Տնտեսական քաղաքականություն Արդյունաբերական քաղաքականություն Ներդրումային քաղաքականություն Գործարար միջավայր Միջազգային տնտեսական համագործակցություն Հայաստան - Եվրամիություն Հայաստան - ԱՀԿ Զբոսաշրջություն Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ինովացիա Փոքր և միջին ձեռնարկատիրություն Առևտրի և շուկայի կարգավորում Որակի ենթակառուցվածք Լիցենզավորում, թույլտվություններ Հավատարմագրում Շուկայի, սպառողների շահերի պաշտպանություն Մտավոր սեփականություն Երկակի նշանակության ապրանքների արտահանման հսկողություն

Տեսանյութ

Հայացքով դեպի ապագան

Տեսանյութեր
Ձայնադարան
Քաղաքացիների ընդունելություն Թափուր աշխատատեղեր Հայտարարություններ Հաշվետվություններ/ Զեկույցներ Ռազմավարություններ/ Հայեցակարգեր

Որակի ենթակառուցվածք

 

Համաշխարհային տնտեսության զարգացումը և սպառողների գիտակցության բարձրացումը հիմք հանդիսացան համաշխարհային տերմինաբանության մեջ նոր` «որակի ենթակառուցվածք» արտահայտության կիրառման համար:

 

Որակի ենթակառուցվածքի համակարգը ներառում է ստանդարտացուման, չափագիտության, հավատարմագրման, փորձարկման, տեխնիկական հսկողության և սերտիֆիկացման, տեխնիկական կանոնակարգման ոլորտները և շուկայի վերահսկողությունը: Որակի ենթակառուցվածքն, իր ծառայությունների մատուցման շրջանակում, ապահովում է արտադրանքի ու ծառայությունների համապատասխանությունը պարտադիր պահանջներին` պաշտպանելով սպառողների և տնտեսվարող սուբյեկտների շահերը և նպաստելով արտադրանքի ու ծառայությունների համապատասխան որակի պահպանմանը: Այսպիսով որակի ենթակառուցվածքը խթանում է արտահանումը, մրցակցությունը և նորարարությունը:

 

Արտադրողներն ու սպառողներն ամեն օր օգտվում են որակի ենթակառուցվածքի բաղադրիչներից` հաճախ նույնիսկ չիմանալով դրա մասին: Եվ դա պատահական չէ, քանի որ այդ բաղադրիչները շրջապատի համար գործում են աննկատ ու կասկածի տեղիք չեն տալիս` բջջային հեռախոսներն աշխատում են, դեղորայքի պարունակությունը համապատասխանում է բաղադրատոմսի տվյալներին... Սակայն վստահությունը ենթադրում է վարչաքաղաքական պայմանների և տեխնիկական հնարավորությունների բարձր մակարդակ: Որակի ենթակառուցվածքն էականորեն ազդում է յուրաքանչյուր երկրի տնտեսական և սոցիալական զարգացման վրա: Այն հանդիսանում է տնտեսության կենսականորեն կարևոր բաղկացուցիչ մասը և ազգային, տարածաշրջանային, միջազգային առևտրի հիմքերից մեկը: Առանց որակի ենթակառաուցվածքի չեն կարող գործել ոչ շրջակա միջավայրի պահպանությունը, ոչ առողջապահությունը և ոչ էլ սպառողների իրավունքների պաշտպանությունը:

 

Ելնելով այս իրողությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը լուրջ քայլեր է ձեռնարկում որակի ենթակառուցվածքի ոլորտի զարգացման ուղղությամբ: Մշակվել և ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1693 - Ն որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարությունը», որի նպատակն է` ապահովել ազգային որակի ենթակառուցվածքի զարգացման հեռանկարային ուղղվածությունը և գոյություն ունեցող համակարգը բարեփոխել այնպես, որ այն համապատասխանի միջազգային և եվրոպական պահանջներին: Այս բարեփոխումը նախատեսում է տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման, չափագիտության, հավատարմագրման, փորձարկման, տեխնիկական հսկողության, սերտիֆիկացման և շուկայի վերահսկողության ոլորտներում իրավական, ինստիտուցիոնալ և կարողությունների հզորացմանը և իրազեկության բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ: Ռազմավարությունը, որն իրականացվելու է մինչև 2020թ., նախատեսում է աստիճանական համապատասխանեցում եվրոպական պահանջներին և Հայաստանի որակի ենթակառուցվածքի լիակատար ինտեգրում գլոբալ համակարգին:

 

Նախատեսվում է որակի ենթակառուցվածքի բարեփոխման 3 փուլ` օրենսդրական և ինստիտուցիոնալ դաշտի բարեփոխումների, ինչպես նաև կարողությունների հզորացման փուլ: Օրենսդրական դաշտի բարեփոխման նպատակով մշակվել են «Ստանդարտացման մասին», «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» և «Հավատարմագրման մասին» ՀՀ նոր օրենքների նախագծեր, որոնք ներկայացվել են ԵՄ հանձնաժողովի կարծիքին:

 

«Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքում (այդպիսի օրենք նախկինում Հայաստանի Հանրապետությունում չի եղել) ներկայացված են արտադրանքի անվտանգության կանոնակարգման ԵՄ դրույթները և առաջին անգամ այնտեղ սահմանվել է նաև արտադրողի պատասխանատվությունը: 2011 թվականի ընթացքում ընդունվել են 43 միջազգային ստանդարտներ:

 

Հայաստանի ստանդարտացման, հավատարմագրման, համապատասխանության գնահատման, չափագիտության և շուկայի վերահսկողության պատասխանատու ինստիտուտների` ԵՄ և միջազգային կառույցներին ինտեգրվելու համար մշակվել և շրջանառության մեջ են դրվել տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման, չափագիտության և հավատարմագրման բնագավառները կարգավորող օրենքների նախագծեր, որոնցով ամրագրված են այն բոլոր ինստիտուցիոնալ փոփոխությունները, որոնք կատարվել են այդ բնագավառներում և որոնց միջոցով կապահովվի այդ կառույցների անկախությունը:

 

ՀՀ որակի ենթակառուցվածքի ոլորտի զարգացման ուղղությամբ աշխատանքները համակարգում և իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի որակի ենթակառուցվածքների վարչությունը, հեռ.` 59-71-65:

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի որակի ենթակառուցվածքների վարչության հետ համատեղ ՀՀ որակի ենթակառուցվածքի ոլորտի զարգացման ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներ հանդիսացող.

  • ՀՀ հավատարմագրման գործակալությունը, հեռ.` 59-72-30,
  • ՀՀ Մտավոր սեփականության գործակալությունը, հեռ.` 54-34-67,
  • ՀՀ շուկայի և սպառողների պաշտպանության պետական տեսչությունը, հեռ.` 23-56-00:
  • Փակ բաժնետիրական ընկերություններ. Ստանդարտների ազգային ինստիտուտը, հեռ.` 23-70-20,
  • Չափագիտության ազգային ինստիտուտը, հեռ` 23-26-00:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

© 2007 - 2012, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե` 375010 ք.Երևան, Մ.Մկրտչյան 5

Հեռախոս` (37410) 566-185, Ֆաքս` (37410) 526-577