Տնտեսական քաղաքականություն Արդյունաբերական քաղաքականություն Ներդրումային քաղաքականություն Գործարար միջավայր Միջազգային տնտեսական համագործակցություն Հայաստան - Եվրամիություն Հայաստան - ԱՀԿ Զբոսաշրջություն Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ինովացիա Փոքր և միջին ձեռնարկատիրություն Առևտրի և շուկայի կարգավորում Որակի ենթակառուցվածք Լիցենզավորում, թույլտվություններ Հավատարմագրում Շուկայի, սպառողների շահերի պաշտպանություն Մտավոր սեփականություն Երկակի նշանակության ապրանքների արտահանման հսկողություն

Տեսանյութ

Հայացքով դեպի ապագան

Տեսանյութեր
Ձայնադարան
Քաղաքացիների ընդունելություն Թափուր աշխատատեղեր Հայտարարություններ Հաշվետվություններ/ Զեկույցներ Ռազմավարություններ/ Հայեցակարգեր

Փոքր և միջին ձեռնարկատիրություն

Փոքր և միջին ձեռնարկատիրություն

 

Հայաստանում կայուն տնտեսական աճի ապահովման քաղաքականության համատեքստում փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) ոլորտի զարգացումը կոչված է ապահովելու երկրի տնտեսական աճի կայունությունը` հաղորդելով տնտեսությանը նորարարական ուղղվածություն և ճկունություն: Այս առումով ՓՄՁ ոլորտն իր առանձնահատկություններով և զարգացման հնարավորություններով այն անկյունաքարն է, որը նշանակալի ազդեցություն ունի երկրի տնտեսական զարգացման վրա և ապահովում է զգալի սոցիալ-տնտեսական արդյունք, ինչպես նաև տարածքային համաչափ զարգացում:

 

Կարևորելով ՓՄՁ ոլորտի դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման, երկրում սոցիալական և քաղաքական կայունության ապահովման գործում` ՀՀ կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում ՓՄՁ ոլորտի պետական աջակցության և զարգացման ուղղությամբ:

 

ՓՄՁ պետական աջակցության ծրագրերը հիմնված են ՀՀ կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության հիմնարար սկզբունքների վրա և նպաստում են երկրի, հատկապես նրա հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի, տնտեսական զարգացմանը և անհամամասնությունների հաղթահարմանը, ինչը ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության ռազմավարական և գերակա ուղղություններից մեկն է: ՓՄՁ պետական աջակցության ծրագրերի (գործարար ծրագրերի ու նախաձեռնությունների) արդյունավետ և նպատակային իրագործման, ՓՄՁ ոլորտի համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմման և կայացման շնորհիվ վերջին տարիներին որոշակիորեն բարձրացել է ՓՄՁ ոլորտի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա:

 

Հայաստանում ՓՄՁ աջակցության ժամանակակից ենթակառուցվածքները և գործուն մեխանիզմներն անհրաժեշտ նախապայմաններ են ստեղծել ՓՄՁ հեռանկարային զարգացման համար` ուղղված գիտատար և նորարարական արտադրությունների աջակցմանը, տեխնոլոգիաների փոխանցման համար նպաստավոր պայմանների ձևավորմանը և ՓՄՁ սուբյեկտների արտաքին տնտեսական գործունեության ընդլայնմանը:

 

ՓՄՁ զարգացման ռազմավարության հիմնական նպատակն է` ՀՀ տնտեսական, սոցիալական և քաղաքական զարգացման գործում ՓՄՁ ոլորտի ներուժի լիարժեք օգտագործումը և նրա դերի բարձրացումը: ՓՄՁ զարգացման քաղաքականության հիմնարար փաստաթղթերից է ՀՀ կառավարության կողմից 2000թ. օգոստոսի 3-ին ընդունված «Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության և ռազմավարության հիմնադրույթները», որտեղ ներկայացված են ՓՄՁ զարգացման պետական քաղաքականության (ռազմավարության) տնտեսական, սոցիալական և քաղաքական նպատակներն ու դրանց իրագործման հիմնական ուղղությունները:

 

Վերոհիշյալ փաստաթղթի ընդունումը նախապայմաններ ստեղծեց «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի ընդունման համար (ՀՀ ԱԺ կողմից ընդունվել է 2000թ. դեկտեմբերի 5-ին), որն առաջին անգամ սահմանեց Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ սուբյեկտների չափորոշիչները և ՓՄՁ պետական աջակցության հիմնական ուղղությունները: Եվրամիության կողմից սահմանված ՓՄՁ սուբյեկտների չափորոշիչները Հայաստանի ՓՄՁ սուբյեկտների չափորոշիչներին համապատասխանեցնելու համար մշակվել և 2010թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունվել է «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը:

 

2001թ. Հայաստանում մշակվում և իրականացվում են ՓՄՁ պետական աջակցության տարեկան ծրագրեր, որոնք նպատակաուղղված են ապահովելու «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով ամրագրված ՓՄՁ ոլորտի զարգացումը: Հայաստանում ՓՄՁ զարգացման քաղաքականության (ռազմավարության), ինչպես նաև ՓՄՁ ոլորտի զարգացման ու պետական աջակցության տարեկան ծրագրերի մշակման իրավասությունը վերապահված է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, իսկ դրանք իրականացնող հիմնական կառույց է հանդիսանում «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ), որը հիմնադրվել է ՀՀ կառավարության 2002թ. մարտի 19-ի N282 որոշմամբ` ՓՄՁ պետական աջակցության 2002թ. ծրագրի շրջանակներում որպես ծրագրային միջոցառում:

 

Հայաստանում ՓՄՁ զարգացման և աջակցության ծրագրերի մշակման ու իրականացման գործընթացում նշանակալի դեր ունեն նաև միջազգային և օտարերկրյա կազմակերպությունները (ծրագրերը): Աշխատանքներ են իրականացվում Հայաստանի և ԵՄ երկրների ձեռնարկությունների միջև կապի ստեղծման և համագործակցության ուղղությամբ: Մասնավորապես.

 

  • «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում կատարվել են համապատասխան փոփոխություններ (05.10.2010թ. ՀՕ-142-Ն), նպատակն է` համահունչ դարձնել ՓՄՁ չափորոշիչները ԵՄ երկրներում ընդունված չափորոշիչներին:
  • ԵՄ Արևելյան գործընկերության «Տնտեսական ինտեգրման և ԵՄ քաղաքականություններին համապատասխանեցման» պլատֆորմի ներքո իրականացվում է «Տնտեսական քաղաքականության իրականացում» ծրագիրը, որի արդյունքում 2012 թվականին Եվրոպական Հանձնաժողովի կողմից հրապարակվելու է զեկույց և ներկայացվելու է Հայաստանի և սույն գործընթացին մասնակից յուրաքանչյուր երկրի ՓՄՁ-ի ընդհանուր իրավիճակը:

Աշխատանքներ են տարվում Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության և ռազմավարության նոր հիմնադրույթների, ինչպես նաև Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության 2012թ. ծրագրի մշակման ուղղությամբ:

 

Հայաստանում ՓՄՁ ոլորտի պետական աջակցության իրականացում (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կայքէջ):

 

Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության  ուղղությամբ աշխատանքներն իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ՓՄՁ զարգացման վարչությունը, հեռ`  59-71-45:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

© 2007 - 2012, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե` 375010 ք.Երևան, Մ.Մկրտչյան 5

Հեռախոս` (37410) 566-185, Ֆաքս` (37410) 526-577