Քաղաքացիների ընդունելություն
Դիմեք մեզ
Թափուր աշխատատեղեր
Հայտարարություններ
Հաշվետվություններ/ Զեկույցներ
Ռազմավարություններ/ Հայեցակարգեր
Նորություններ
Երևանում բացվեց «AJA ոսկերչական դպրոց»-ը:
Բացման արարողությանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Հայ ոսկերիչների միության նախագահ Գագիկ Գևորգյանը:
Ոսկերչական դպրոցը գործելու է N 1 քոլեջում, իսկ գործնական դասընթացները կկազմակերպվեն «Նյուէսթետ» ոսկերչական գործարանում: Երևանում «AJA ոսկերչական դպրոց»-ը հիմնադրվում է Հայ ոսկերիչների միության (AJA) աջակցությամբ և ֆինանսավորմամբ: Դպրոցում ուսուցումն անվճար է. այն կազմակերպվում է Հայ ոսկերիչների միության հովանավորությամբ:
Միությունը մտադիր է առաջիկայում Հայաստանում իրականացնել իր կարևորագույն ծրագրերից մեկը` Ազատ տնտեսական գոտու շրջանակներում ստեղծել ոսկերչական գոտի, որտեղ կաշխատեն տարբեր երկրներից ներկայացված հայտնի ոսկերչական ընկերություններ: Երևանում և Ստեփանակերտում հիմնադրված «AJA ոսկերչական դպրոց»-ները նույնպես այս ծրագրի մաս են կազմում:
Հայ ոսկերիչների միության առաջին դպրոցը բացվել է Մոսկվայում: Այսօր այդ դպրոցում սովորում են տասը տաղանդավոր հայ երիտասարդներ: Ապրիլի 22–ին Ստեփանակերտում, իսկ հունիսի 8-ին Կալիֆորնիայում կկայանա «AJA ոսկերչական դպրոց»-ների բացումը:
***
Լրացուցիչ տեղեկատվություն
Հայ ոսկերիչների միությունը հայտնի հայկական հասարական կազմակերպություն է, որին անդամակցում են աշխարհի մի քանի տասնյակ երկրների հայազգի ոսկերիչներ: Այսօր կազմակերպության անդամ է մոտ երեք հազար ոսկերիչ Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Արգենտինայից, Թայլանդից, Ճապոնիայից եւ այլն:





