Տնտեսական քաղաքականություն Արդյունաբերական քաղաքականություն Ներդրումային քաղաքականություն Գործարար միջավայր Միջազգային տնտեսական համագործակցություն Հայաստան - Եվրամիություն Հայաստան - ԱՀԿ Զբոսաշրջություն Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ինովացիա Փոքր և միջին ձեռնարկատիրություն Առևտրի և շուկայի կարգավորում Որակի ենթակառուցվածք Լիցենզավորում, թույլտվություններ Հավատարմագրում Շուկայի վերահսկողություն Մտավոր սեփականություն Երկակի նշանակության ապրանքների արտահանման հսկողություն

Տեսանյութ

Կբացվի 90 նոր ձեռնարկություն

Տեսանյութեր
Ձայնադարան
Քաղաքացիների ընդունելություն Դիմեք մեզ Թափուր աշխատատեղեր Հայտարարություններ Հաշվետվություններ/ Զեկույցներ Ռազմավարություններ/ Հայեցակարգեր

Նորություններ


Կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը

06 Մարտ, 2012

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հինգերորդ նիստը: Հաստատված օրակարգի համաձայն` ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեսչական բարեփոխումների քարտուղարությունը հաշվետվություն է ներկայացրել բարեփոխումների շրջանակում իրականացված աշխատանքների վերաբերյալ: Ներկաներին տեղեկացվել է, որ ստուգումների տարեկան ծրագրի ամփոփ տարբերակը տեղադրված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում: Վարչապետը հանձնարարել է մշակել և հաջորդ նիստին ներկայացնել ստուգումների օրենքում ծագած խնդիրների լուծման նախագիծ և ստուգումների տարեկան ծրագրի օրինակելի ձև:

 

Խորհուրդը քննարկել և հավանություն է տվել տվյալների էլեկտրոնային փոխանակման միասնական համակարգի մշակման առաջարկությանը: Ամփոփելով հարցի առնչությամբ հնչեցված կարծիքները և դիտողությունները` կառավարության ղեկավարը հանձնարարել է մինչև 2012 թ. սեպտեմբերի 1-ը մշակել և խորհրդի քննարկմանը ներկայացնել համակարգի գործառնության տեխնիկական առաջադրանքը:

 

Հաջորդիվ զեկուցվել է Աշխատանքի պետական տեսչության ստուգաթերթի նախագծի փորձարկման արդյունքների և բացահայտված խնդիրների վերաբերյալ: Նշվել է, որ արդյունքում ստուգաթերթերի հարցերը վերախմբագրվել են, և լրամշակված նախագիծը կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը: Մեկ այլ հարցով հավանություն է տրվել Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից իրականացվող ստուգումների համար մշակված ստուգաթերթերի 12 նախագծերին և տնտեսվարող սուբյեկտների մոտ փորձարկման փուլն սկսելու առաջարկին: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է Աշխատանքի պետական տեսչության կողմից իրականացված փորձարկումը նախադեպ դարձնել մնացած բոլոր տեսչությունների համար: Հանձնարարական է տրվել նաև տեսչություններին` մշակել և հրապարակել ստուգաթերթերի կիրառման ուղեցույց և այն փաստաթղթերի օրինակելի ձևերը, որոնց առկայությունը տնտեսավարողի մոտ օրենքի պահանջ է:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

© 2007 - 2013, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե` 375010 ք.Երևան, Մ.Մկրտչյան 5

Հեռախոս` (37410) 566-185, Ֆաքս` (37410) 526-577