Տնտեսական քաղաքականություն Արդյունաբերական քաղաքականություն Ներդրումային քաղաքականություն Գործարար միջավայր Միջազգային տնտեսական համագործակցություն Հայաստան - Եվրամիություն Հայաստան - ԱՀԿ Զբոսաշրջություն Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ինովացիա Փոքր և միջին ձեռնարկատիրություն Առևտրի և շուկայի կարգավորում Որակի ենթակառուցվածք Լիցենզավորում, թույլտվություններ Հավատարմագրում Շուկայի վերահսկողություն Մտավոր սեփականություն Երկակի նշանակության ապրանքների արտահանման հսկողություն

Տեսանյութ

Կբացվի 90 նոր ձեռնարկություն

Տեսանյութեր
Ձայնադարան
Քաղաքացիների ընդունելություն Դիմեք մեզ Թափուր աշխատատեղեր Հայտարարություններ Հաշվետվություններ/ Զեկույցներ Ռազմավարություններ/ Հայեցակարգեր

Հայաստան-Եվրամիություն

ՀՀ-ԵՄ Գործընկերության և Համագործակցության Համաձայնագիր

 

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության հարաբերությունները, այդ թվում` առևտրատնտեսական, կարգավորվում են 1996թ. ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև կնքված և 1999թ. հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Գործընկերության և Համագործակցության մասին Համաձայնագրով (ԳՀՀ ): ԳՀՀ-ի հիմնական նպատակներն են`

  • ապահովել համապատասխան հենք Կողմերի միջև քաղաքական երկխոսության համար` նպատակ ունենալով զարգացնել քաղաքական կապերը,
  • աջակցել Հայաստանի Հանրապետությանը` երկրում ժողովրդավարությունն ամրապնդելու, տնտեսությունը զարգացնելու և ավարտելու անցումը շուկայական տնտեսությանը,
  • ամրապնդել օրենքի իշխանությունը, ներառյալ իրավական համակարգի բարեփոխումները,
  • նպաստել Կողմերի միջև առևտրին, ներդրումներին և ներդաշնակ տնտեսական կապերին,
  • նպաստել մտավոր, արդյունաբերական և առևտրային սեփականության պաշտպանությանը,
  • հիմք ստեղծել օրենսդրական, տնտեսական, սոցիալական, ֆինանսական, գիտական, տեխնոլոգիական և մշակութային համագործակցության համար:

 

ԳՀՀ-ն ընդգրկում է համագործակցության բոլոր ոլորտները, բացի պաշտպանությունից: ԳՀՀ շրջանակներում գործում են ՀՀ-ԵՄ Համագործակցության խորհուրդը, ՀՀ-ԵՄ Համագործակցության Կոմիտեն, որի հայկական կողմի համանախագահն է ՀՀ էկոնոմիկայի նախարարը (ՀՀ կառավարության 20.03.2000թ. N 128 որոշում) և ՀՀ-ԵՄ առևտրի, տնտեսական և համապատասխան իրավական հարցերով համագործակցության ենթակոմիտեն, որի հայկական կողմի համանախագահն է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը:

 

2010թ. սեպտեմբերի 17-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի նիստի ընթացքում որոշում կայացվեց ստեղծել ևս 3 ենթակոմիտե`

  1. Արդարադատության, ազատությունների և անվտանգության հարցերի,
  2. Էներգետիկայի, միջուկային անվտանգության, բնապահպանության և տրանսպորտի հարցերի,
  3. Զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, վերապատրաստման և կրթության, տեղեկատվական հասարակության և աուդիովիզուալ քաղաքականության, գիտության և տեխնոլոգիաների, մշակույթի, երիտասարդության հարցերի:

 

Եվրոպական հարևանության քաղաքականություն

2004թ. հունիսին Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանն ընդգրկվեցին Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում: 2005թ. մարտին Եվրոպական Հանձնաժողովը Եվրոպական Խորհրդին ներկայացրեց վերջիններիս մասին զեկույցները («Երկրի զեկույց»):

 

Եվրոպական Միության նախաձեռնությամբ Հայաստանի ընդգրկումը Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ՀՀ-ԵՄ հարաբերությունները տեղափոխեց որակական նոր մակարդակ: Գործընկեր և համագործակցող կարգավիճակ ունեցող երկրից Հայաստանը դարձավ ԵՄ հարևան երկիր:

 

2006թ. նոյեմբերի 14-ին Բրյուսելում հաստատվել և ստորագրվել է ՀՀ-ԵՄ համատեղ Գործողությունների ծրագիրը (ԳԾ): Գործողությունների ծրագրի իրականացումը նշանակալիորեն կնպաստի Հայաստանի Հանրապետության օրենսդրության, իրավական նորմերի և ստանդարտների ներդաշնակեցմանը ԵՄ չափանիշներին: Այս համատեքստում ամուր հիմքեր կստեղծվեն հետագա տնտեսական ինտեգրման համար՝ հիմնվելով տնտեսության և առևտրի բնագավառում այնպիսի կանոնների և դրույթների ընդունման և կիրառման վրա, որոնք կխթանեն առևտուրը, ներդրումները և տնտեսական աճը: Ծրագիրը կօգնի մշակել և իրականացնել այնպիսի քաղաքականություն և միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն տնտեսական աճին, սոցիալական ներդաշնակեցմանը, աղքատության նվազեցմանը և շրջակա միջավայրի պահպանությանը՝ խթանելով կայուն զարգացման երկարաժամկետ իրականացումը:

 

Եվրոպական կառույցների հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության շրջանակներում պետական մարմինների կողմից իրականացվող աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել է համակարգող հանձնաժողով, որի նախագահն է ՀՀ Նախագահը (ՀՀ Նախագահի 2006թ. մայիսի 20-ի ՆՀ 114-Ն հրամանագիր): ԵՄ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսության կարգավիճակ շնորհելու նպատակով 2005թ. փետրվարին ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ԵՄ-ին՝ ներկայացնելով ՀՀ տնտեսության վերաբերյալ« Հայաստանի Հանրապետության ոչ շուկայական տնտեսության կարգավիճակի վերանայման հայց փաստաթուղթը: Ներկայումս եվրոպական կողմը, համաձայն սահմանված ընթացակարգերի, քննարկում է ՀՀ-ին շուկայական տնտեսության կարգավիճակ շնորհելու հարցը: 2005թ. մայիսի 1-ին ստեղծվել է ԵՄ-ում ՀՀ առևտրային ներկայացուցչություն և նշանակվել է ներկայացուցիչ, որի նստավայրը Բրյուսելն է (ՀՀ կառավարության 23.12.2004թ. N 1935-Ն որոշում): Նշված կառույցի հիմնումը նույնպես ընդգծում է Հայաստանի ցանկությունը ընդլայնել համագործակցությունը Եվրոպական Միության հետ: Այս քայլը ևս կնպաստի Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև առևտրատնտեսական կապերի խորացմանը:

 

Հայաստանի Հանրապետությունը հաջողությամբ ավարտին է հասցրել ՀՀ-ԵՄ Գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011թթ. միջոցառումների իրականացումը:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012թ. ապրիլի 16-ի ՆԿ-52-Ա կարգադրությամբ հաստատվել է Եվրոպական հարևանության քաղաքականության ՀՀ-ԵՄ Գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2012-2013թթ. միջոցառումների ցանկը:

 

2013թ. մարտին ԵՄ կողմից հրապարակվել է Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ 2012թ. «Առաջընթացի զեկույցը», որտեղ ընդհանուր առմամբ դրական է գնահատվում Հայաստանի կողմից կատարված աշխատանքները, մասնավորապես տնտեսական, սոցիալական և առևտրի ոլորտներում իրականացված բարեփոխումները: Մասնավորապես նշվում է, որ 2012թ. սկսվել են ՀՀ-ԵՄ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) շուրջ բանակցությունները, որն էլ ԽՀԱԱԳ բանակցությունների նախապայման հանդիսացող առաջնային ոլորտներում՝ ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների իրականացման էական առաջընթացի արդյունքն է:

 

 

ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցություններ

2010թ. հուլիսի 19-ին Երևանում պաշտոնապես մեկնարկեցին ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունները: Համաձայնագիրը փոխարինելու է ներկայում գործող Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրին:

 

Ասոցացման համաձայնագրի նախագծման և բանակցությունների իրականացման համար ՀՀ Նախագահի կարգադրությամբ ստեղծվել է ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի համար պատասխանատու բանակցային թիմ և երեք ոլորտային աշխատանքային խմբեր, որոնցից 3-րդ` տնտեսական, ֆինանսական և ոլորտային համագործակցության հարցերի աշխատանքային խմբի գործունեությունը համակարգվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի կողմից: Վերոնշյալ աշխատանքային խմբի շրջանակներում բանակցություններն արդեն իսկ հաջողությամբ իրականացվել են Եվրոպական հանձնաժողովի համապատասխան տնօրինությունների (DG) ներկայացուցիչների հետ:

