Տնտեսական քաղաքականություն Արդյունաբերական քաղաքականություն Ներդրումային քաղաքականություն Քաղաքացիական ավիացիա Գործարար միջավայր Միջազգային տնտեսական համագործակցություն Հայաստան - Եվրամիություն Հայաստան-ԵԱՏՄ Հայաստան - ԱՀԿ Զբոսաշրջություն Տեղեկատվական տեխնոլոգիաներ Տեխնոլոգիական զարգացում Փոքր և միջին ձեռնարկատիրություն Առևտրի և շուկայի կարգավորում Տեխնիկական կանոնակարգում Ներքին աուդիտ Տեսչական բարեփոխումներ Լիցենզավորում, թույլտվություններ Շուկայի վերահսկողություն Մտավոր սեփականություն Հավատարմագրում Երկակի նշանակության ապրանքների արտահանման հսկողություն ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ. ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հուշաթերթ ներմուծողի համար Քաղաքացիների ընդունելություն Դիմեք մեզ Հաճախ տրվող հարցեր Թափուր աշխատատեղեր Հայտարարություններ Մրցույթների արդյունքներ Ռազմավարություններ/ Հայեցակարգեր Ծրագրեր/ Հաշվետվություններ Ցանկեր ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման ծանուցման ենթակա գործունեության իրականացման վերաբերյալ

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման ծանուցման ենթակա գործունեությունը իրականացվում է «Գործունեության ծանուցման մասին» (այսուհետ` Օրենք), և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված պահանջների համաձայն:

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձինք լիազոր մարմին են ներկայացնում ծանուցում, որը պետք է բովանդակի հետևյալ վավերապայմանները (տեղեկատվությունը).

1) իրավաբանական անձանց դեպքում՝
ա. կազմակերպության անվանումը,
բ. պետական գրանցման համարը,
գ. գտնվելու վայրը,
դ. գործունեության իրականացման վայրը (նշվում է, եթե, սույն օրենքի համաձայն, ծանուցման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն ծանուցման մեջ նշված վայրում),
ե. ծանուցման ենթակա գործունեության տեսակը, որը ծանուցում ներկայացնող անձը մտադիր է իրականացնել.

2) ֆիզիկական անձանց դեպքում՝
ա. անհատ ձեռնարկատիրոջ (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի) անունը, ազգանունը,
բ. բնակության կամ հաշվառման վայրը,
գ. գործունեության իրականացման վայրը (նշվում է, եթե, սույն օրենքի համաձայն, ծանուցման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն ծանուցման մեջ նշված վայրում),
դ. պետական հաշվառման համարը (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի (նույնականացման քարտի) համարը և սերիան),
ե. ծանուցման ենթակա գործունեության տեսակը, որը ծանուցում ներկայացնող անձը մտադիր է իրականացնել: (հիմք` «Գործունեության ծանուցման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդված:)

Ծանուցման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող սուբյեկտները կարող են զբաղվել ծանուցման ենթակա գործունեությամբ ծանուցումը ներկայացնելուց հինգ աշխատանքային օր հետո, եթե ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը  Օրենքով սահմանված կարգով չի մերժվում:

Ծանուցման ենթակա գործունեության տեսակով զբաղվելու վերաբերյալ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձինք հաշվառվում են լիազոր մարմնի կողմից և  ծանուցման մեջ ներկայացված տեղեկատվությունը հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում ծանուցումը ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցվում կամ դադարեցվում է Օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման ծանուցման ենթակա գործունեության համար գանձվում է 15000,0 հազ դրամ տարեկան պետական տուրք` համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20.1-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի: Պետական տուրքի փոխանցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության աշխատակազմի գործառնական վարչությունում բացված 900005168316  հաշվեհամարին:

Տարեկան հերթական պետական տուրքի վճարումը յուրաքանչյուր առաջիկա տարվա համար կատարվում է մինչև լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում ծանուցում ներկայացրած անձանց հաշվառման ամսաթվից ոչ ուշ: («Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք, հոդված 34):
 
«Պետական տուրքի մասին մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված է, որ օրենքով սահմանված տարեկան պետական տուրքերի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը չկատարելու դեպքում բյուջե չվճարված պետական տուրքի գումարները ենթակա են վճարողից բռնագանձման պետական բյուջե` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0,15 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին:

Ոլորտը կարգավորող օրենսդրությունը տես Փաստաթղթեր բաժնում:

 

2016 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ ՀՀ-ում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» ԱՏԳ ԱԱ դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց գրանցամատյան

 

 

 

 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

© 2007 - 2016, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե` 0010 ք.Երևան, Մ.Մկրտչյան 5

Հեռախոս` (+374 10) 581-122, (+374 11) 597-205, Ֆաքս` (+374 10) 526-577