Հանդիպումների ժամանակացույց․պետություն-մասնավոր հատված համագործակցություն
հոդված
Կցված Ֆայլեր
Զբոսաշրջության ոլորտ Յուրաքանչյուր ամսվա 1-ին ուրբաթ օրը`  Ժ.11:00
Գործարարներ  Յուրաքանչյուր ամսվա 2-րդ ուրբաթ օրը` ժ.11:00
Արտահանողներ Յուրաքանչյուր ամսվա 3-րդ ուրբաթ օրը`  ժ.11:00
Ներդրողներ Յուրաքանչյուր ամսվա 4-րդ ուրբաթ օրը`  ժ.11:00
Թեթև արդյունաբերության ոլորտ Յուրաքանչյուր ամսվա 1-ին չորեքշաբթի օրը` ժ.11:00
Հանքարդյունաբերողներ Յուրաքանչյուր ամսվա 2-րդ չորեքշաբթի օրը` ժ.11:00
Ոսկեգործության, ադամադագործության և ժամագործության ոլորտ Յուրաքանչյուր ամսվա 3-րդ չորեքշաբթի օրը` ժ.11:00
Ճշգրիտ ճարտարագիտության ոլորտ  Յուրքանչյուր ամսվա 4-րդ չորեքշաբթի օրը` ժ.11:00

 

Հարգելի գործընկերներ,

Տեղեկացնում ենք ձեզ, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ձեռնամուխ է եղել ոլորտային հարթակների ձևավորմանը տարբեր շահառու խմբերի հետ, նպատակ ունենալով մշտապես իրազեկ լինել տնտեսության տարբեր ոլորտներում առկա խնդիրներին և դրանց լուծման համար համատեղ ջանքերով գտնել արդյունավետ ուղիներ:

Հրավիրում ենք ձեզ երկխոսության և փոխգործակցության ինչպես արդեն ստեղծված, այնպես էլ նոր՝ ձեր կողմից առաջարկվող, ոլորտային հարթակներում:

Այս ձևաչափով հանդիպումները կրելու են պարբերական բնույթ:

Ստորև ներկայացնում ենք նախարարության կողմից ստեղծված երկխոսության հարթակների ժամանակացույցը:

Հանդիպումներին մասնակցելու համար կարող եք ներբեռնել հայտի ձևը, լրացնել այն և ուղարկել press@mineconomy.am կամ lilharutyunyan@mineconomy.am էլ-փոստին: