Ներքին աուդիտը անկախ, օբյեկտիվ հավաստիացման և խորհրդատվական գործառույթ է, որն ուղղված է կազմակերպության գործունեության արդյունքի մեծացմանը և բարելավմանը: Կազմակերպության ղեկավարման, ներքին հսկողության, ռիսկերի կառավարման և այլ գործընթացների գնահատման ու դրանց բարելավման միջոցով ներքին աուդիտը աջակցում է կազմակերպությանը վերջինիս նպատակների արդյունավետ իրականացման գործում: Ներքին աուդիտի հիմնական նպատակը սահմանվում է աուդիտորական գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի պահանջներով, աուդիտորի և աուդիտի օբյեկտի միջև ձևավորված հարաբերություններով:

Ներքին աուդիտի են ենթարկվում կազմակերպությունների գործունեությանն առնչվող բոլոր գործառույթները, այդ թվում` ներքին հսկողության համակարգերը:

Ներքին աուդիտն իրականացվում է ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերի հիման վրա` կազմակերպության ղեկավարությանը հավաստիացման կամ խորհրդատվական ծառայություններ մատուցելու միջոցով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և նախարարության ենթակայության կազմակերպություններում ներքին աուդիտի աշխատանքներն իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի բաժինը, հեռ` (+374 11) 59-72-35