Տնտեսական քաղաքականություն Արդյունաբերական քաղաքականություն Ներդրումային քաղաքականություն Գործարար միջավայր Միջազգային տնտեսական համագործակցություն Հայաստան - Եվրամիություն Հայաստան - ԱՀԿ Զբոսաշրջություն Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ինովացիա Փոքր և միջին ձեռնարկատիրություն Առևտրի և շուկայի կարգավորում Որակի ենթակառուցվածք Լիցենզավորում, թույլտվություններ Հավատարմագրում Շուկայի, սպառողների շահերի պաշտպանություն Մտավոր սեփականություն Երկակի նշանակության ապրանքների արտահանման հսկողություն

Տեսանյութ

Հայացքով դեպի ապագան

Տեսանյութեր
Ձայնադարան
Քաղաքացիների ընդունելություն Թափուր աշխատատեղեր Հայտարարություններ Հաշվետվություններ/ Զեկույցներ Ռազմավարություններ/ Հայեցակարգեր

Գործարար միջավայր/ Կարգավորման կառավարում

Կարգավորման կառավարում

 

ՀՀ տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների մշակման բնագավառում իրականացվող խնդիրներից է իրավական ակտերի մշակման գործընթացում կարգավորման ազդեցության գնահատման (այսուհետ` ԿԱԳ) գործիքների ներդրման ապահովումը: Իրավական ակտերի ԿԱԳ ներդրումը ՀՀ-ում պայմանավորված է 2008 թվականին «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելով` իրավական ակտերի նախագծերի ազդեցության գնահատման աշխատանքների իրականացման պարտադիր պահանջի սահմանմամբ, որն իրավական ուժի մեջ է մտել 2011 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետությունում Կարգավորման ազդեցության գնահատում իրականացվում է 7 ոլորտում` 6 նախարարությունների կողմից, ՀՀ կառվարության համապատասխան որոշումների հիման վրա.

 

  1. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն («Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի տնտեսական, այդ թվում` նաև փոքր և միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 15.10.2009թ. N 1159-Ն որոշում և «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 29.10.2009թ. N 1237-Ն որոշում):
  2. ՀՀ արդարադատության նախարարություն («Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 22.10.2009թ. N 1205-Ն որոշում):
  3. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն («Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 14.01.2010թ. N 18-Ն որոշում):
  4. ՀՀ ֆինանսների նախարարություն («Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 10.09.2009թ. N 1021-Ն որոշում):
  5. ՀՀ առողջապահության նախարարություն («Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի առողջապահության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 23.09.2009թ. N 1104-Ն որոշում):
  6. ՀՀ բնապահպանության նախարարություն («Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 13.08.2009թ. N 921-Ն որոշում):

 

ԿԱԳ ներդրման գործընթացում Հայաստանին օժանդակություն է ցուցաբերվում Եվրոպական Միություն-Հայաստան համագործակցության շրջանակներում կնքված «Աջակցություն ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը. կարգավորման կառավարում/Ստանդարտ ծախսերի մոդել» Թվինինգ ծրագրի պայմանագրով: Հայաստանում ծրագրի շահառուն հանդիսանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, իսկ ծրագրի իրականացման տեխնիկական աջակցությունը ցուցաբերում է «ՀԱՈՒՍ» հանրային կառավարման ֆիննական ինստիտուտը (http://www.haus.fi/en/):

 

ԿԱԳ ներդրման շրջանակներում 29.12.2011թ. ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետությունում նորմատիվ իրավական ակտերի կարգավորման ազդեցության գնահատման համակարգի կատարելագործման» հայեցակարգը, որը հնարավորություն կընձեռի ապահովել առավել արդյունավետ պետական կարգավորում: ԿԱԳ համակարգի ներդրման արդյունքում ակնկալվում է հետևյալ նպատակների իրականացում.

 

  • ՀՀ տնտեսության մրցունակության բարձրացում
  • իրավաստեղծ գործունեության մեջ որոշումների կայացման թափանցիկության ապահովում, ինչպես նաև հասարակության և շահագրգիռ կառույցների ներգրավվածության բարձրացում
  • իրավական ակտերի վերանայման արդյունավետության բարձրացում, որի արդյունքում կմեծանա հասարակության և գործարար միջավայրի վստահությունը ՀՀ կառավարության կողմից վարվող քաղաքականության նկատմամբ
  • իրավական ակտերի նախագծման ընթացքում և դրանք ընդունելուց հետո հնարավոր վարչական բեռի հաշվարկման գործիքի` Ստանդարտ ծախսերի մոդելի ներդրում
  • իրավական ակտերի ազդեցության գնահատման և վերլուծության չափանիշերի մշակում և ներդրում, որի արդյունքում որոշումների ընդունումը կլինի ավելի հիմնավորված:

 

Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ աշխատանքներն իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Գործարար միջավայրի բարելավման վարչությունը, հեռ` 59-71-30:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

© 2007 - 2012, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե` 375010 ք.Երևան, Մ.Մկրտչյան 5

Հեռախոս` (37410) 566-185, Ֆաքս` (37410) 526-577