Տնտեսական քաղաքականություն Արդյունաբերական քաղաքականություն Ներդրումային քաղաքականություն Գործարար միջավայր Միջազգային տնտեսական համագործակցություն Հայաստան - Եվրամիություն Հայաստան - ԱՀԿ Զբոսաշրջություն Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ինովացիա Փոքր և միջին ձեռնարկատիրություն Առևտրի և շուկայի կարգավորում Որակի ենթակառուցվածք Լիցենզավորում, թույլտվություններ Հավատարմագրում Շուկայի վերահսկողություն Մտավոր սեփականություն Երկակի նշանակության ապրանքների արտահանման հսկողություն

Տեսանյութ

Կբացվի 90 նոր ձեռնարկություն

Տեսանյութեր
Ձայնադարան
Քաղաքացիների ընդունելություն Դիմեք մեզ Թափուր աշխատատեղեր Հայտարարություններ Հաշվետվություններ/ Զեկույցներ Ռազմավարություններ/ Հայեցակարգեր

Նորություններ


Աղջիկները Տեղեկատվության և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում

23 Ապրիլ, 2012

Ապրիլի 26-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո, «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ նախաձեռնությամբ ու Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի, ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի աջակցությամբ, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի, Հայաստանում Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնի և Հայաստանի Ամերիկյան Համալսարանի համագործակցությամբ Հայաստանում առաջին անգամ կնշվի «ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրը»: 2010թ.-ին Հեռահաղորդակցության Միջազգային Միությունը ընդունեց բանաձև` յուրաքանչյուր տարվա ապրիլի չորրորդ հինգշաբթի օրը որպես «ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օր» նշելու և դրանով ոգեշնչելու զարգացող ու զարգացած երկրների աղջիկներին ու կանանց ընտրել ՏՀՏ կարիերան:

 

Նույն օրը ժամը 13:00-17:00-ը Հայաստանի Ամերիկյան Համալսարանում տեղի կունենա «Աղջիկները կարող են զարգացնել ՏՀՏ-ն» ֆորումը, որի ընթացքում ելույթ կունենան ՏՀՏ ոլորտի կրթության, գիտության, կառավարության, արտադրության բնագավառների հաջողակ կանայք` ներկայացնելով իրենց անցած ճանապարհը և հաջողության գաղտնիքները: Ֆորումում նաև կհանձնվեն մրցանակներ տարբեր անվանակարգերում:

 

****

Լրացուցիչ տեղեկատվություն

ՀՄՄ-ը Միավորված ազգերի կազմակերպության այն մարմինն է, որը պատասխանատու է տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների համար: Վերջինս լիազորված է խրախուսելու տեխնոլոգիաների օգտագործումը աշխարհում, սահմանել գլոբալ միասնական չափորոշիչներ և բարձրացնել հարցեր` ուղղված տեխնոլոգիաների զարգացմանը: ՀՄՄ-ի հովանավորությամբ «ՏՀՏ ոլորտի աղջիկների օրը» նշվում է ամբողջ աշխարհում: Ավելի մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել http://girlsinict.org որտեղ կգտնեք նաև օգտակար տեղեկատվություն ՏՀՏ ոլորտի կրթաթոշակների վերաբերյալ:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

© 2007 - 2013, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե` 375010 ք.Երևան, Մ.Մկրտչյան 5

Հեռախոս` (37410) 566-185, Ֆաքս` (37410) 526-577