Ազատ տնտեսական գոտիներ
հոդված
Կցված Ֆայլեր

Միջգերատեսչական հանձնաժողով

Գործող ազատ տնտեսական գոտիներ

Ազատ տնտեսական գոտում շահագործողներին տրվող թույլտվության ռեեստր

ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ

Ազատ տնտեսական գոտիների տեղեկագիր (անգլերենով)

Ազատ տնտեսական գոտիների շնորհանդես (անգլերենով)


Հայաստանում ազատ տնտեսական գոտիների ստեղծման հիմնական նպատակն է ուղղակի օտարերկրյա ներդրումների ներգրավման, դրա արդյունքում առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստել արտահանման ծավալների աճին, նոր աշխատատեղեր ստեղծմանը և ապահովել կայուն տնտեսական զարգացում:

Ազատ տնտեսական գոտիների գործունեությունն ապահովելու համար ստեղծվել է համապատասխան իրավական դաշտ:

Այսպես, հիմնական կարգավորող փաստաթուղթ է հանդիսանում 2011 թվականի մայիսի 25-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքը: Սույն օրենքով նախատեսված հարկային և մաքսային արտոնությունները ապահովելու համար համապատասխան փոփոխություններ և/կամ լրացումներ են կատարվել նաև.

Ազատ տնտեսական գոտիներում գործունեություն իրականացնողներին տրվում են հետևյալ արտոնությունները.

  • Ավելացված արժեքի հարկից ազատում` ազատ տնտեսական գոտու կազմակերպչին և ազատ տնտեսական գոտու շահագործողին (այսուհետ` ռեզիդենտ) ծառայությունների մատուցման, ազատ տնտեսական գոտու տարածքում ապրանքների մատակարարման մասով,
  • Ազատ տնտեսական գոտու ռեզիդենտների ազատում շահութահարկից` իրավաբանական անձանց համար, եկամտահարկից` անհատ ձեռնարկատերերի համար, ազատ տնտեսական գոտում իրականացված գործունեության մասով,
  • Ազատ տնտեսական գոտու տարածքում գտնվող, ազատ տնտեսական գոտու ռեզիդենտներին պատկանող կամ նրանց կողմից օգտագործվող հասարակական և արտադրական նշանակության շենքերի ու շինությունների ազատում գույքահարկից:
  • «Ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմով բաց թողնված ապրանքների, ինչպես նաև նրանց օգտագործմամբ ազատ տնտեսական գոտում արտադրված այլ ապրանքների Հայաստանի Հանրապետության տարածքից այլ երկրներ «արտահանում ազատ շրջանառության համար» կամ «վերաարտահանում» ռեժիմներով՝ առանց մաքսային վճարների գանձման և ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման արտահանում:
  • Ազատ տնտեսական գոտում պետական մարմինների կողմից ծառայությունների մատուցում «մեկ պատուհան» սկզբունքով:

Ազատ տնտեսական գոտիներում ծագող իրավահարաբերությունների կողմերն են.

Հայաստանի Հանրապետության կառավարությունը,

Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչը,

Ազատ տնտեսական գոտու ռեզիդենտը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը

  • Ընդունում է որոշում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին,
  • Իրականացնում է պետական քաղաքականություն ազատ տնտեսական գոտիներում,
  • Իրականացնում է ազատ տնտեսական գոտու Կազմակերպչի ընտրությունը “Գնումների մասին” ՀՀ օրենքով սահմաված կարգով` կիրառելով գնման մրցակցային երկխոսության ձևը,
  • Ընդունում է մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու հայտերը և ստեղծում է մշտական գործող միջգերատեսչական հանձնաժողով` ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ կամ ռեզիդենտ դառնալու ցանկություն ունեցողների հայտերի գնահատման համար,
  • Ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ընտրված կազմակերպության հետ կնքում է ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին պայմանագիր,
  • Իրականացնում է հսկողություն ազատ տնտեսական գոտու կազմակերպման պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ,
  • Որոշում է կայացնում ազատ տնտեսական գոտու ռեզիդենտների թույլտվությունը տրամադրելու վերաբերյալ և տրամադրում է թույլտվության վկայականները,
  • Իրականացնում է ազատ տնտեսական գոտու ռեզիդենտի թույլտվությամբ սահմանված պահանջների համապատասխանության ուսումնասիրություն,
  • Սահմանում է.