 

Ասոցացման համաձայնագրի մաս են կազմելու նաև ԵՄ հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծման վերաբերյալ դրույթները:

 

 

ՀՀ-ԵՄ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) շուրջ բանակցային գործընթաց

ՀՀ-ԵՄ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) շուրջ բանակցությունների նախապատրաստական և մեկնարկի նպատակով Եվրոպական Հանձնաժողովը 2009թ. հունիսին Հայաստան կատարած փաստահավաք առաքելության այց արդյունքների հիման վրա հրապարակեց Գնահատման զեկույցը: Զեկույցը նախատեսում էր հայկական կողմից իրականացման ենթակա աշխատանքների երկու խումբ` գլխավոր առաջնայնություններ (key priorities) և լրացուցիչ առաջարկություններ (additional recommendations): ԽՀԱԱՀԳ բանակցությունները սկսելու համար նախապայման էր հանդիսանում Հայաստանի կողմից Առևտրի տեխնիկական խոչընդոտների, Սանիտարական և բուսասանիտարական միջոցների, Մտավոր սեփականության իրավունքներ և Ընդհանուր համակարգման ոլորտներում գլխավոր առաջնայնությունների կատարումը:

 

Նախապայմանները իրականացնելու և ԽՀԱԱԳ բանակցությունները սկսելու նպատակով մշակվեց և ՀՀ վարչապետի կողմից հաստատվեց բանակցությունների մեկնարկի ապահովման միջոցառումների ժամանակացույցը, որը նախատեսում էր նախանշված միջոցառումների իրականացում մինչև 2011թ. վերջը (ՀՀ վարչապետի 2011թ. օգոստոսի 10-ի թիվ 763-Ա որոշում): Իրականացված աշխատանքները ամփոփվեցին 2012թ. հունվար ամսին, ինչի հիման վրա համապարփակ տեղեկատվություն պարունակող զեկույց ներկայացվեց Եվրոպական Հանձնաժողովի քննարկմանը:

 

2012թ. փետրվարի 17-ին կայացած նիստում ԵՄ Առևտրային քաղաքականության հանձնաժողովը որոշում կայացրեց Հայաստանի հետ ԽՀԱԱԳ շուրջ բանակցությունների մեկնարկի վերաբերյալ:

 

Բանակցությունների մեկնարկի վերաբերյալ Եվրոպական Հանձնաժողովի դրական որոշումը արձագանքն է Հայաստանի կողմից վերոնշյալ 4 գերակա ոլորտներում մեծածավալ բարեփոխումների իրականացմանը, որոնք հատկապես նպատակաուղղված են ինստիտուցիոնալ, օրենսդրական և օրենսդրության կիրարկման բարելավման ոլորտներին:

 

ԵՄ աջակցության համակարգում

Համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008թ. սեպտեմբերի 29-ի N 757-Ա որոշման` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության տեխնիկական օգնության «ՏԱՍԻՍ» ծրագրի ու Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի (ԵՀԳԳ) ներքո իրականացվող ծրագրերի ազգային համակարգող:

 

Եվրոպական միության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող բյուջետային աջակցության ծրագրերի ընթացքը դիտանցելու և հնարավոր ռիսկերը Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնելու նպատակով ՀՀ վարչապետի 2012թ. նոյեմբերի 15-ի N 1122-Ա որոշմամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարի ղեկավարությամբ ստեղծվել է դիտանցման (մոնիթորինգի) հանձնաժողով:

 

Հայաստանի 2011-2013թթ. ազգային ինդիկատիվ ծրագիր

Հայաստանի 2011-2013թթ. ազգային ինդիկատիվ ծրագրի նպատակն է օժանդակել Եվրամիություն-Հայաստան գործընկերության և համագործակցության համաձայնագրի, եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի գործողությունների ծրագրի և 2009թ. մայիսին մեկնարկած «Արևելյան գործընկերության» գերակայությունների իրագործմանը։ Աջակցությունը կենտրոնացվելու է երեք հիմնական ոլորտներում՝ ժողովրդավարական կառույցներ և բարեխիղճ կառավարում, առևտուր և ներդրումներ, կարգավորման դաշտի կատարելագործում, սոցիալ-տնտեսական բարեփոխումներ և կայուն զարգացում:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

© 2007 - 2013, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե` 375010 ք.Երևան, Մ.Մկրտչյան 5

Հեռախոս` (37410) 566-185, Ֆաքս` (37410) 526-577