Քաղաքացիների ընդունելություն
Թափուր աշխատատեղեր
Հայտարարություններ
Հաշվետվություններ/ Զեկույցներ
Ռազմավարություններ/ Հայեցակարգեր
Զբոսաշրջության զարգացման ծրագիր, 2012թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
22 դեկտեմբերի 2011 թվականի N 1857 - Ն
«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 2012 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ գլխի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ ու 6-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 16-ի N 1322-Ն որոշման հավելվածի 9-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2012 թվականի ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2012 թվականի ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման N 2 հա¬վել¬-վածի 1-ին և 5-րդ կետերով նախատեսված միջոցառումների իրականացումն ապահովել Հայաս-տանի ազգային մրցունակության հիմնադրամի միջոցով` համաֆինանսավորման սկզբունքով, վերջինիս հետ կնքելով համապատասխան պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Տ. ՍԱՐԳՍՅԱՆ
2011 թ. դեկտեմբերի 28 Երևան
2012թ. ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ իրականացվելիք զբոսաշրջային միջոցառումների օրացույց