- ազատ տնտեսական գոտու կազմակերպչի ընտրության ու չափանիշների սահմանման կարգը,

- ազատ տնտեսական գոտում շահագործողնների (ռեզիդենտների) թույլտվության տրամադրման և դադարեցման, ինչպես նաև շահագործողի (ռեզիդենտի) գործարար ծրագրին ներկայացվող պահանջներն ու գնահատման կարգը,

- ազատ տնտեսական գոտու սահմանագծին ներկայացվող տեխնիկական պահանջները,

- ազատ տնտեսական գոտում պարզեցված (մեկ պատուհանի) սկզբունքով պետության կողմից ծառայությունների մատուցման կարգը,

- ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ Կազմակերպչի կողմից հաշվետվությունների ներկայացման կարգը:

Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչը

  • ՀՀ օրենքով սահմանված կարգով կառուցապատում և օգտագործում է ազատ տնտեսական գոտու ինժեներական կառույցները և ենթակառուցվածքները, ինչպես նաև ապահովում է ազատ տնտեսական գոտուն ներկայացվող պահանջները,
  • Տրամադրում է տեղեկատվություն ազատ տնտեսական գոտում գործունեություն իրականացնելու պայմանների վերաբերյալ,
  • Պայմանագրեր է կնքում թույլտվություն ստացած ռեզիդենտների հետ և իրականացնում է պայմանագրերի կատարման նկատմամբ հսկողություն,
  • Սահմանում է ազատ տնտեսական գոտու անվտանգության ներքին կանոնները,
  • Իրականացնում է միջոցառումներ` ուղղված ազատ տնտեսական գոտու միջազգային ճանաչմանը և նրանում ռեզիդենտների ներգրավմանը,
  • Սահմանում և հրապարակում է ազատ տնտեսական գոտու շահագործման կանոնները:

Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ դառնալու ընթացակարգը

  • Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ դառնալու համար անհրաժեշտ է.
  • Ազատ տնտեսական գոտի ստեղծելու ՀՀ կառավարության նախաձեռնության դեպքում` ներկայացնել “Գնումների մասին” ՀՀ օրենքով մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերը,
  • Ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասնավոր նախաձեռնություն դեպքում` ներկայացնել հայտ, որն իրենից ներկայացնում է հետևյալ փաստաթղթերի ամբողջությունը.
  1. Դիմում,
  2. Կազմակերպչի կողմից մատուցվող ծառայությունների ցանկը և սակագները,
  3. Ազատ տնտենսական գոտու նկարագիրը, ստեղծման նպատակը, գործունեության հիմնական ուղղությունները,
  4. Գտնվելու վայրը, տարածքի հատակագիծը, տարածքում շինությունների առկայության դեպքում նաև շինությունների նախագիծը,
  5. Գործարար ծրագիրը:

Կազմակերպչի հայտի գնահատման չափանիշները

Ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար ներկայացված հայտի գնահատման թերթիկ

Ազատ տնտեսական գոտու շահագործող (ռեզիդենտ)

Ազատ տնտեսական գոտու ռեզիդենտ կարող են դառնալ ՀՀ-ում գրանցված առևտրային իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը կամ մասնաճյուղերը, ինչպես նաև օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչությունները, որոնք ձեռնարկատիրական գործունեություն են իրականացնում բացառապես ազատ տնտեսական գոտում` գործարար ծրագրի գնահատման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրված համապատասխան թույլտվության և կազմակերպիչի հետ կնքված պայմանագրի հիման վրա:

Ազատ տնտեսական գոտու ռեզիդենտ դառնալու ընթացակարգը

Ազատ տնտեսական գոտու ռեզիդենտի թույլտվությունը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ մշտական գործող միջգերատեսչական հանձնաժողովին: Հայտը իրենից ներկայացնում է հետևյալ փաստաթղթերի ամբողջությունը.

  1. Դիմում,
  2. Գործարար ծրագիր,
  3. Կազմակերպչի կողմից տրամադրված տեղեկանք ազատ տնտեսական գոտում գործունեություն իրականացնելու պայմանների վերաբերյալ:

Ռեզիդենտի գործարար ծրագրի գնահատման չափանիշները:

Շահագործողի կարգավիճակ ստանալու համար ներկայացված հայտի գնահատման թերթիկ

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչություն: Հեռ.` (+374 11) 59 71 27 Էլ.-փոստ` investment@mineconomy.am