Տնտեսական քաղաքականություն Արդյունաբերական քաղաքականություն Ներդրումային քաղաքականություն Գործարար միջավայր Միջազգային տնտեսական համագործակցություն Հայաստան - Եվրամիություն Հայաստան - ԱՀԿ Զբոսաշրջություն Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ինովացիա Փոքր և միջին ձեռնարկատիրություն Առևտրի և շուկայի կարգավորում Որակի ենթակառուցվածք Լիցենզավորում, թույլտվություններ Հավատարմագրում Շուկայի վերահսկողություն Մտավոր սեփականություն Երկակի նշանակության ապրանքների արտահանման հսկողություն

Տեսանյութ

Բանաձև, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյան

Տեսանյութեր
Ձայնադարան
Քաղաքացիների ընդունելություն Թափուր աշխատատեղեր Հայտարարություններ Հաշվետվություններ/ Զեկույցներ Ռազմավարություններ/ Հայեցակարգեր

Կայուն զարգացման ծրագիր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հոկտեմբերի 2008 թվականի N 1207-Ն

 

ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

1. Հաստատել Կայուն զարգացման ծրագիրը` համաձայն հավելվածի։

 

2. Հայաստանի Հանրապետության նախարարներին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներին` մինչև 2008 թվականի դեկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առաջարկություններ Կայուն զարգացմանծրագրի` իրենց իրավասություններին վերաբերող` 2009-2012 թվականների քաղաքականությունների իրականացումն ապահովող միջոցառումների վերաբերյալ։

 

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

1) մինչև 2008 թվականի նոյեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության նախարարություններ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմիններ ներկայացնել Կայուն զարգացման ծրագրի` 2009-2012 թվականների քաղաքականությունների իրականացումն ապահովող միջոցառումները ներկայացնելու օրինակելի ձևը.

2) մինչև 2009 թվականի հունվարի 31-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելԿայուն զարգացման ծրագրի իրականացումն ապահովող` 2009-2012 թվականների միջոցառումների նախագիծը.

3) մինչև 2008 թվականի դեկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելԿայուն զարգացման ծրագրի մոնիթորինգի ցուցանիշների համակարգը և Կայուն զարգացման ծրագրի մոնիթորինգի համակարգի զարգացման միջոցառումների ծրագիրը:

 

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Տ.ՍԱՐԳՍՅԱՆ

2008 թ. հոկտեմբերի 30 Երևան

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

© 2007 - 2012, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե` 375010 ք.Երևան, Մ.Մկրտչյան 5

Հեռախոս` (37410) 566-185, Ֆաքս` (37410) 526-577