Տնտեսական քաղաքականություն Արդյունաբերական քաղաքականություն Ներդրումային քաղաքականություն Գործարար միջավայր Միջազգային տնտեսական համագործակցություն Հայաստան - Եվրամիություն Հայաստան - ԱՀԿ Զբոսաշրջություն Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ինովացիա Փոքր և միջին ձեռնարկատիրություն Առևտրի և շուկայի կարգավորում Որակի ենթակառուցվածք Լիցենզավորում, թույլտվություններ Հավատարմագրում Շուկայի վերահսկողություն Մտավոր սեփականություն Երկակի նշանակության ապրանքների արտահանման հսկողություն

Տեսանյութ

Բանաձև, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյան

Տեսանյութեր
Ձայնադարան
Քաղաքացիների ընդունելություն Թափուր աշխատատեղեր Հայտարարություններ Հաշվետվություններ/ Զեկույցներ Ռազմավարություններ/ Հայեցակարգեր

Աշխատանք

Պաշտոն` Գլխավոր մասնագետ
Ստորաբաժանում` Մտավոր սեփականության գործակալություն
Սկիզբ` 18.04.2012
Ավարտ` 25.04.2012

Մտավոր սեփականության գործակալության գյուտերի և օգտակար մոդելների բաժնի գլխավոր մասնագետ-փորձագետ (ծածկագիր՝ 37-2.3-31)

Օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացնում է Միջազգային արտոնագրային դասակարգման A, B, C բաժինների համապատասխան գյուտերի և օգտակար մոդելների հայտերով նախնական փորձաքննություն, որի ընթացքում ստուգում է հայտի անհրաժեշտ և սահմանված պահանջներին համապատասխան ձևակերպված փաստաթղթերի առկայությունը, պարզում ներկայացված գյուտի համապատասխանությունը միասնության ու արտոնագրաունակության պահանջներին, հասարակության շահերին, մարդասիրության ու բարոյականության սկզբունքներին, որոշում գյուտի առաջնության թվականը և, անհրաժեշտության դեպքում, կազմում և հայտատուներին է ուղարկում հարցումներ, ինչպես նաև նախապատրաստում և Բաժնի պետին է ներկայացնում արտոնագիր տալու և հայտը հրապարակելու մասին նախագիծը, պաշտոնական հրապարակման ենթակա նյութերը։ Արտոնագրաունակության մասին ապացույցների հիման վրա նախապատրաստում և Բաժնի պետին է ներկայացնում արտոնագրաունակության մասին եզրակացությունը, որը ենթակա է հրապարակման։ Հաշվառում է իր վարմանը հանձնված հայտերով վճարված պետական տուրքերը և անհամապատասխանությունների բացահայտման դեպքում հարցում է ուղարկում հայտատուներին: ՀՀ մասնակցությամբ միջազգային պայմանագրերի շրջանակներում ներկայացված հայտերով կատարում է նախնական փորձաքննություն և ձևակերպում համապատասխան միջազգային մարմին ուղարկվող նյութերի փաթեթները:

 

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է ՝

* բարձրագույն կրթություն` կենսաբանություն կամ քիմիա մասնագիտությամբ, կամ քիմիական տեխնոլոգիա մասնագիտությունների գծով,

* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի “ա” ենթակետում նշված համապատասխան աշխատանքային ստաժ (տե՛ս սույն հայտարարության 9.1 ենթակետին հաջորդող պարբերությունը),

* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի “բ” ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,

* գյուտերին, օգտակար մոդելների հիմնապաշարում տեղադրված, ինչպես նաև Եվրասիական արտոնագրային գերատեսչության, Եվրոպական արտոնագրային գերատեսչության և Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության ինտերնետային կայքերում պարունակող գյուտերին, օգտակար մոդելներին վերաբերող տեղեկատվության տիրապետում,

* Microsoft Office ծրագրերով, ինտերնետով, էլեկտրոնային փոստով աշխատելու ունակություն,

* ռուսերենի (ազատ) և անգլերենի (կարդում և կարող է բացատրվել) տիրապետում:

 

Մրցույթը կկայանա 23.05.2012թ.` ժամը 10:00-ին, Քաղաքացիական ծառայության խորհրդի շենքում (ք. Երևան, Տերյան 89):


Պաշտոն` Գլխավոր մասնագետ
Ստորաբաժանում` Եվրամիության հետ համագործակցության վարչություն
Սկիզբ` 18.04.2012
Ավարտ` 25.04.2012

Եվրամիության հետ համագործակցության վարչության Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի և Առևտրի համաշխարհային կազմակերպության բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 37-2.3-93)

Մասնակցում է Եվրամիություն-Հայաստան Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի (այսուհետ` ԽՀԱԱՀ) բանակցային գործընթացին: Իրականացնում է ԽՀԱԱՀ բանակցային գործընթացի ընթացքում իրականացվող աշխատանքների` Առևտրի համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ԱՀԿ) համաձայնագրերի դրույթներին և ՀՀ ստանձնած պարտավորություններին համապատասխանեցման ապահովման աշխատանքները: Մասնակցում է ԽՀԱԱՀ բանակցային գործընթացի շրջանակներում ձևավորված աշխատանքային խմբերի համակարգմանը: Իրականացնում է ԽՀԱԱՀ-ի լուսաբանման վերաբերյալ նյութերի պատրաստման և ԽՀԱԱՀ-ի վերաբերյալ իրազեկության բարձրացման աշխատանքները: Իրականացնում է բանակցային գործընթացի վերաբերյալ կիսամյակային և տարեկան հաշվետվությունների պատրաստումը: Իրականացնում է ԽՀԱԱՀ բանակցային գործընթացի շրջանակներում Եվրոպական Հանձնաժողովի համապատասխան կառույցների հետ կապի ապահովման աշխատանքները: Իրականացնում է ՀՀ առևտրատնտեսական հարաբերությունները կարգավորող օրենսդրական դաշտի` ԵՄ դիրեկտիվների և ԱՀԿ համաձայնագրերի դրույթներին համապատասխանեցման աշխատանքները: Իրականացնում է ԱՀԿ անդամակցությամբ ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման աշխատանքները:

 

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

* բարձրագույն կրթություն` միջազգային հարաբերություններ կամ քաղաքագիտություն, կամ իրավագիտություն մասնագիտությամբ, կամ տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ) մասնագիտությունների գծով,

* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի “ա” ենթակետում նշված համապատասխան աշխատանքային ստաժ (տե՛ս սույն հայտարարության 9.1 ենթակետին հաջորդող պարբերությունը),

* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի “բ” ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,

* Եվրամիության ինտեգրման բնագավառում իրականացվող պետական քաղաքականությանը և գործընթացներին, ԵՄ կառույցներին, նրանց գործառույթներին և աշխատակարգերին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,

* MS Office համակարգչային ծրագրերի փաթեթով, ինտերնետով, էլեկտրոնային փոստով աշխատելու ունակություն,

* ռուսերենի և անգլերենի ազատ տիրապետում:

 

Մրցույթը կկայանա 24.05.2012թ.` ժամը 14:15-ին, Քաղաքացիական ծառայության խորհրդի շենքում (ք. Երևան, Տերյան 89):


ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

© 2007 - 2012, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե` 375010 ք.Երևան, Մ.Մկրտչյան 5

Հեռախոս` (37410) 566-185, Ֆաքս` (37410) 526-577