Նախարարի օգնականի թափուր հաստիքը զբաղեցնելու համար մրցույթի հայտարարություն
30 Մայիս, 2019


Աշխատանքային պարտականություններ

  • ժողովների և քննարկումների օրակարգերի նախապատրաստում
  • ժողովների արձանագրությունների և տարատեսակ պաշտոնական գրությունների, հաշվետվությունների նախագծերի կազմում
  • արձանագրությունների հիման վրա աշխատանքային պլանների նախագծերի մշակում՝ սահմանելով նախագծի համար անհրաժեշտ գործողությունները, ժամանակը և ռեսուրսները
  • նախագծերի իրականացման ընթացքի վերահսկողություն, պարբերական հաշվետվությունների կազմում, ժամանակացույցի ընթացիկ վարում
  • Նախարարության ստորաբաժանումների աշխատակիցների հետ նախարարի հանձնարարականներին և հրամաններին առնչվող աշխատանքների համակարգում և սահմանված ժամկետներում արդյունքների ապահովում
  • Պարտականություններից բխող այլ հանձնարարականների կատարում


Անհրաժեշտ որակավորումներ և հմտություններ

  • տնտեսագիտության, բիզնեսի կառավարման կամ համարժեք ոլորտում բարձրագույն կրթություն
  • միջազգային որակավորման հարցում առաջադիմությունը կդիտվի որպես առավելություն
  • աշխատանքային փորձը ցանկալի է, կամավորական փորձը միջազգային կազմակերպություններում կամ համանման կառույցներում կդիտվի որպես առավելություն
  • անգլերենի, ռուսերենի և հայերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր).
  • MS Office-ի իմացություն (Excel, Word, PowerPoint)
  • միջանձնային շփման և գրավոր և բանավոր հաղորդակցության հմտություններ
  • ծրագրի կառավարման հմտություններ
  • բազմաթիվ առաջադրանքների համակարգման և վերջնաժամկետների ճշգրիտ պահպանման հմտություններ
  • Անհատական և թիմային աշխատանքի, դրանք համատեղելու ունակություն
  • Բարձր աշխատանքային էթիկա․ պատասխանատվություն, նախաձեռնողականություն և ստեղծարար մոտեցման դրսևորում աշխատանքային պարտականություններն իրականացնելիս


Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2019 թվականի հունիսի 10-ը

Դիմող ՀՀ քաղաքացիները կարող են իրենց CV-ն ուղարկել annaohanyan@mineconomy.am հասցեին։


+