Քաղաքացիների ընդունելություն
Թափուր աշխատատեղեր
Հայտարարություններ
Հաշվետվություններ/ Զեկույցներ
Ռազմավարություններ/ Հայեցակարգեր
ՀՀ էկոնոմիկայի նախարար

Պաշտոնը ստանձնել է 2010թ. դեկտեմբերի 17-ին
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1961թ., 4 հունիսի, Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան
Կրթություն
1978-1981թթ.` Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետ
1981-1984թթ.` Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարան, տնտեսագիտական ֆակուլտետ` տնտեսագիտական կիբեռնետիկա մասնագիտությամբ
Աշխատանքային գործունեություն
1984-1987թթ.` Երևանի հաստոցաշինական միավորում, ինժեներ-տնտեսագետ
1987-1991թթ.` ՀԽՍՀ պետական պլանային կոմիտե, առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ
1991-1997թթ.` ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, գլխավոր մասնագետ, բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ, վարչության պետ
1997-2000թթ.` ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն, վարչության պետի տեղակալ, վարչության պետ
2000-2001թթ.` ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ
2001-2007թթ.` ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ
2007-2008թթ.` «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ գլխավոր տնօրեն
2008-2010թթ.` ՀՀ ֆինանսների նախարար
2010թ. դեկտեմբերի 17-ից` ՀՀ էկոնոմիկայի նախարար
Կուսակցական պատկանելիություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Այլ տվյալներ
Անցել է զինվորական նախապատրաստական կուրսեր ԲՈՒՀ-ում և հետբուհական զինվորական պրակտիկա, ունի սպայի կոչում
ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով
Շնորհվել են մի շարք միջազգային ֆինանսատնտեսական կառույցների սերտիֆիկատներ
Ազատ տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ` դուստր և որդի






