Տնտեսական քաղաքականություն Արդյունաբերական քաղաքականություն Ներդրումային քաղաքականություն Գործարար միջավայր Միջազգային տնտեսական համագործակցություն Հայաստան - Եվրամիություն Հայաստան - ԱՀԿ Զբոսաշրջություն Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ինովացիա Փոքր և միջին ձեռնարկատիրություն Առևտրի և շուկայի կարգավորում Որակի ենթակառուցվածք Լիցենզավորում, թույլտվություններ Հավատարմագրում Շուկայի վերահսկողություն Մտավոր սեփականություն Երկակի նշանակության ապրանքների արտահանման հսկողություն

Տեսանյութ

Կբացվի 90 նոր ձեռնարկություն

Տեսանյութեր
Ձայնադարան
Քաղաքացիների ընդունելություն Դիմեք մեզ Թափուր աշխատատեղեր Հայտարարություններ Հաշվետվություններ/ Զեկույցներ Ռազմավարություններ/ Հայեցակարգեր

Գործարար միջավայր/ Գործարար միջավայրի բարելավում

Գործարարությամբ զբաղվելը Հայաստանում. ի՞նչ է փոխվել


Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ շրջանառության հարկի մասին

 

Կորպորատիվ կառավարման կանոնագիրք



Գործարար միջավայրի բարելավում


Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման համար կարևորագույն նախապայմաններից է գործարար և ներդրումային միջավայրի բարելավումը, և դրան հասնելու համար ՀՀ կառավարությունը նպատակ ունի Հայաստանում ստեղծել ձեռնարկատիրական գործունեության պետական կարգավորումների, ծառայությունների և վարչարարական ընթացակարգերի պարզ, թափանցիկ և քիչ ծախսատար միջավայր, հավասար մրցակցային պայմաններ, գործարարությանն օժանդակող զարգացած շուկայական ենթակառուցվածքներ, ինչպես նաև իրականացնել հարկային և մաքսային հավասարակշռված քաղաքականություն:


Այս ուղղությամբ բարեփոխումներ իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության կողմից ընդունվել է գործարար միջավայրի բարելավման միջոցառումների 3 ծրագիր (ՀՀ կառավարության 2008թ. թիվ 775, 2010թ. թիվ 97-Ն և 2010թ. թիվ 1768 որոշումներ): Վերոնշյալ որոշումներով հաստատված միջոցառումների ծրագրերով բարեփոխումներ են իրականացվել հետևյալ հիմնական ուղղություններով.


1. Հարկերի վճարում
Կրճատվել են հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկային վճարումների կատարման պարբերականությունները:


2. Արտաքին առևտուր
Բարեփոխումներ են իրականացվել արտաքին առևտրին առնչվող տեխնիկական հսկողության մի շարք ոլորտներում (ապրանքների պարտադիր հավաստագրման, չափագիտական հսկողության, անասնաբուժական հսկողության, բուսասանիտարական հսկողության, ծագման երկրի որոշման և հավաստագրերի տրամադրման):
Ներդրվել են մաքսային հայտարարագրման և մաքսային ձևակերպումների էլեկտրոնային համակարգեր:


3. Ընկերության հիմնադրում
Հիմնվել է իրավաբանական անձանց գրանցման և անհատ ձեռնարկատերերի հաշվառման մեկ պատուհանի սկզբունքով ծառայությունների մատուցման կենտրոնը և ներդրվել է իրավաբանական անձանց պետական գրանցման և անհատ ձեռնարկատերերի հաշվառման էլեկտրոնային համակարգը (e-register.am):
Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները կրճատվել են` 169-ից դառնալով 96-ը, որոնցից 12-ը հանդիսանում են պարզ, իսկ 84-ը` բարդ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ, ինչպես նաև ստեղծվել է լիցենզիաների ձեռքբերման էլեկտրոնային հնարավորություն (www.e-gov.am): Ձեռնարկությունների գրանցման, լիցենզավորման և հարկային հաշվետվությունների առցանց ստացման և ներկայացման համակարգի ներդնումը:


4. Շինարարական թույլտվություններ
Հստակեցվել և կրճատվել են շինարարական թույլտվությունների ստացման համար անհրաժեշտ գործընթացները և ժամկետները, մասնավորապես` ինժեներական սպասարկում իրականացնող ծառայությունների կողմից տրվող օբյեկտի նախագծման տեխնիկական պայմանները կառուցապատողին են տրամադրվելու ճարտարապետահատակագծային առաջադրանքի հետ համատեղ` ճարտարապետահատակագծային առաջադրանք տվողի կողմից:


5. Պայմանագրերի կիրարկում
Վերացվել է իրավաբանական անձանց կողմից կնիք ունենալու պարտադիր պահանջը:
Կատարելագործվել է ԴԱՀԿ /Դատական ակտերի հարկադիր կատարման/ ծառայությունում հարկադիր էլեկտրոնային աճուրդով պարտապանի գույքի իրացման կարգը, մասնավորապես` բացառվել է ինչպես պետական մարմինների, այնպես էլ այլ անձանց օրենքով չնախատեսված միջամտությունը աճուրդի ընթացքին:


6. Վարկերի ստացում
ՀՀ կենտրոնական բանկն ընդունել է մի շարք իրավական ակտեր, որոնք ուղղված են վարկային բյուրոներին տրամադրվող վարկային տեղեկատվության գաղտնիության ապահովմանը, վարկային բյուրոների լիցենզավորմանը (այս ոլորտը նախքան այդ իրավական ակտերի ընդունումը չէր կարգավորվում), բարձրացվել է վարկային տեղեկատվության հասանելիությունը:


7. Ներդրողների պաշտպանվածություն

2011 թվականի հունիսի 18-ին ընդունվել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-210-Ն օրենքը, որով կատարելագործվում է շահագրգռվածության առկայությամբ իրականացված գործարքների (տնտեսական գործունեության) բացահայտման մեխանիզմները և ընդլայնվում է տնօրենների պատասխանատվությունը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել և 2010 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագրքին հավանություն տալու մասին» N 1769-Ա որոշումը: Կանոնագիրքը տարածվում է ՀՀ կառավարության կողմից 2011թ. հունիսի 23-ին N 881-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված 50 տոկոս և ավելի պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների վրա: ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) օժանդակությամբ մշակվել է Կորպորատիվ կառավարման կանոնագրքի տարեկան հայտարարագրի նմուշօրինակը:

 

8. Սեփականության գրանցում
Սեփականության պետական գրանցման ոլորտում ներդրվել են գրանցման արագացված գործակիցներ:


9. Ձեռնարկության փակում/լուծարում
Կրճատվել են ընկերությունների լուծարման գործընթացի ժամկետները:


10. Աշխատանքային հարաբերությունների կարգավորում
ՀՀ 
կառավարության որոշմամբ ստեղծվել են գործարարության աջակցման թեժ գծեր, ինչպես նաև ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի /ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե/ գործողությունների գանգատարկման միջգերատեսչական խորհուրդ:

 

Բարեփոխումները շարունակական են և միտված են աստիճանական քայլերի միջոցով Հայաստանը տարածաշրջանում դարձնել բիզնեսի վարման տեսանկյունից առավել բարենպաստ երկրներից մեկը:Այդ նպատակով մշակվել և 07.03.2013թ. ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2013 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 240 - Ա որոշումը, որտեղ ներառված են օրենսդրական և վարչարարական բարեփոխումներին միտված մի շարք ծրագրեր:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

© 2007 - 2013, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե` 375010 ք.Երևան, Մ.Մկրտչյան 5

Հեռախոս` (37410) 566-185, Ֆաքս` (37410) 526-577