Քաղաքացիների ընդունելություն
Թափուր աշխատատեղեր
Հայտարարություններ
Հաշվետվություններ/ Զեկույցներ
Ռազմավարություններ/ Հայեցակարգեր
Զբոսաշրջություն
Զբոսաշրջություն
Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջությունն իր զարգացման տեմպերով և արդյունքներով երկրի առավել դինամիկ զարգացող ճյուղերից է: Զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության նպատակները սահմնաված են «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և 2008 թվականի փետրվարի 13-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած Զբոսաշրջության զարգացման հայեցակարգով:
Զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության նպատակն է մեծացնել զբոսաշրջության ներդրումը ազգային եկամտի ավելացման, համաչափ տարածքային զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման և աղքատության նվազեցման գործընթացում` պայմանավորված.
1) զբոսաշրջային այցելությունների քանակի աճով,
2) զբոսաշրջությունից ստացված եկամտի ավելացմամբ,
3) աշխատատեղերի ստեղծմամբ:
Հայաստանում զբոսաշրջությունը իր զարգացման տեմպերով և արդյունքներով հանրապետության առավել դինամիկ զարգացող ճյուղերից է, ինչը փաստվում է ոլորտում վերջին տարիներին արձանագրված վիճակագրական ցուցանիշներով: Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2011թ. հունվար-սեպտեմբերին հանրապետություն են ժամանել 551635 զբոսաշրջիկներ, 2010թ. նույն ժամանակաշրջանի 487902 զբոսաշրջիկների դիմաց կամ աճի տեմպը կազմել է 13.1%: Նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 546167 մարդ կամ 2010թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ ցուցանիշի աճի տեմպը կազմել է 15.1%: Վերջին տարիներին միջազգային զբոսաշրջային այցելությունների դինամիկան հետևյալն է.
Հայաստան կատարած ներգնա զբոսաշրջային այցելությունների քանակի աճի դինամիկան 2001-2010 թթ. կարող եք տեսնել այստեղ:
2010թ. զբոսաշրջության ոլորտի վերլուծություն
Մարքեթինգային քաղաքականություն
Զբոսաշրջության ոլորտում մաքետինգային քաղաքականության իրականացման, Հայաստանի որպես զբոաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի, նկարագրի ձևավորման ու միջազգային շուկայում ներկայացման նպատակով պետական-մասնավոր հատվածի համագործակցությամբ ծավալուն աշխատանք է իրականացվել հայկական զբոսաշրջային գրավչությունների ներկայացման գործում.
մշակվել և տպագրվել են ոլորտին առնչվող բազմաթիվ նյութեր, բուկլետներ տեղաբաշխման միջոցների մասին, պրակներ և տեղեկատուներ, զբոսաշրջային քարտեզներ,
Հայաստանի զբոսաշրջային արդյունքը շարունակաբար ներկայացվել է միջազգային ցուցահանդեսներում, ինչը խիստ կարևոր է երկրի զբոսաշրջային ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար: 2011թ. Հայաստանը մասնակցել է “Vakantiebeurs 2011” (Ուտրեխտում) և “ITB 2011” (Բեռլինում), “Top Resa 2010“ Փարիզում կազմակերպված ցուցահանդեսներին: Երևանում կազմակերպվեց 11-րդ “CTS” միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը:
2011 թվականի ընթացքում Հայաստանում կազմակերպվել են հետևյալ ավանդական տոնակատարությունները.
