Տնտեսական քաղաքականություն Արդյունաբերական քաղաքականություն Ներդրումային քաղաքականություն Գործարար միջավայր Միջազգային տնտեսական համագործակցություն Հայաստան - Եվրամիություն Հայաստան - ԱՀԿ Զբոսաշրջություն Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ինովացիա Փոքր և միջին ձեռնարկատիրություն Առևտրի և շուկայի կարգավորում Որակի ենթակառուցվածք Լիցենզավորում, թույլտվություններ Հավատարմագրում Շուկայի, սպառողների շահերի պաշտպանություն Մտավոր սեփականություն Երկակի նշանակության ապրանքների արտահանման հսկողություն

Տեսանյութ

Հայացքով դեպի ապագան

Տեսանյութեր
Ձայնադարան
Քաղաքացիների ընդունելություն Թափուր աշխատատեղեր Հայտարարություններ Հաշվետվություններ/ Զեկույցներ Ռազմավարություններ/ Հայեցակարգեր

Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման և երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման հսկողություն

 

Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ միջազգային պարտավորությունների կատարումը, ինչպես նաև ազգային անվտանգության ապահովումը պահանջում է հսկողություն սահմանել այնպիսի ապրանքների արտահանման, տարանցիկ փոխադրման, ինչպես նաև տեղեկատվության ու մտավոր գործունեության այնպիսի արդյունքների փոխանցման նկատմամբ, որոնք կիրառվում են քաղաքացիական նպատակների համար և իրենց բնույթին ու հատկություններին համապատասխան կարող են օգտագործվել նաև ռազմական նպատակներով, ներառյալ` զանգվածային ոչնչացման զենքի և դրա փոխադրման միջոցների ստեղծման համար (հսկվող ապրանքներ և ոչ նյութական արժեքներ): Այդ նպատակով ընդունված իրավական ակտերով սահմանվում է մի մեխանիզմ, որն էլ կոչված է հսկողություն սահմանել հսկվող ապրանքների արտահանման և ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև ոչ նյութական արժեքների փոխանցման նկատմամբ: Այստեղ դուք կարող էք մանրամասն ծանոթանալ բնագավառը կարգավորող օրենսդրությանը, տեղեկատվություն ստանալ հսկվող ապրանքների արտահանման, հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման թույլտվությունների տրամադրման կարգի, ինչպես նաև ՀՀ տարածքով հսկվող ապրանքների տարանցիկ փոխադրման կարգի վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետությունում երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոախդրման և երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման հսկողության ուղղությամբ աշխատանքներն իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչությունը, հեռ.` 59-71-60:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

© 2007 - 2012, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե` 375010 ք.Երևան, Մ.Մկրտչյան 5

Հեռախոս` (37410) 566-185, Ֆաքս` (37410) 526-577