Տնտեսական քաղաքականություն Արդյունաբերական քաղաքականություն Ներդրումային քաղաքականություն Գործարար միջավայր Միջազգային տնտեսական համագործակցություն Հայաստան - Եվրամիություն Հայաստան - ԱՀԿ Զբոսաշրջություն Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ինովացիա Փոքր և միջին ձեռնարկատիրություն Առևտրի և շուկայի կարգավորում Որակի ենթակառուցվածք Լիցենզավորում, թույլտվություններ Հավատարմագրում Շուկայի, սպառողների շահերի պաշտպանություն Մտավոր սեփականություն Երկակի նշանակության ապրանքների արտահանման հսկողություն

Տեսանյութ

Հայացքով դեպի ապագան

Տեսանյութեր
Ձայնադարան
Քաղաքացիների ընդունելություն Թափուր աշխատատեղեր Հայտարարություններ Հաշվետվություններ/ Զեկույցներ Ռազմավարություններ/ Հայեցակարգեր

Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ինովացիա

Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը


Պատմականորեն Հայաստանը զբաղեցրել է առաջատար դիրք բարձր տեխնոլոգիաների հետազոտության, մշակումների և արտադրության ոլորտում: 1950-ականների սկզբից Խորհրդային Հայաստանը եղել է ԽՍՀՄ գիտական և գիտահետազոտական գործունեության հիմնական կենտրոնը տեխնոլոգիական ոլորտի մի շարք կարևորագույն սեգմենտներում` հզոր ԷՀՄ-ներ, արդյունաբերական հաշվարկում, էլեկտրոնիկա, կիսահաղորդիչներ, ծրագրային ապահովման մշակում և այլն:

 

Հայաստանն առանձնանում է լուրջ նվաճումներով հատկապես կիսահաղորդիչների նախագծման ծրագրերի և դրան առնչվող մտավոր սեփականություն հանդիսացող լուծումների ստեղծման բնագավառում: Վերջին տարիներին տեղական ոլորտը արձանագրել է արտասահմանյան ներդրողների խոշոր ներհոսք, որոնք մուտք են գործել հայկական շուկա տեղի բարձրակարգ երիտասարդ կադրերի շնորհիվ, որոնք մասնագիտացած են հիմնականում հետևյալ ոլորտներում` ներկառուցված ծրագրային ապահովում և կիսահաղորդիչների նախագծում, ծրագրային ապահովման պատվերներ և արտապատվիրում, ֆինանսական ծրագրեր, մուլտիմեդիա նախագծում, ինտերնետային ծրագրավորում, վեբ ծրագրավորում, տեղեկատվական համակարգեր և համակարգերի ինտեգրում:

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանը իր հարևան ԱՊՀ և Մերձավոր Արևելքի երկրների շարքում համարվում է առաջատար երկրներից մեկը: Դրա հիմքը ստեղծվել էր թերևս այն ժամանակ, երբ Խորհրդային Հայաստանը դարձավ նախկին ԽՍՀՄ գիտական, գիտահետազոտական և բարձր տեխնոլոգիաներ արտադրող հիմնական հանգույցը: Աճի ամենաբարձր ցուցանիշները գրանցվել էին 1987թ., երբ ըստ տարբեր հաշվարկների Հայաստանի գիտական և տեխնոլոգիական ոլորտում աշխատում էին շուրջ 100000 մասնագետներ:

 

Այսօր ՏՏ ոլորտը Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող ու խոստումնալից ճյուղերից է: Անցյալի հաջողությունները, բարձրակարգ մասնագետներն ու հայկական ձեռնարկատիրական ոգին ոլորտի հետագա զարգացման լուրջ հեռանկարներ են երաշխավորում:

 


ՏՏ ոլորտի հիմնական ցուցանիշները


  • ոլորտում ակտիվ աշխատում են ավելի քան 300 ընկերություններ, որոնցից 72-ը արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղեր են,
  • ոլորտում զբաղվածների ընդհանուր թիվը կազմում է մոտ 5500 մարդ,
  • ՀՆԱ-ում ՏՏ ոլորտի բաժինը կազմում է 1.7%,
  • ոլորտի ընդհանուր շրջանառությունը կազմում է 205 մլն ԱՄՆ դոլար, որից 120 մլն-ը արտահանվում է,
  • ծրագրավորողների համախառն տարեկան աշխատավարձը կազմում է 5.280-14.520 մլն ԱՄՆ դոլար,
  • արտադրության ծավալը տարեկան աճում է շուրջ 30%-ով:

 

 

Հայաստանի ՏՏ ոլորտ (2010թ.)

ՏՏ ոլորտի վերլուծություն

 

 

ՏՏ ոլորտում իրականացվող ծրագրեր

 

  1. Գյումրու տեխնոպարկ
  2. Համակարգիչ բոլորի համար

 

 

 

Հիմնական գործընկերներ

 

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ  
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն  
 
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն        
 
Հայ-հնդկական  ՏՀՏ կենտրոն  
Մոբայլ ծրագրերի տարածաշրջանային լաբորատորիա  
ՏՀՏ վիճակագրական ռեգիստր
 
Զարգացման հայկական գործակալություն  
Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ             

 

 

Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի քաղաքականության ուղղությամբ աշխատանքներն իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն քաղաքականության վարչության տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինը, հեռ` 59-71-40:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

© 2007 - 2012, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե` 375010 ք.Երևան, Մ.Մկրտչյան 5

Հեռախոս` (37410) 566-185, Ֆաքս` (37410) 526-577