• Միջազգային զբոսաշրջության օրվան նվիրված տոնակատարություն
• Մշակութային միջոցառում-փառատոն Ախթալայում
• Գինու փառատոն Արենիում
Միջազգային համագործակցություն
Անդամակցելով ՄԱԿ Համաշխարհային Զբոսաշրջության Կազմակերպությանը` Հայաստանը ակտիվ համագործակցում է ՄԱԿ ԶՀԿ անդամ երկրների հետ և ներգրավված է ոլորտում իրականացվող խոշոր տարաբնույթ ծրագրերում։
ՄԱԿ ԶՀԿ հետ համագործակցության շրջանակներում 2011թ. հուլիսի 3-6-ը կայացել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) գլխավոր քարտուղար պարոն Թալեբ Ռիֆաիի այցը Հայաստան: Այցի ընթացքում կայացել են հանդիպումներ ՀՀ Նախագահի, ՀՀ վարչապետի, ինչպես նաև Հայաստանի զբոսաշրջային արդյունաբերության ներկայացուցիչների հետ, քննարկումներ զբոսաշրջության համաշխարհային արդյունաբերությունում ներկայումս առկա գերխնդիրների, ինչպես նաև «Spirit of Caucasus» տարածաշրջանային զբոսաշրջային նախաձեռնության մեկնարկման հարցերի վերաբերյալ ու «Հարավկովկսայան զբոսաշրջության զարգացման նախաձեռնություն փոխըմբռնման հուշագրի ստորագրում ՄԱԿ ԶՀԿ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջև։ Այցի ընթացքում կայացել է հանդիպում ՀՀ նախագահի հետ, որի ընթացքում ՀՀ նախագահին հանձնվել է բաց նամակը:
2011թ. հոկտեմբերի 8-14-ը Հայաստանը մասնակցել է Կորեայի Կյոնջու քաղաքում կայանացած ՄԱԿ Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) գերագույն մարմնի` գլխավոր ասամբլեայի 19-րդ նստաշրջանի աշխատանքներին: Նստաշրջանի ընթացքում քննարկվել է 2012թ. աշնանը Հայաստանում զբոսաշրջության միջազգային համաժողովի կազմակերպական հարցը:
Նստաշրջանի շրջանակներում կայացել է նաև զբոսաշրջային պաստառների Vettor Giusti ցուցահանդես–մրցույթը, որին մասկացել են ՄԱԿ ԶՀԿ անդամ պետությունները: Vettor Giusti զբոսաշրջային պաստառների ցուցահանդես–մրցույթի արդյունքում Հայաստանը ներկայացնող պաստառը ճանաչվել է հաղթող ժողովրդի ընտրություն (People's Choice Award) անվանակարգում:
Հայաստանը սկսած 2006 թվականից մասնակցում է Եվրամիության կողմից ղեկավարվող «Կիևյան նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում «Մշակութային զբոսաշրջություն և գինու ճանապարհ» ծրագրի աշխատանքներին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը անդամակցել է Ասիայի և Խաղաղօվկիանոսյան Տարածաշրջանում Զբոսաշրջության Ոլորտում Կրթական և Վերապատրաստման Հաստատությունների Միությանը (APETIT)։
Ոլորտի կրթական համակարգը
Զբոսաշրջության ոլորտի կրթության բնագավառում մշտական աջակցություն է ցուցաբերվում ոլորտի կրթական հաստատություններին՝ ուսանողական պրակտիկաների անցկացման, ավարտական աշխատանքների կատարման, անհրաժեշտ տեղեկատվության և մասնագիտական նյութերի տրամադրման ուղղությամբ։ Մասնագիտական որակավորման բարձրացման ուղղությամբ տարբեր երկների հետ համագործակցության շրջանակներում ոլորտի պետական և մասնավոր հատվածի մասնագետներ վերապատրաստվել են Հունաստանում, Եգիպտոսում, Կիպրոսում, Ճապոնիայում։ Հայաստանի զբոսաշրջային կազմակերպությունների հետ պարբերաբար անց են կացվում ոլորտին առնչվող հարցերի քննարկումներ, կազմակերպվում են կլոր սեղաններ։ Հայաստանում ոլորտի մասնագետներ են պատրաստում հետևյալ կրթական հիմնարկությունները /մենեջերներ և միջին օղակի մասնագետներ/.
- Հայկական տուրիզմի ինստիտուտը, Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի մասնաճյուղ,
- Ռուս-հայկական /սլավոնական/ պետական համալսարանը,
- Մոսկվայի սերվիսի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղը,
- Երևանի մենեջմենթի համալսարանը,
- Հայաստանում ֆրանսիական համալսարանը,
- Երևանի պետական հումանիտար քոլեջը,
- Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջը,
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան,
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան/ Եղեգնաձորի և Իջևանի մասնաճյուղեր
- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան:
Զբոսաշրջության բնագավառի պետական ծրագրերը
- «Ծաղկաձորը միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջության կենտրոն» նպատակային խնդիրների լուծման ծրագիր` հաստատված 2005թ. հունիսի 9-ի կառավարության նիստի N 948-Ն արձանագրային որոշմամբ
- «Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության զարգացման 2010թ. ծրագիր»` հաստատված 2010թ. փետրվարի 11-ի կառավարության նիստի N 208-Ն արձանագրային որոշմամբ
- «Զբոսաշրջության զարգացման հայեցակարգից բխող 2008-2012թթ. միջոցառումների ծրագիր»` հաստատված 2008թ. հոկտեմբերի 16-ի կառավարության նիստի N 1822-Ն արձանագրային որոշմամբ
- «Ջերմուկ քաղաքի զարգացման 2009-2012թթ. ռազմավարություն»` հաստատված 2009թ. հուլիսի 16-ի կառավարության նիստի N 29-Ն արձանագրային որոշմամբ
- «Տաթև» զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին ՀՀ կառավարության որոշում` հաստատված 2009թ. հունիսի 26-ի կառավարության նիստի N 848-Ն արձանագրային որոշմամբ
- «Զբոսաշրջության աջակցության ծառայություններ» 2011 թվականի ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշում` հաստատված 2011թ. հունվարի 13-ի կառավարության նիստի N 78-Ն որոշմամբ:
- 2012թ. ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ իրականացվելիք զբոսաշրջային միջոցառումների օրացույց:
2011 թվականի հունվարի 1-ից զբոսավարի և ուղեկցորդի գործունեությունը չի լիցենզավորվում: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մինչ այժմ ոլորտում լիցենզավորված զբոսավարների և ուղեկցորդների համար ՀՀ պետական տուրքի վճարումը դադարեցված է:
- Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման գործընթացը, որի շրջանակներում արդեն իսկ որակավորում են ստացել 30 հյուրանոցային տնտեսության օբյեկտներ։
Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումն իրականացվում է կամավորության սկզբունքով` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից, Հայաստանի Հանրապետության կառավարության 10.06.2004թ. N 946-Ն որոշմամբ հաստատված որակավորման կարգերին և ընթացակարգին համապատասխան։ Որակավորում ստացած հյուրանոցային տնտեսության օբյեկտին տրվում է համապատասխան որակավորման վկայական։
Զբոսաշրջության բնագավառը կարգավորող օրենսդրության գործնական կիրառման և վերլուծության արդյունքում 2007 թվականի արդյունքում միջոցառումներ են նախատեսված դրա կատարելագործման ուղղությամբ։ Շահագրգիռ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ իրականացվում է «Ծաղկաձորը միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջության կենտրոն» նպատակային խնդիրների լուծման ծրագիրը։
Ոլորտի հասարակական հատվածը
Զբոսաշրջության ոլորտում գործում են հասարակական հատվածի հետևյալ կազմակերպությունները.
- «Հայաստանի ներգնա տուրօպերատորների միություն» իրավաբանական անձանց միությունը,
- «Հայ զբոսավարների գիլդիա» հասարակական կազմակերպությունը,
- «Զբոսաշրջության հայկական ընկերակցություն» հասարակական կազմակերպությունը,
- «Ամերիկյան ճամփորդական գործակալների միության հայաստանյան ներկայացուցչությունը» (ASTA),
- «Հայկական Էկոտուրիզմի ընկերակցություն» հասարակական կազմակերպությունը,
- «Հայաստանի հյուրանոցների միություն» իրավաբանական անձանց միություն։
Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ աշխատանքներն իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունը, հեռ.` 59-71-55:






