Տնտեսական քաղաքականություն Արդյունաբերական քաղաքականություն Ներդրումային քաղաքականություն Գործարար միջավայր Միջազգային տնտեսական համագործակցություն Հայաստան - Եվրամիություն Հայաստան - ԱՀԿ Զբոսաշրջություն Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ինովացիա Փոքր և միջին ձեռնարկատիրություն Առևտրի և շուկայի կարգավորում Որակի ենթակառուցվածք Լիցենզավորում, թույլտվություններ Հավատարմագրում Շուկայի, սպառողների շահերի պաշտպանություն Մտավոր սեփականություն Երկակի նշանակության ապրանքների արտահանման հսկողություն

Տեսանյութ

Հայացքով դեպի ապագան

Տեսանյութեր
Ձայնադարան
Քաղաքացիների ընդունելություն Թափուր աշխատատեղեր Հայտարարություններ Հաշվետվություններ/ Զեկույցներ Ռազմավարություններ/ Հայեցակարգեր

Հայաստանի ԱՀԿ անդամակցության գործընթացը

 

1992թ. Հայաստանը դիմել է Մաքսերի եւ Առեւտրի Գլխավոր Համաձայնագրին (ՄԱԳՀ)` դիտորդի կարգավիճակ ստանալու համար: 1993թ. վերջին ներկայացվել է ՀՀ դիմումը ՄԱԳՀ-ին անդամակցելու համար, որի հիման վրա 1993թ. դեկտեմբերի 17-ին ստեղծվել է Հայաստանի անդամակցության Աշխատանքային խումբ: 1994թ. աշնան սկզբին սկսվել է անդամակցության գործընթացը: Ելնելով այն հանգամանքից, որ ՄԱԳՀ-ը վերափոխվել էր Առեւտրի Համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)` 1995թ. Հայաստանը դիմել է ԱՀԿ անդամակցելու համար:

 

1995թ. մարտին ԱՀԿ Քարտուղարությանն է ներկայացվել ՀՀ արտաքին առեւտրի քաղաքականության ռեժիմի վերաբերյալ հուշագիրը: 1996թ. հունվարի 23-24-ը Ժնեւում տեղի է ունեցել ԱՀԿ անդամակցության գործընթացի շրջանակներում ՀՀ առաջին Աշխատանքային խմբի հանդիպումը: 2002թ. նոյեմբերի 21-ին Աշխատանքային խումբը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության ԱՀԿ անդամակցության զեկուցագրին եւ փոխանցեց Հայաստանի դիմումն ԱՀԿ Գլխավոր խորհրդին:

 

2002թ. դեկտեմբերի 10-ին ԱՀԿ Գլխավոր խորհուրդը հաստատեց Հայաստանի անդամակցելու դիմումը: 2003թ. փետրվարի 5-ին Հայաստանը պաշտոնապես դարձավ ԱՀԿ 145-րդ անդամը:


 

Աշխատանքային խմբի պաշտոնական հանդիպումները

 

Աշխատանքային խումբը հանդիպումներ է ունեցել 1996թ. հունվարի 24-ին եւ սեպտեմբերի 23-24-ը, 1997թ. մայիսի 14-ին, 1999թ. հունիսի 24-ին եւ 2002թ. նոյեմբերի 21-ին դեսպան պարոն Դ. Կենյոնի (Ավստրալիա) նախագահությամբ:

 

ԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցչություն 

 

Համաձայն ՀՀ կառավարության 2005թ. N173-Ն որոշման` ԱՀԿ-ում ստեղծվել է ՀՀ մշտական ներկայացուցչություն եւ 2005թ. մայիսի 1-ից Ավետիս Հովհաննիսյանը նշանակվել է ԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ (ՀՀ վարչապետի 2005թ. մարտի 30-ի N206-Ա որոշում):

 

 

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

© 2007 - 2012, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե` 375010 ք.Երևան, Մ.Մկրտչյան 5

Հեռախոս` (37410) 566-185, Ֆաքս` (37410) 526-577