Քաղաքացիների ընդունելություն
Թափուր աշխատատեղեր
Հայտարարություններ
Հաշվետվություններ/ Զեկույցներ
Ռազմավարություններ/ Հայեցակարգեր
Ծրագրեր/ Նախագծեր
10.01.2012թ. Առաջարկությունների և դիտողությունների համար կարող եք դիմել Իրավաբանական վարչություն, հեռ. 59-71-85
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ N - Ա
«ԵՐԵՎԱՆԻ ՕՊՏԻԿԱ-ՖԻԶԻԿԱԿԱՆ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ԵՎ «ՌԱԴԻՈՖԻԶԻԿԱՅԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ » ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՆԵԼՈՒ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին, 20-րդ հոդվածին, 67-րդ հոդվածի 1-ին, 68-րդ հոդվածի 7-րդ կետին, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` 34421.8 հազ.դրամ արժեքով (ներառյալ ավելացված արժեքի հարկը և կադաստրային արժեքը) և 8971.8 հազ.դրամ հաշվեկշռային արժեքով 1150.7 քառ. մետր մակերեսով Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 49/2 հասցեում գտնվող շենքով (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 2244357,) և դրա սպասարկման ու օգտագործման համար հատկացված 0.09254 հա հողամասով (այսուհետ գույք)` վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համա-պատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերման դիմաց:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի սեփականության իրավունքը պետությանը փոխանցելուց առաջացող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:
4. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը` դրա նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո ամրացնել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
5. Վերակազմակերպել «Երևանի օպտիկա-ֆիզիկական չափումների գիտահետա-զոտական ինստիտուտ» և «Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունները` «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը միացնելու ձևով:
6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` 1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել` «Երևանի օպտիկա-ֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտ» և «Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունների միացման պայմանագրերի և փոխանցման ակտերի կազմման ու հաստատման աշխատանքների կատարումը, դրան համապատասխան հաստատել «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը և «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ. 2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ համատեղ ապահովել սույն որոշման 4-րդ կետում նշված գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքները:
7. Սահմանել, որ սույն որոշումից բխող գույքային իրավունքների, ինչպես նաև իրավաբանական անձանց պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարելու պարտավորությունը կրում է «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը:






