Նախարարության մասին
հոդված
Կցված Ֆայլեր

«Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ Նախագահի 30.09.2016 թվականի հրամանագրով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարութան։

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարութան կառուցվածքում ընդգրկված են 18 կառուցվածքային, 3 առանձնացված ստորաբաժանումներ և նախարարության կառավարման ոլորտում գործող 1 պետական մարմին։

Նախարարության համակարգում գործում է 6 պետական կազմակերպություն և ընկերություն:

Համառոտ ակնարկ

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարութունը իրավահաջորդն է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, որն իր հերթին իրավահաջորդն է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեի։ Վերջինս ձևավորվել է 1990 թվականին` Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Պետական պլանային կոմիտեի վերակազմավորման արդյունքում:

1997 թվականին, ՀՀ նախագահի` «ՀՀ կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» հունիսի 10-ի ՆՄ-747 հրամանագրով, ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջության, ՀՀ արդյունաբերության և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների միաձուլման արդյունքում կազմավորվել է ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությունը:

2002 թվականին, ՀՀ Նախագահի մարտի 16-ի NN 1063 և 1064 հրամանագրերով, ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությունը վերակազմավորվել և վերանվանվել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության:

2008 թվականի ապրիլի 21-ին, ՀՀ Նախագահի հրամանագրով, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը վերանվանվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության:


Սուրեն ԿԱՐԱՅԱՆ

2016թ.-ի հոկտեմբերի 6-ից տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

2016թ.-ի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 6-ը` Էկոնոմիկայի նախարար

Արծվիկ ՄԻՆԱՍՅԱՆ

2016թ.-ի փետրվարի 24-ից սեպտեմբերի 27-ը` Էկոնոմիկայի նախարար

Կարեն ՃՇՄԱՐԻՏՅԱՆ

2014-2016թթ.` Էկոնոմիկայի նախարար

Վահրամ ԱՎԱՆԵՍՅԱՆ

2013-2014թթ.` Էկոնոմիկայի նախարար

Տիգրան ԴԱՎԹՅԱՆ

2010-2013թթ.` Էկոնոմիկայի նախարար

Ներսես ԵՐԻՑՅԱՆ

2008-2010թթ.` Էկոնոմիկայի նախարար

2007-2008թթ.` Առևտրի և տնտեսական զարգացման նախարար

Կարեն ՃՇՄԱՐԻՏՅԱՆ

2002-2007թթ.` Առևտրի և տնտեսական զարգացման նախարար

1999-2002թթ.` Արդյունաբերության և առևտրի նախարար

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

1998-1999թթ.` Արդյունաբերության և առևտրի նախարար

Գառնիկ ՆԱՆԱԳՈՒԼՅԱՆ

1997-1998թթ.` Արդյունաբերության և առևտրի նախարար

Արմեն ԴԱՐԲԻՆՅԱՆ 

1999-2000թթ.` Էկոնոմիկայի նախարար

Վահրամ ԱՎԱՆԵՍՅԱՆ 

1996-1997թթ.` Էկոնոմիկայի նախարար

Անդրանիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ 

1995-1996թթ.` Էկոնոմիկայի նախարար

Արմեն ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 

1993-1995թթ.` Էկոնոմիկայի նախարար

Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ 

1991-1993թթ.` Էկոնոմիկայի նախարար