Տնտեսական քաղաքականություն Արդյունաբերական քաղաքականություն Ներդրումային քաղաքականություն Գործարար միջավայր Միջազգային տնտեսական համագործակցություն Հայաստան - Եվրամիություն Հայաստան - ԱՀԿ Զբոսաշրջություն Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ինովացիա Փոքր և միջին ձեռնարկատիրություն Առևտրի և շուկայի կարգավորում Որակի ենթակառուցվածք Լիցենզավորում, թույլտվություններ Հավատարմագրում Շուկայի վերահսկողություն Մտավոր սեփականություն Երկակի նշանակության ապրանքների արտահանման հսկողություն

Տեսանյութ

Կբացվի 90 նոր ձեռնարկություն

Տեսանյութեր
Ձայնադարան
Քաղաքացիների ընդունելություն Դիմեք մեզ Թափուր աշխատատեղեր Հայտարարություններ Հաշվետվություններ/ Զեկույցներ Ռազմավարություններ/ Հայեցակարգեր

Նորություններ


Թբիլիսիում կայացել է «BRIDGE» հայկական ապրանքների ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը

23 Ապրիլ, 2012

Ապրիլի 21-ին, Թբիլիսիում կայացել է «BRIDGE» միջազգային տնտեսական համաժողովի արտագնա նիստը: Համաժողովի շրջանակներում ապրիլի 21-ին և 22-ին տեղի է ունեցել «BRIDGE EXPO» հայկական ապրանքների ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը:

 

Համաժողովի աշխատանքներին մասնակցել են ավելի քան 40 հայ գործարարներ և պետական կառույցների ներկայացուցիչներ: Ցուցահանդեսին մասնակցել է 33 հայկական ընկերություն:

 

Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը կատարել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանը և Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Միխայիլ Ջանելիձեն: Ցուցահանդես են այցելել Վրաստանի կառավարության և գործարար աշխարհի ներկայացուցիչները, ինչպես նաև Թբիլիսիի բնակիչները: Կազմակերպվել էին հայ և վրացի գործարարների անհատական հանդիպումներ, որոնց արդյունքում ստորագրվել են մի շարք համագործակցության պայմանագրեր:

 

Միջոցառման ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ «Փոքր երկրների մեծ հնարավորությունները» թեմայով, որոնց շրջանակներում ելույթով հանդես են եկել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ներկայացուցիչները և երկու պետությունների գործարարները:

 

«Նոր իրականության ընդհանուր կանոնները» նիստի ժամանակ Զարգացման հայկական գործակալությունը և Վրաստանի ազգային ներդրումային գործակալությունը հանդես են եկել շնորհանդեսներով` երկրների ներդրումային հնարավորությունները ներկայացնելու նպատակով: Նաև տեղի են ունեցել «Ջի-Ջի Սոլյուշնս» և «ԳՐԻՄԱՆ» ընկերություների շնորհանդեսները:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

© 2007 - 2013, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե` 375010 ք.Երևան, Մ.Մկրտչյան 5

Հեռախոս` (37410) 566-185, Ֆաքս` (37410) 526-577