայաստան - ԱՀԿ Զբոսաշրջություն Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ինովացիա Փոքր և միջին ձեռնարկատիրություն Առևտրի և շուկայի կարգավորում Որակի ենթակառուցվածք Լիցենզավորում, թույլտվություններ Հավատարմագրում Շուկայի, սպառողների շահերի պաշտպանություն Մտավոր սեփականություն Երկակի նշանակության ապրանքների արտահանման հսկողություն

Տեսանյութ

Հայացքով դեպի ապագան

Տեսանյութեր
Ձայնադարան
Քաղաքացիների ընդունելություն Թափուր աշխատատեղեր Հայտարարություններ Հաշվետվություններ/ Զեկույցներ Ռազմավարություններ/ Հայեցակարգեր

Արդյունաբերական քաղաքականություն

 

Արդյունաբերական ոլորտներ

 

Արդյունաբերական քաղաքականություն

 

Արդյունաբերությունը եղել և հանդիսանում է Հայաստանի տնտեսության հիմքը: 
Այդ մասին է վկայում նաև այն, որ արդյունաբերության զարգացման ակտիվ քաղաքականության իրականացումը կարևոր տեղ է զբաղեցնում ՀՀ Նախագահի նախընտրական և ՀՀ Կառավարության ծրագրերում: 


Հայաստանի Հանրապետության կառավարությունը, առաջնորդվելով երկրի տնտեսության մրցունակության բարձրացման և շարունակական տնտեսական աճի ապահովման հրամայականներով, ընդունել է գիտելիքահենք տնտեսություն կառուցելու անհրաժեշտությունը և նախաձեռնել է իրականացնել արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերական քաղաքականություն: 
Իրականացվող արդյունաբերական քաղաքականության հիմքում ընկած է արտահանման ներուժ ունեցող հեռանկարային ճյուղերի զարգացման աջակցման միջոցով տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնումը` շեշտադրելով վերամշակող արդյունաբերության զարգացումը: Նախարարությունը հետևողական աշխատանքներ է տարել և տանում, ինչպես ընդհանուր արդյունաբերության, այնպես էլ արդյունաբերության առանձին ոլորտային քաղաքականությունների մշակման և իրականացման ուղղությամբ, որի հիմնական նպատակն է կառավարման ժամանակակից մոդելների, արդի և մրցունակ տեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաև մարդկային կապիտալի շարունակական զարգացման միջոցով Հայաստանը դարձնել զարգացած արդյունաբերություն ունեցող երկիր: 

 

Նշված նպատակների իրագործման համար մշակվել և 2011թ. դեկտեմբերի 15-ին ՀՀ կառվարության հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետությունում արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը»: Փաստաթուղթը միտված է տնտեսական աճի նոր շարժիչ ոլորտների ձևավորմանն ու զարգացմանը` ի հաշիվ ներկայումս արտահանող և արտահանման ներուժ ունեցող ոլորտների զարգացման: 


Փաստաթղթում նախանշվել են արտահանման տեսանկյունից հեռանկարային 11 ոլորտներ, որոնցից 3-ի (կոնյակագործություն, դեղագործություն, ճշգրիտ ճարտարագիտություն) ոլորտային ռազմավարություններն արդեն իսկ մշակվել են և գտնվում են ոլորտի ներկայացուցիչների ու պետական շահագրգիռ մարմինների քննարկման փուլում: 

 

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության ոլորտը հանդիսանում է տնտեսության հիմնական և առանցքային ճյուղերից մեկը, որի մասնաբաժինը ՀՆԱ-ի կառուցվածում 2010 թվականին կազմել է 14.9%-ը, իսկ ոլորտի 2488 կազմակերպություններում աշխատում են զբաղվածների ընդհանուր թվաքանակի 7.3%-ը: 


Հայաստանի Հանրապետությունը բազմաճյուղ արդյունաբերական ներուժ ունեցող երկիր է, որտեղ ներկայացված են այնպիսի հիմնական ոլորտներ, ինչպիսիք են` սննդարդյունաբերություն, թեթև արդյունաբերություն  հանքահումքային և մետաղագործական, քիմիական, բիոտեխնոլոգիական և դեղագործական, մեքենաշինական, սարքաշինական և էլեկտրատեխնիկական արդյունաբերություն, ոսկերչություն և ակնագործություն , շինանյութերի արտադրություն:

 

Հանրապետության արդյունաբերական ձեռնարկությունները, հաղթահարելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները, հասել են որոշակի հաջողությունների` ապացուցելով հանրապետության տնտեսության մեջ իրենց կարևոր դերը: 


2010 թվականին հանրապետությունում թողարկվել է 847.6 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք (համադրելի գներով)` 2009 թվականի համեմատ գրանցելով 9.7% աճ: Նույն ժամանակահատվածում արտահանվել է թողարկված արտադրանքի 33.8%-ը, որից 21%-ը` ԱՊՀ երկրներ, իսկ 79%-ը` այլ երկրներ (այդ թվում` եվրոպական): 
Ձեռնարկությունների կայուն աշխատանքի շնորհիվ աճ է գրանցվել նաև 2011 թվականի հունվար-օգոստոս ամիսներին, որտեղ թողարկված արտադրանքի աճը 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 12.4%, իսկ արտահանմանը` 27.3%: 


Աճի մեծ տեմպեր ապահովող արդյունաբերության ճյուղերն են հանքարդյունաբերությունը, մետաղագործությունը, սննդարդյունաբերությունը, դեղագործությունը, հագուստի արտադրությունը, ոսկերչությունը և այլն: 


Համաշխարհային տնտեսական ճգնաժամի արդյունքում արձանագրված տնտեսական անկումն ընդգծեց տնտեսության դիվերսիֆիկացման խորացման անհրաժեշտությունը: 
Այդ տեսանկյունից նախարարությունը կարևորում է արդյունաբերական ճյուղերի համալիր զարգացումը, առաջին հերթին` արտահանելի հատվածի: 


Ներկայումս ներդրումների (այդ թվում` օտարերկրյա) արդյունքում ընդլայնվել են մրցունակ արտադրությունները և ստեղծվել են տարբեր ոլորտները ներկայացնող նոր ձեռնարկություններ, մասնավորապես, «Էլբատ»-ը` մարտկոցների արտադրության, «Սարանիստ»-ը` ապակյա տարաների արտադրության, «Շամբ Բիզնես»-ը` սննդի արտադրության, «Ախթամար»-ը` զբոսաշրջության, «Յուքոմ»-ը` հեռահաղորդակցության, «Արփիմեդ»-ը և «Լիկվոր»-ը` դեղագործական ոլորտներում և այլն: 


Հայասատանի Հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալների աճի դինամիկան (ընթացիկ գներով):

 

 

Պետական աջակցության գործիքակազմ 

Հանրապետության տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու, արդյունաբերական ճյուղերի զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, տեղական արտադրությունը խթանելու, նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով ՀՀ կառավարության կողմից կիրառվում է պետական աջակցության համալիր գործիքակազմ` ուղղված նոր ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու միջոցով արտահանման ծավալների ավելացմանը և ներմուծման փոխարինմանը: 


Նմանատիպ գործիքներից է 2009թ. թվականի ապրիլին` ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով հնարավորություն է ընձեռվում ներդրումային ծրագրերի շրջանակներում 300 մլն դրամ և ավելի ներդրումներ կատարելու դեպքում կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարվելիք ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետները հետաձգել երեք տարով: 


Օրենսդրական փոփոխությունները նպաստեցին դեպի հանրապետություն մեծաքանակ ներդրումների հոսքին, իսկ ծրագրերն իրականացնելու արդյունքում ստեղծվեցին նոր արտադրություններ և նոր աշխատատեղեր: Առ այսօր հարկային արտոնություններ են ստացել տնտեսության ամենատարբեր ոլորտները ներկայացնող բազմաթիվ կազմակերպություններ: Կառավարության հավանությանն արժանացած ծրագրերի ընդհանուր կանխատեսվող ներդրումները կազմել է մոտ 74.25 մլրդ ՀՀ դրամ (հետաձգված ԱԱՀ-ն` 14.85 մլրդ ՀՀ դրամ): Կատարված ներդրումների շնորհիվ ստեղծվել են մոտ 1450 նոր աշխատատեղ, իսկ նշված ծրագրերի իրագործման արդյունքում նոր բացված աշխատատեղերի քանակը կհասնի մինչև 1700-ի: 


Ներդրումների ներգրավման արդյունավետ գործիք է հանդիսանում նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված և ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2010 թվականի դեկտեմբերին ընդունված «Մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը: Փոփոխության նպատակն էր պարզեցնել «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով արդյունաբերական նպատակներով ներմուծված մեքենաների և սարքավորումների ժամկետների երկարաձգման ընթացակարգը և պետական աջակցություն ցուցաբերել ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրերի իրականացմանը: 


Օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարության 04.08.2011թ. N1119-Ն որոշմամբ հաստատվել է «Ժամանակավոր ներմուծում»/«Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմներով ներմուծված/արտահանված ապրանքների համապատասխան ժամկետների երկարաձգման նոր կարգը: 


2009-2011թթ ներդրումային ծրագրերն իրականացնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկով ՀՀ կառավարությունն արդեն իսկ հարկային արտոնություններ է տրամադրել մի շարք կազմակերպությունների: Արդյունաբերության ոլորտի վարկային ռեսուրսների մատչելիության բարձրացմանն ու ֆինանսական միջոցների ներգրավմանը նպաստելու նպատակով նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 15-ի N407-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ-ում հաշվառման ենթակա հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարման կարգը: 


Նորագույն տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև ներկայիս շուկայական պահանջներին համապատասխան արտադրանքի թողարկման համար խթանող միջոց է հանդիսանում լիզինգային համակարգը: ՀՀ-ում լիզինգի ինստիտուտի կատարելագործման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ քայլեր է ձեռնարկում հանրապետության լիզինգային օրենսդրությունը բարելավելու և միջազգային լավագույն փորձին համապատասխանեցնելու ուղղությամբ:

 

 

 

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

© 2007 - 2012, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե` 375010 ք.Երևան, Մ.Մկրտչյան 5

Հեռախոս` (37410) 566-185, Ֆաքս` (37410) 526-577